Նա հարյավ՝ համաձայն Գրքերի
Բանալի համարներ. Ա Կորնթացիներին 15:1-11
1 Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք, 2 որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ 3 Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, 4 թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն, 5 որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։
6 Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ 7 Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։
8 Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածիս։ 9 Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։ 10 Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։ 11 Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։
1. համաձայն Գրքերի — Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝։
Ղուկաս 24:25-27, 32 — 27 Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գրքում իր մասին գրված էր ։ 32 Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։
-
- համաձայն Գրքերի ԾՆՆԴՈՑ 3:14-15 — Աստված բացահայտեց իր ծրագիրը:
Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտի բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։
Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Ա Կոր. 15:22-23
-
- համաձայն Գրքերի ԾՆՆԴՈՑ 22 — Աստված բացահայտեց Իր զոհաբերության ընտրված վայրը։
Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»։ Նա ասաց. «Ահա՛ ես»։ Աստված ասաց. «Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սարերից մեկի վրա, որ քեզ կասեմ»։ ԾՆՆԴՈՑ 22:1-2
Մորիայի — ընտրված Եհովայի կողմից chosen by Jehovah x2
- համաձայն Գրքերի Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:1 — Սողոմոնն կառուցեց Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա
Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։ Բ Մնա. 3:1
Մորիայի լեռը Հիսուսի խաչելության խորհրդապատկերն էր:
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ՀԻՍՈՒՍԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Մեսիան կծնվի Բեթլեհեմում, կույսից – Միքիա 5:2, Եսայի 7:14, Եսայի 9:6-7
Մեսիան մարգարե կլինի՝ Մովսեսի պես, կգայթակղվի սատանայից – Երկրորդ Օրինաց 18:15, Հովհաննես 7:40-42, Գործք 3:20-23, Սաղմոս 91:10-12
Մեսիան հաղթական մուտք կգործի Երուսաղեմ ու կմատնվի Իր հետևորդներից մեկի կողմից, Նրան կզարկեն և Նրա վրա կթքեն – Զաքարիա 9:9, Սաղմոս 41:9, Սաղմոս 55:12-13, Եսայի 50:6
Մեսիան կմերժվի Իր իսկ ժողովրդի կողմից, Նա կկանգնի ատյանի առջև ու կդատապարտվի, Նա լուռ կլինի Իրենմեղադրողների առջև, կչարչարվի մեղավորների հետ, Նա կմահանա՝ որպես մեղքի զոհ, Մեսիան կթաղվի հարուստ մարդու գերեզմանում եվ կտեսնի Իր սերունդը։ – Եսայի 53
Մեսիայի ոսկորները չեն կոտրվի – Թվոց 9:12
Մեսիան կմահանա խաչելությամբ՝ խոցված ձեռքերով և ոտքերով, Մեսիայի զգեստները կբաժանվեն՝ վիճակ գցելով, Մեսիան հարություն կառնի մեռելներից – Սաղմոս 22:7-8, Սաղմոս 16:10, Սաղմոս 30:3
Մաթեմատիկոսներն այսպես են ձևակերպում սա.
-
-
- Եթե մեկ մարդու կյանքում կատարվեր այս մարգարեություններից 8-ը, դա կարող էր տեղի ունենալ 100.000.000.000.000.000-ից 1 դեպքում։
- Իսկ 300-ից ավելի մարգարեություն… դա կարող էր տեղի ունենալ միայն Հիսուսի կյանքում։
-
2. համաձայն Գրքերի — Քրիստոսը մեռելներից հարություն է առել։
5 երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։ 6 Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ 7 Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։ 8 Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածիս։
“Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Ա Կոր. 15:12-13
Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. Ա Կոր. 15:14-15
Քո վկայությունը ամենամեծ ապացույցն է. Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածիս։
3. համաձայն Գրքերի — Քրիստոսի հաղթության Մահը հաղթության մեջ ընկղմվեց։
54 Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8 )։
Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը,
գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)»։
Մեռելների աշխարհի զորությունից ես պիտի ազատեմ նրանց, մահից ես պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։ ՈՎՍԵԵ 13:14
“Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։” ԵՍԱՅԻ 25:8
Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։” Ա Կորնթացիներին 15:54-58
համաձայն Գրքերի
Ես հռչակում եմ, որ «Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ մեզ համար անեծք դառնալով որովհետև գրված է, թե. «Անիծյալ է նա, ով կախվում է փայտից» Գաղ. 3:13):
Աղոթք՝ անեծքը քանդելու համար
-
- Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես հիմա բերում եմ Նրա խաչի, մահվան, արյան և զոհի, Նրա հարության, կյանքի և դատարկ գերեզմանի, Նրա իշխանության, իրավունքի և տիրակալության ամբողջությունը: Ես բերում եմ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից դատապարտություն ցանկացած չար ուժերի, կախարդության, թուղթ ու գրի և անեծքի վրա: Ես բերում եմ ինձ համար խաչված Հիսուս Քրիստոսին ընդդեմ բոլոր անեծքներին, որ եղել են իմ հանդեպ՝ գրված, խոսքվ կամ առանց խոսքի, կամ ինձ փոխանցված:
(Եթե դու գիտես, որ կան կոնկրետ անեծքներ, օգտակար կլինի անունով նշել դրանք: Օրինակ՝ «իմ ամուսնության կամ առողջության վրա եղած բոլոր անեծքները» և այլն):
-
- Հիսուս Քրիստոսի անունով ու արյունով ես քանդում եմ բոլոր անեծքների իշխանությունն ու կապանքները, որոնք եկել են ինձ՝ մեկ այլ մարդու կողմից փոխանցվելով կամ ասված խոսքերի միջոցով: Հիսուս Քրիստոսի արյունով ես ազատ եմ: Շնորհակալ եմ, Հիսուս, ինձ ազատելու համար: Ես հրամայում եմ, որ այս բոլոր անեծքներն ու իմ հանդեպ պահանջները հիմա կատարելապես զինաթափվեն և քանդվեն Հիսուս Քրիստոսի անունով և Նրա արյան զորությամբ:
- Հիսուս Քրիստոսի անունով ես հրամայում եմ բոլոր դիվային ոգիներին, որոնք մուտք են ունեցել իմ հանդեպ անեծքների և ծեսերի միջոցով, հեռանալ և չքվել իմ ու իմ ընտանիքի կյանքից, Տեր Հիսուս Քրիստոսի ամենակարող անունով:
- Հիմա ես հռչակում եմ բոլոր հոգևոր օրհնությունները, որ Իմ Երկնային Հայրը տվել է ինձ Հիսուս Քրիստոսի միջոցով (Եփեսացիների 1:3): Ես հռչակում եմ այդ բոլոր օրհնությունները բոլոր անեծքների փոխարեն, Տեր Հիսուս Քրիստոսի անունով և իշխանությամբ ու զորությամբ: Հիսուս, թող հիմա այս բոլոր բաներն ամբողջությամբ իրականանան Քո ամենակարող անունով: Ես Քեզ եմ բարձրացնում շնորհակալությունը, պատիվն ու փառքը: Այս բոլորը ես աղոթում եմ մարմնով եկած Նազովրեցի Հիսուս Քրիստոսի ամենակարող անունով և իշխանությամբ: