Բանալի համարներ. Մար. 16:14-20
14 Վերջում, երբ տասնմեկ աշակերտները սեղան էին նստել, Հիսուսը երևաց նրանց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու քարսրտության համար, որ չհավատացին նրանց, ովքեր իրեն տեսել էին հարություն առած։ 15 Ապա նրանց ասաց. Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ 16 Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ 17 Նրանք, ովքեր հաւատացին, այս նշանները կ’հետեւեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն. 18 ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն։
19 Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Աստծու աջ կողմում։ 20 Իսկ նրանք գնացին և քարոզում էին ամենուր Տիրոջ գործակցությամբ և իրենց խոսքը հաստատում էին այն նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։
1. Մենք ծառայում ենք կենդանի Զորության Աստծուն:
19 Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Աստծու աջ կողմում։
Ելից 15:6 — Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ. Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։
Եբրայեցիս 1:3 — Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Հռո. 8:34 — Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։
Ա Պետրոս 3:22 — նա երկինք է գնացել և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները։
Գործ. 2:33 – 33 Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք։
2. Կլինեն նշաններ, որոնք կուղեկցեն Ավետարանին։
-
Իմ անունով դեվեր կհանեն. Ձեռքով օձեր կբռնեն ու եթե որեվէ մահացու թույն խմեն, չեն վնասվի.
Պետք է հասկանանք, թե ինչ օձի հետ գործ ունենք։
2019-2021 թվականներին Հայաստանում ծնվել է մոտ 108 հազար երեխա, գրանցվել է շուրջ 33 հազար աբորտ։
«Հայաստանը զբաղեցնում է նույն դիրքերը, ինչ Հնդկաստանը, Վիետնամը, Չինաստանը, որտեղ նույն խնդիրն է, այս տարվա հետազոտության արդյունքները ցույց տվեցին նաև, որ, ցավոք սրտի, Հայաստանում սեռի խտրականացնելու և տղային նախապատվություն տալու խնդիր կա» – ասում է Զարուհի Տոնոյանը։
2021 թվականի դրությամբ CDC-ն հայտնել է, որ աբորտների տարեկան ազգային ընդհանուր թիվը կազմել է 625,978…
ԱՄՆ-ում ալկոհոլի օգտագործումից մահացության միջին տարեկան թիվը ավելի կտրուկ աճել է (22,8%)՝ հասնելով 178,307…
ԱՄՆ-ում գրանցվել է թմրամիջոցների գերդոզավորումից մահացության 106,699 դեպք: 2021 թվականին դեպքերի 69%-ը գրանցվել է տղամարդկանց շրջանում:
Մատ. 10:1 – Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն (exousia) տվեց պիղծ հոգիների վրա, որ նորանց հանեն, եւ ամեն ցավ եւ ամեն հիւանդություն բժշկեն։
Ղուկաս 10:17-20 — 17 Եվ յոթանասուներկուսը վերադարձան ուրախությամբ՝ ասելով. Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ 18 Եվ նրանց ասաց. Տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես։ 19 Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին և թշնամու ունեցած ողջ զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի։ 20 Բայց մի՛ ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում։
Գործք Առաքելոց 5:16 — Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների ու պիղծ ոգիներից տառապողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։
-
Նոր լեզուներով կխոսեն.
Գործք Առաքելոց 2:4 —Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։
Սոփանիա 3:9 — Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.
Գործ. 10:44-48 – 44 Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս, Սուրբ Հոգին իջավ այն խօսքը լսողների բոլորի վրա։ 45 Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին. որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։ 46 Որովհետեւ լսում էին՝ որ նորանք լեզուներով խօսում եւ Աստուծուն փառաւորում էին։ 47 Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Մի՞թէ մէկը կարող է ջուրը արգիլել, որ սորանք չ’մկրտուին, որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք։ 48 Եւ նորանց հրամայեց որ Տիրոջ անունովը մկրտուին.
Գործք Առաքելոց 19:6 — Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։
-
Հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն.
Դ Թագ. 13:14 — Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր… Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։
Նախ, Պետրոսը և Հովհաննեսը բժշկեցին մի կաղ մուրացկանի (Գործք 3.1–10): Շուտով Սուրբ Հոգին այնքան ներկա է դառնում, որ, ըստ երևույթին, նույնիսկ Պետրոսի ստվերն անցած մարդիկ բժշկվեցին (Գործք 5.12–16): Ավելի ուշ Սուրբ Հոգին վավերացրեց Պողոսի ծառայությունը՝ բժշկելով նրանց, ովքեր դիպչում էին գոգնոցին կամ թաշկինակին, որին Պողոսը դիպչել էր (Գործք Առաքելոց 19.11–12):
Գործք Առաքելոց 19:12 — Մինչև իսկ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գլխաշորեր էին տանում՝ հիվանդների վրա դնելու, և ախտերը նրանցից հեռանում էին, ու չար ոգիները դուրս էին գալիս։