Նվիրվածության Պայմանագիր
(Նեեմ. 10:28-39)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Փրկության եվ սրբության հիմքը աստծո խոսքն է։
2 Տիմ. 3:16-17 – 16 Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար. 17 Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։
Նվիրվածությունը միակ պայմանգիրն է Աստծո և մարդու միջև։
Այսօր կխոսենք անհատական Հանձնառության մասին
Նեեմիա 8 — Խոսք և Ուսուցում։
Նեեմիա 9 — Խոստովանություն։
Նեմիա 10 – 13 — Նվիրվածություն, հանդիմանութուն, ուղղություն եւ և խրատ։
Բանալի խոսք.
Ժողովուրդի աղոթքը։
Ես. 55:10-11 – 10 Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրևը եւ ձյունը երկնքից եւ ետ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասավոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, 11 Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մօտ, այլ կատարի իմ ուզածը, եւ հաջողվի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Նեեմ. 9:38 – 38
Այս խօսքերը գրով հաստատում ու կնքում ենք մենք, մեր բոլոր իշխանները, մեր ղեւտացիները եւ մեր քահանաները։
Ահա սրանք են, որ կնքում են քեզ ուղղուած այս հավատարմության գիրը. Նէեմիան (առաջնորդից ժողովուրդին)
(Նեեմ. 10:28-30)
Եւ մնացած ժողովուրդը՝ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները, Նաթանայիմները, եւ այն ամենքը որ ջոկուել էին այն երկիրների ժողովուրդներից դէպի Աստուծո օրէնքը, նորանց կանայք, որդիիները եւ աղջկները՝ ամեն հասկանալ կարողացողը, 29 Միացան իրանց զօրավոր եղբայրների հետ եւ անէծքով երդում արին, որ գնան Աստուծո օրէնքով, որ նա տուավ Աստուծո ծառա Մովսէսի ձեռով, եւ որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ՝ Եհովայի բոլոր պատուէրները, իրավունքները եւ կանոնները.
Nothing shapes your life more than the commitments you choose to make. —Rick Warren
1-ին Հանձնառությունն Աստծուն — գործել Աստծո խոսքի համեմատ։
Միացան իրանց զօրավոր եղբայրների հետ եւ անէծքով երդում արին, որ գնան Աստուծո օրէնքով, որ նա տուավ Աստուծո ծառա Մովսէսի ձեռով, եւ որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ՝ Եհովայի բոլոր պատուէրները, իրավունքները եւ կանոնները.
Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։ Մատ. 26:35
Այն ժամանակ նա սկսեց անիծել եւ երդուել՝ թէ այն մարդուն չեմ ճանաչում, եւ շուտով աքաղաղը խօսեց։ 75 Եւ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խօսքն, որ ասեց թէ աքաղաղը խօսելուց առաջ՝ երեք անգամ կուրանաս ինձ. եւ դուրս գնաց դառնապէս լաց եղավ։ Մատ. 26:74-75
A wife who is 85 percent faithful to her husband is not faithful at all. There is no such thing as part-time loyalty to Jesus Christ. Vance Havner
Հայ. 2:4-5 – 4 Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։ 5 Արդ hիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես։
Ղուկ. 6:46-49 – 46 Եւ ի՞նչու էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ։ 47 Ամեն ով որ ինձ մօտ է գալիս եւ իմ խօսքերը լսում՝ (Նեմ. 8) եւ նորանց կատարում (Նեմ. 9), ցույց տամ ձեզ՝ թէ ո՞ւմ նման է։ 48 Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց, եւ հիմքը ժայռի վերա դրավ, եւ երբոր ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց, եւ չ’կարողացավ շարժել նորան, որովհետեւ ժայռի վերա էր հաստատուած։ 49 Բայց իմ խօսքերը լսող եւ չ’անողը, նման է մի մարդու՝ որ տունը հողի վերա շինեց առանց հիմքի. որ գետը նորան զարկեց, եւ չուտով վայր ընկավ. Եւ այն տան կործանումը մեծ եղավ։
2-րդ Հանձնառությունն Աստծուն — Առանձնանալ աշխարհից։
30 Չտանք մեր աղջիկները երկրի ազգերին, եւ նորանց աղջիկները չառնենք մեր որդկանց համար.
