Շարժվել գթասրտությամբ
Ղուկաս 10:29-37
Բանալի բառ
Գթասրտությունն – σπλαγχνίζομαι, Սպլախ նիձըմա – խղճահարություն, ողորմած, ազատել
«Գթասրտությունն – այն է, ինչը դրական քայլի է դրդում մարդու սիրտը՝ որպես արձագանք մյուսների ցավին։ Գթասրտությունը կոտրում և կործանում է այլ մարդկանց ցավը։ Գթասրտությունն ապաստան է տալիս և ընդունում է հուսաբեկ մարդկանց»։
Բանալի խոսք. (Ղուկ. 10:25-37)
Եւ ահա մէկ օրինական վեր կացավ՝ նորան փորձում էր ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ որ հավիտենական կեանքը ժառանգեմ։ 26 Նա էլ ասեց նորան. Օրենքում ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում։ 27 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Պիտի սիրես քո Տէր Աստուծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով, քո բոլոր զօրությամբ, եւ քո ամբողջ մտքով. Եւ քո ընկերոջը՝ քո անձի պէս։ 28 Եւ նորան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. այդ արա՝ եւ կ’ապրես։ 29 Իսկ նա՝ կամենալով ինքն իրեն արդարացնել՝ ասաց Հիսուսին. իսկ ո՞վ է իմ ընկերը։ 30 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասաց. Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում. եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նորան՝ մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին և գնացին։ 31 Եւ պատահած մի քահանա էր իջնում նույն ճանապարհով, նրան տեսավ՝ և անցավ ճանապարհի միյուս կողմը։ 32 Նույնպէս և մի Ղեվտացի նույն տեղով անցնելիս եկավ եւ տեսավ՝ և անցավ ճանապարհի միյուս կողմը։ 33 Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։ 34 Եւ մօտ եկաւ՝ նորա վերքերը փաթաթեց՝ վրան ձէթ եւ գինի ածելով. եւ դնելով իր անասունի վրա տարավ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարավ։ 35 Եւ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այն տեղից, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տվեց եւ ասաց նորան. խնամիր նրան, եւ ինչ որ ծախսես դրա վրա, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ։ 36 Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռքն ընկած մարդին։ 37 Նա էլ ասեց. Նա՝ որ ողորմություն արեց նորան։ Ապա Յիսուսը նորան ասաց. Գնա, դու նույն ձեվով արա։
Գնա դու էլ գթասիրտ եղիր։
Գնա դու էլ ողորմած եղիր։
Գնա դու էլ վերքեր փաթաթիր։
Գնա դու էլ զոհաբերիր։
1. Գթասրտությունը սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք հասկանալ այլ մարդկանց կարիքները։
Մատ. 15:32 – 32 Եւ Յիսուսը իր մօտ կանչելով աշակերտներին ասաց. Գութս (խղճում եմ) շարժում է այս ժողովրդի վրա, որովհետեւ արդէն երեք օր է որ ինձ մօտ են եւ բան չունեն որ ուտեն. եւ նորանց չեմ կամենում սոված արձակել, գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն։
«Ինչպիսի՞ն է սերը։ Այն ունի ձեռքեր՝ մարդկանց օգնելու համար։ Այն ունի ոտքեր՝ արագորեն աղքատներին և կարիքավորներին հասնելու համար։ Այն ունի աչքեր՝ չքավորությունը և կարիքը տեսնելու համար։ Այն ունի ականջներ՝ մարդկանց հոգոցները և վշտերը լսելու համար։ Ահա թե ինչպիսին է սերը»։ —Օգոստինոս
«Աստված ընտրել է մեզ՝ մեկս մյուսին օգնելու համար»։ —Սմիթ Վիգգլսվորթ
- Եբր. 13:16 – 16 մի մոռացեք բարեգործությունը եւ հաղորդակցիլը. և ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
- 1 Հով. 3:17 – 17 Ով որ այս աշխարհի բարիքներից ունենա, եւ տեսնի իր եղբայրը մի բանի կարօտ, եւ իր գութը փակէ նորանից, Աստուծո սէրը ի՞նչպէս բնակուած կ’լինի նրա մեջ։
«Բար՛ի գործիր՝ այնքան, որքան կարող ես. բոլոր այն միջոցներով, որոնցով կարող ես. այնտեղ, որտեղ կարող ես, այնքան մարդկանց, որքանի կարող ես. և քանի դեռ կարող ես»։ Ջոն Վեսլի
2. Գթասրտությունը սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք հասկանալ «ցրվածներին»։
- Մատ. 9:36 – 36 Եւ տեսնելով ժողովուրդի բազմությունը, Հիսուս գթաց (moved with compassion) նորանց վրա, որովհետև հոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ որոնք հովիվ չունեն։
- Ղուկ. 15:20 – 20 Եւ վերկացավ եկավ իր հօր մօտ, (իր հովիվի մօտ) Եւ դեռ մինչ հեռու էր, հայրը տեսավ նորան եւ գութը շարժեց. եւ վազեց՝ նորա վզովն ընկավ, եւ համբյուրեց նորան։
3. Գթասրտությունը սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք հասկանալ այլ մարդկանց տառապանքը։
- Մատ. 14:14 – 14 Եւ երբոր Յիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ եւ գթաց նորանց վրա եւ բժշկեց նորանց հիվանդներին։
«Բարի վարմունքը թույլ կտա հասնել այնպիսի վերքի, որը միայն գթասրտությունը կարող է բուժել»։ Սթիվ Մարաբոլի
Stephen Covey tells of an unusual experience on the New York subway… How quick are we to judge? How quick are we fully and completely make up our minds about a person, a situation, an experience? (Stephen Richards Covey was an American educator, author, businessman, and keynote speaker).
Ամփոփում
«Գթասրտությունն այն է, ինչը դրական քայլի է դրդում մարդու սիրտը՝ որպես արձագանք մյուսների ցավին։ Գթասրտությունը կոտրում և կործանում է այլ մարդկանց ցավը։ Գթասրտությունն ապաստան է տալիս և ընդունում է հուսաբեկ մարդկանց»։
- Կող. 3:12 – 12 Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծո ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն.
- Գթասրտությունը սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք հասկանալ այլ մարդկանց կարիքները։
- Գթասրտությունը սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք հասկանալ «ցրվածներին»։
- Գթասրտությունը սկիզբ է առնում, երբ մենք սկսում ենք հասկանալ այլ մարդկանց տառապանքը։