9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նպատակ Ալեկոծության Մեջ

Բանալի բառ

G417-anemos – ἄνεμος, – Անիմաս

  • wind, a violent agitation and stream of air
  • a very strong tempestuous wind
  • It occurs 31 times in 29 verses in the Greek concordance of the KJV
Բանալի խոսք.

(Մատ. 7:24-27) 

Արդ՝  ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։ 25 Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեց. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։  26  Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կնմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց ավազի վերայ։ 27 Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեց, եւ նորա կործանումը մեծ էր։

Մատ. 5:45 – որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։

1.Փորձություններն մեզ մոտեցնում են մեր կանչին (Հովն. 1)
   Trials brings us closer to our calling 

  • Հովն. 1:2-4 – Եւ Տիրոջ խօսքը եղաւ Ամաթիի որդի Հովնանին ասելով. Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. որովհետեւ նորանց չարութիւնը վեր է եկել իմ առաջին։ 3 Բայց Հովնանը վեր կացաւ, որ Տիրոջ երեսից (ներկայությունից) Թարսիս փախչի, եւ իջաւ Հոպպէ եւ մի նավ գտավ որ Թարսիս էր գնում, եւ նորա վարձքը տուավ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը (ներկայությունից)։  4 Եւ Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերա, եւ մեծ փոթորիկ եղավ ծովում, եւ նավը ուզում էր փշրուի։  14  …Եւ նորանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին. Ո՛հ, Եհովայ, աղաչում ենք, թող չ’կորչենք այս մարդի անձի պատճառով, եւ անմեղ արիւն մի դիր մեզ վերա, որովհետեւ դու, ով Եհովայ, ինչպէս որ ուզում ես՝ անում ես։ 15 Եւ առան Հովնանին եւ ծովը գցեցին նորան. եւ ծովը դադարեց իր կատաղությունից։
  • Եփ. 4:1-2,11-13 –  1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք (քայլեք) ինչպէս որ կվայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։
  1.  2 Ամեն խոնարհութիւնով – humility
  2. հեզութիւնով – gentalnes 
  3. երկայնմտութիւնով, – patience 
  4. սիրով – love
  5. իրար համբերելով – bearing with one another։
  •  11 Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ  եւ վարդապետներ,
  • Ի՞նչի համար
  1. 12 Սուրբերի կատարելութեան համար, 
  2. պաշտօնի գործի համար, 
  3. Քրիստոսի մարմնի շինութեան համար. 
  • Հիմնական նպատակը
      1. 13 Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. 
      2. եւ կատարեալ (զարգանում էր) մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը.
        • Ղուկ. 2:52 – Եւ Յիսուսը զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ։ 

2. Փորձություններն մեզ օգնում են վստահել Տիրոջ խոստումներին (Մարկոս. 4:35-40)
     Trials help us to trust the Lord’s promises 

  • Մար. 4:35-40 –   35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»։ 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նավակով, ինչպէս նաեւ՝ միյուս նավակները, որ նրա հետ էին։ 37 Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նավի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։ 38 Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։ 39 Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձվիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ 40 Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք։ Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։

3. Փորձություններն մեզ հնարավորություն են տալիս վկայելու տիրոջ մասին (Գործք. 27։13-26)
Trials enable us to bear witness to the Lord 

  • 13 Եւ երբոր հարաւի քամին մեղմօրէն փչեց, կարծում էին թէ իրանց նպատակին կ’հասնեն. Եւ ճանապարհ ընկած անցնում էին Կրետէի մօտով։ 14 Եւ շատ ժամանակ չէր անցել՝ որ նորա վերայ մի մրրկալից հողմ ընկաւ, որ Եւրակիկլոն էր կոչվում։ 15 Եւ երբոր նավը բռնվեց եւ հողմի դէմ չ’կարողացավ դիմանալ, բայց ընկած գնում եւ գալիս էինք։ 18 Եւ երբոր մենք շատ նեղութիւն էինք քաշում փոթորկից, հետեւյալ օրը բեռները ծովի մէջ էին գցում։ 19 Եւ երրորդ օրը մեր ձեռքովը նավի գործիքը դուրս թափեցինք։ 20 Եւ երբոր շատ օրեր՝ ոչ արեւ եւ ոչ աստղեր էին երեւում, եւ փոթորիկն էլ քիչ չէր որ մեզ վերա կար, ապա մեր ազատուելու բոլոր հոյսը կտրուեցավ։

Ի՞նչ արեց Պողոսը

  • Գործ. 27:21-26 – Եւ Պօղոսը նորանց մէջ կանգնած ասեց. Ով մարդիկ, պէտք էր ձեզ՝ ինձ լսէիք, եւ Կրետէից դուրս չ’գայիք՝ եւ այս նեղութիւնից եւ վնասից պրծնէիք։ 22 Եւ հիմա էլ խրատում եմ ձեզ՝ որ սրտապինդ եղեք. Որ ձեզանից ոչ մէկի անձին էլ վնաս չի լինի, բացի այդ նավից։ 23 Որովհետեւ այս գիշեր երևաց ինձ այն Աստուծոյ հրեշտակը՝ որ ես նորանն եմ եւ որին էլ պաշտում եմ. 24 Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս. Պէտք է քեզ՝ Կայսերի առաջին կանգնես. Եւ ահա Աստուած շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նավողները։ 25 Սորա համար սրտապինդ կացէք, ով մարդիկ.  որովհետեւ հաւատում եմ Աստուծուն, որ այսպէս կ’լինի ինչպէս ինձ հետ խօսեց։  26  Բայց պէտք է մի կղզի ընկնենք։ 
Ամփոփում
  • Կող. 4:10 – Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։