Բանալի խոսք.
(Եսայի 40։1,3,31)
1 «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, – ասում է Աստուած, –
2 դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։
3 Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։
31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
1. այս տարի ամեն օր իրար մխիթարեցէք։
Եբր. 3:13 – Իրար հորդորեցէք ամեն մէկ օր.
1 Թես. 5:11,14 – Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։
14 մխիթարեցէք փոքրասիրտերին…
2. այս տարի ամեն օր եկեք տիրջը ապավինենք – սպասենք։
Աստվածաշնչյան որոշ ՕՐԻՆԱԿՆԵՐ Տիրոջը սպասելու մասին
- Աբրահամը և Սարան – (Իսահակի համար)
- Նոյը – Ծննդ. 7:24 – Եւ ջրերը երկրի 150 օր բարձրացած մնացին, 40 հետոյ տապանի պատուհանը բացա։
- Հիսուսը – Կատարեց իր միսիան։
- Մարիամը և Մարթան – Երբ Ղազարոսը մահացավ։
- Աշակերտները – սպասեցին Սուրբ Հոգու խոստմանը։
- Բոլոր հավատացիալները – սպասում են իր երկրորդ գալուստին։
Երբ սպասում եք.
- Սպասիր Տիրոջ խոստումներին – Սաղ. 105։5 Ես կսպասեմ, վստահելով Նրա օգնությանը, որովհետև Նա խոստացել է։
- Սպասիր Լռությամբ – Սաղ. 62:5 – Ով իմ անձ, միայն լուռ սպասիր Աստուծուն. որովհետեւ նորանից է իմ հոյսը։
- Սպասիր Համբերությամբ – Սաղ. 37:7 – Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանա այն մարդի ճանապարհ հաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
3. այս տարի ամեն օր եկեք նորոգված մտքով եվ նոր ուժերով սկսենք մեր Օրը։
- καινός new = Նոր բառը 61 անգամ նշված է Նոր կտակարանում և 132 անգամ Հին կտակարանում։
Նոր գինին – նոր տկեր,
Նոր ՈՒխտ – Նոր Կտակարան,
Նոր կտավ – Հագեք Քրիստոսը
Նոր պատվիրան – սիրեցեք իրար
Նոր միտք – Քրիստոսի միտքը
Նոր ստեղծուած – Քրիստոսում
Նոր երկինք, Նոր երկիր, Նոր Երուսաղեմ
Նոր Երգ – Հայտնություն
Մատ. 9:17 – Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. ապա թէ ոչ՝ տկերը կպատառուին՝ եւ գինին կթափուի, եւ տկերը կկորչին. այլ նոր գինին նոր տկերի մէջ կածեն, եւ երկուսն էլ կպահուին։
Հռ. 12:2 – Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։
2 Կոր. 5:17 – Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։