9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նրանք Դիմեցին Հիսուսին

Մարկոս Ավետարանի առաջին գլխում մենք տեսնում ենք մի կնոջ բժշկության մասին: Այն հետևում է մեկ այլ բժշկության հետ կապված պատմության. Առաջինը տեղի է ունենում ժողովարանում, մյուսը՝ Սիմոնի և Անդրեասի տանը։ Մեկը վերաբերում է տղամարդուն, մյուսը կնոջը: Առաջին դեպքը դիվահարության դեպքն է. երկրորդը սովորական ջերմություն է։ Կարծես թե բանն այն է, որ Հիսուսը բուժում է բոլոր տեսակի խնդիրներ բոլոր տեսակի մարդկանց համար։

Բանալի համարներ. Մար. 1.29-34

29  Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։  30 Եւ Սիմօնի զոքանչը ջերմության մեջ պառկած էր, եւ շուտով նորա մասին ասեցին Հիսուսին։  31 Եւ նա մօտ եկավ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով ջերմությունը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։  32 Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մայր մտնելիս, բոլոր հիվանդներին եւ դիվահարներին նորա մօտ բերին։ 33  Եւ քաղաքի բոլոր բնակիչները հավաքվել էին դռան առաջին։  34 Եւ շատ կերպ կերպ ցավերով հիվանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ  թույլ չէր տալիս դեվերին որ խօսեն. Որովհետեւ նորան գիտեին։     

1. Նրանք Հիսուսին իրենց հետ տուն տարան։

29  Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։

    • Եկեղեցուց ձեզ հետ տուն տարեք Հիսուսին: Այն ինչ կատարվում է կիրակի օրը եկեղեցում, ազդում ձեզ վրա երկուշաբթի օրը:

Գործ. 2:46-47 – 46   Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ  հաց էին կտրում տներում, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտությունով կերակուր էին ուտում.  

2. Նրանք Անմիջապես դիմեցին Հիսուսին։

30 Եւ Սիմօնի զոքանչը ջերմության մեջ պառկած էր, եւ շուտով նորա մասին ասեցին Հիսուսին։  «Մարկոս ավետարանում x41 նշված է շուտով բառը։»

  • Երբ դուք բախվում եք ինչ որ մի բանի, որը ձեր վերահսկողությունից դուրս է, մի սպասեք, անմիջապես դիմեք Հիսուսի:

Մար. 1:12 –   Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։  

Մար. 1:42 –  Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցավ։ 

Մար. 2:12 –  Եւ նա շուտով վերկացավ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. 

  • Այսօր միգուց է դուք մտած եք, որ այդ «շուտով դիմելու և ստանալու» հավատքը չունեք։

Ավելի վաղ ժողովարանում Հիսուսը ազատեց մի մարդու, որը դիվահար էր։ Այդ տղամարդու հավատքի մասին ոչինչ չի նշվում և ոչ էլ Պետրոսի զոնքաջի հավատքի մասին: Ակնհայտորեն, նրանք, ովքեր խնդրեցին Հիսուսին օգնել, հավատում էին, որ Հիսուսը կարող էր ինչ-որ բան անել:

3. Այս բուժումը հակասում էր Հին Կտակարանին:

Մար. 1:21-22 – 21 Եւ շուտով շաբաթ օրը ժողովարան մտավ եւ սովորեցնում էր։  22  Եւ  զարմանում էին նորա վարդապետութեան վրա. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանություն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։  

31  Եւ նա մօտ եկավ վերկացրեց նորան՝ ձեռքից բռնելով.
Եւ շուտով ջերմությունը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։

Քանի՞ անգամ է Հիսուսը դիպչել բուժելու համար:  

Ղուկ. 4:41 – 41   Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. նա էլ նորանց ամեն մէկի վրա ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։  

Մատ. 9:25 – 25  Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վեր կացաւ։  

Ղուկ. 7:14-15 – 14  Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. եւ տանողները կանգնեցին. եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝  Վեր կաց։  15  Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. եւ նորան տուաւ իր մօրը։  

    • Ինձ հետաքրքիր է, թե ինչպես եկեղեցին կկիրառի այս սուրբ գրությունները առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
    • Նա կարող էր այս հրաշքն անել առանց նրան մոտենալու և դիպչելու։  Ի՞նչու Տերը այդպես նախատեսեց։

Համաձայն Ղևտացոց 26.16 և Երկրորդ Օրինաց 28.22 համարների՝ ջերմությունը կարող է մեկնաբանվել որպես պատիժ Աստծո կողմից ուղարկված նրանց, ովքեր խախտել են իր ուխտը։ Սովորության համաձայն՝ նման դեպքերում միայն Աստված կարող էր միջամտել։ Եվ նա արեց։

32   Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիվանդներին եւ դիվահարներին նորա մօտ բերին։  33  Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։  34  Եւ շատ կերպ կերպ ցավերով հիվանդներին բժշկեց, եւ շատ դեվեր հանեց. Եւ  թույլ չէր տալիս դեվերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։

Աղոթք

Սիրելի Սուրբ Հոգի, խնդրում եմ ցույց տաս մեզ այսօր այն անձին որին կարող ենք անմիջապես բերել Հիսուսի մոտ։ Զորացրու մեր հավատքը որպեսզի պաճառ հանդիսանա նրա հոգու, անձի և մարմնի բժշկության համար։ Հիսուսի անունով եմ և նրա արյան զորությամբ, ամեն։