Հանձնառություն ամուսնության և երեխաների հոգևոր կյանքի համար։
2 Կոր. 6:14 – 14 Անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք. “Don’t be unequally yoked with unbelievers”
Ի՞նչու. Որովհետև այտ տեսակ Ամուսնությունը կամ ընտանիքը առողջ չի լինի։
1 Կորնթացիս 7ը — Ամուսնական թեմայի մասին է։
1 Կոր. 7:10-11,39 – 10 Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը իր ամուսնուց չբաժանվի։ 11 Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնա՝ կամ իր ամուսնու հետ հաշտուի. եւ որ մարդն էլ կինը չթողէ։ 39 Կինը կապուած է իր ամուսնուն մինչեւ այնքան ժամանակ, որ իր մարդը կենդանի է։ Իսկ երբ նրա մարդը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ ում հետ ուզենա, բայց միայն Տիրոջով։
3-րդ — Հանձնառությունն Աստծուն —Նվիրել մեր Կիրակի օրերը Աստծուն։
31 Եւ երկրի ժողովուրդներից, որոնք ապրանքներ եւ ամեն տեսակ ուտելիք են բերում շաբաթ օրը ծախելու, չառնենք շաբաթ եւ սուրբ կը պահենք եօթներորդ օրը։ Եւ եօթներորդ տարին երկիրը եւ ամեն ձեռաց պարտքերը թողենք։
Եբր. 10:25 – 25 Եկեք չթողենք մեր իրար հետ ժողովելը, ինչպէս ոմանց սովորություն է. բայց իրար հորդորենք, եւ այնքան ավելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։
312 օր մենք լինումենք դուրսը։
Ի՞նչու
Եփեսացիս 4, Հռովմիացիս 12, 1 Կորնթացիս 12-ում, Պողոսն ասում է, որ մեր պարգևները և տաղանդները գործում են շատ յուրահատուկ և տարբեր ձեւերով.
4-րդ — Հանձնառությունն Աստծուն — Հանձնառու լինել Աստծո Գործին։
Նեեմ. 10:32-39 – 32 Եւ մեզ վրա պատուէր դրինք՝ որ մեզ վրա պարտք համարենք տարվա մի երրորդ (սիկղ) մասը վճարել մեր Աստուծո տան ծառայության համար, 33 նաեւ՝ սուրբ սեղանի առաջավորաց հացը, ժամանակ առ ժամանակ տրուող զոհերն ու ողջակէզները, …որ Իսրայէլի քավության եւ մեր Տէր Աստծու տաճարի գործերի համար են։ 34 Վիճակ կը գցենք նաեւ փայտ ընծայելու համար, որ տրվում է քահանաներին ու ղեւտացիներին։ Ժամանակ առ ժամանակ, ամէն տարի ժողովուրդը մեր Աստծու Տուն՝ մեր հայրերի Տուն կը բերի այդ փայտը՝ վառելու համար մեր Տէր Աստծու զոհերի սեղանի վրա, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ։
35 Ամէն տարի մեր Տէր Աստծու Տան համար կը տանք մեր երկրի առաջին բերքն ու մեր ծառերի պտուղները։ 36 Եւ մեր որդկանց անդրանիկները ու մեր անասունների առաջնածինները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ. մեր արջառների ու մեր հօտերի առաջնածինները կը բերենք մեր Աստծու Տուն՝ մեր քահանաների ու ղեւտացիների համար, որոնք սպասավորում են Տիրոջ Տանը։ 37 Կը բերենք նաեւ ցորենի առաջին բերքը եւ ծառերի առաջին պտուղները, գինին ու ձէթը Աստծու Տան գանձատուն, քահանաների մօտ, իսկ ղեւտացիները կը շրջեն ու լիովին կ՚առնեն մեր երկրի բոլոր տասանորդները։ 38 Ահարոնի որդիներից մի քահանա կը լինի, որը կը վերցնի տասանորդը ղեվտացիներից, իսկ ղեւտացիներն էլ կը վերցնեն այդ տասանորդների տասանորդը եւ կը տան քահանայապետին մեր Աստծու Տան՝ Տիրոջ տաճարի գանձատան համար. 39 Որովհետեւ այն սենեակները պիտի տանեն Իսրայէլի որդիներն ու սպասավորները ցորենի, գինիի եւ ձէթի ընծաները, ուր որ են սրբարանի անօթները, եւ պաշտօնյա քահանաներն ու դռնապանները եւ երգեցողները. եւ մեր Աստուծո տունը չենք թողնի։
Անգ. 1:2,4 – 2 Խօսի՛ր Հուդայի ազգից Զորոբաբէլի հետ, եւ մեծ քահանա Հեսուի հետ եւ ասա՛. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այդ ժողովուրդն ասում է, թէ չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը։ 3 Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց. 4 Միայն ձե՞զ համար է եկել գմբէթաւոր տներում ապրելու ժամանակը, մինչ իմ տունը ավերակ է։
9 Շատին սպասեցիք, եւ քիչը եղաւ, եւ ինչ որ դուք տուն տարաք, ես դուրս թափեցի։ Այդ պատճառով այսպես է ասում Ամենակալ Տէրը. Քանի որ իմ տունը աւերակ է, եւ դուք շտապում էք իւրաքանչիւրդ իր տունը։