9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նստած Քրիստոսի Հետ

Նստած Քրիստոսի հետ

Եփեսացիս 1։3, 15-23

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հովհ. 1։12 –   12 Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։  16 Եւ նորա լիութիւնից մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։ 

Բանալի բառ

πρεσβεύω, pres-byü’-ō – Փրէսբուո – act as a representative. (2 Total KJV).

ἐξουσία, eks-ü-sē’-ä power of choice, liberty of doing as one pleases
Մատ. 7:29 – Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։

Բանալի խոսք.

(Եփեսացիս. 1։3, 15-23)  

3 Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնությունով երկնավոր բաներում Քրիստոսով։

15 Նորա համար ես էլ լսելով ձեր հավատքի մասին, որ ունեք Տէր Յիսուսի (ում in) վերա, եւ սէրը դէպի ամեն սուրբերը, 16 Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներում hիշելով. 17 Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տա ձեզ

  1. իմաստութեան եւ
  2. hայտնութեան հոգի՝ իր գիտութինով. 18 Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ որպեսզի հասկանաք, թէ
    • ի՞նչ է նորա կոչումի hույսը, եւ
    • ի՞նչ է իր ժառանգութեան փառավոր մեծությունը սուրբերում. 19 Եւ
    • ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք,

իր կարող զօրության hաջողութան պէս որ Քրիստոսում գործադրեց՝ նորան մեռելների միջից hարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնավորներում, 21 Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհում, այլև՝ գալիքում։

22 Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերա, 23 Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։

1. Քրիստոսին՝ Գլխին, պատկանում է ողջ իշխանությունը

22 Եւ ամեն բան հնազանդեցրեց Նորա ոտների տակ, եւ Նրան գլուխ դրավ եկեղեցուն՝ բոլոր բաների վրա, 23 Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։

  1. Քրիստոսը գլուխն է
  2. Եկեղեցին մարմինն է 
  3. Եվ ամեն բան (մարմնի/եկեղեցու) ոտների տակ է (Մատթ. 16։17,18)
Ուշադրություն դարձրեք այն չորս բաներին, որոնք Աստված անում է Իր Որդու համար այս խոսքերում. 
  • Նա հարություն է տալիս Նրան մեռելներից (խս. 20)։
  • Նա տալիս է Նրան թագավորական դիրք՝ նստեցնելով Նրան Իր աջ կողմը (խս. 20)։
  • Նա հնազանդեցնում է Նրան ամեն ինչ տիեզերքում (խս. 22), ինչն ընդգրկում է չարի ուժերի ցանկացած տեսակ կամ դրսևորում, ինչպես նաև՝ ցանկացած էակի, որը կա այժմ կամ կլինի ապագայում (խս. 21)։
  • Եվ Նա տալիս է Իր Որդուն, Ով ունի այս բացարձակ զորությունը և իշխանությունը, դարձնելով Նրան եկեղեցու գլուխը, իսկ եկեղեցին՝ Նրա մարմինը։ (եկեղեցին հանդիսանում է Քրիստոսի ոտքերը)

Եփես. 2։4. – Ուշադրություն դարձրեք այն Երեք բաներին, որոնք Աստված անում է մեզ համար այս խոսքերում.

Եփես. 2։44 Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր մեծ սիրով որ սիրեց մեզ, 5 Երբ որ մեռած էինք հանցանքներում,  մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։ 6 Նորա հետ մեզ հարություն տվեց, եւ նորա հետ երկնավորներում նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսում։

  • կենդանի Քրիստոսի հետ
  • հարություն տվեց Նրա հետ 
  • Նորա հետ նստեցրեց երկնավորներում   
2. Եկեղեցին՝ Նրա մարմինն է:

Եփեսացիս 3։10-12
Այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր ի հավիտենից Աստծու մօտ, որ ստեղծեց ամէն ինչ։
10 Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնավորներում եկեղեցու ձեռով հայտնուի Աստուծո բազմապատիկ իմաստությունը, 11 Այն հավիտենական հառաջադրության պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արավ. 12 Որով ունենք համարձակութիւն եւ հույսով մօտենալ նորան հավատալով։

Հիսուսը նույնանում է Իր հետևորդների հետ։

Գործ. 9:4
4  Եւ նա գետնի վերա ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սավուղ, Սավուղ,  ի՞նչու ես ինձ հալածում։

3.Այդ իսկ պատճառով, որպես Նրա մարմինը՝ հավատացյալներն  իշխանություն ունեն:
Որովհետեւ մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ
    1. իշխանութիւնների եւ
    2. պետութիւնների հետ, այս
    3. աշխարհի խաւարի աշխարհակալների հետ,
    4. այն չար հոգիների հետ որ երկնավորների մէջ են։

Կողոսացիս 2։14-15 –   Աստվածը – ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններով որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առավ մէջ տեղից եւ խաչափայտին վերա բեւեռեց. 15 Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, հայտնապէս խայտառակեց եւ նորանց հաղթանակեց իրանում.

Հակ. 4:7 – 7  Արդ հնազանդեցէք Աստուծուն,  հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։

4. Քրիստոս գործում է երկրի վրա Իր մարմնի միջոցով
  • Մատթեվոս 28։18-20 18 Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքում եւ երկրում. 19 Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. 20 Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։
  • Հռովմ. 5։1717 Որովհետեւ եթէ մէկի մեղքովը մահը թագաւորեց այն մէկի ձեռովն, էլ ո՞րքան աւելի նորանք, որ ընդունում են շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները կեանքով կ’թագաւորեն՝ այն մէկ Յիսուս Քրիստոսի ձեռովը
Ամփոփում
  1. Քրիստոսին՝ Գլխին, պատկանում է ողջ իշխանությունը
  2. Եկեղեցին՝ Նրա մարմինն է
  3. Այդ իսկ պատճառով, որպես Նրա մարմինը՝ հավատացյալներն     իշխանություն ունեն
  4. Քրիստոս գործում է երկրի վրա Իր մարմնի միջոցով