9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ո՞վ է Սուրբ Հոգին և ո՞րն է Նրա դերը մեր կյանքում

Բանալի համարներ.  Հով. 14.16-17,26

16  Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. 17 ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել. որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում. Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։     26  Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։  

Հով. 15.26 – 26  Բայց երբոր Մխիթարիչը կգա, որ ես Հօրից կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։  

Հով. 16.13 – 13  Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։

1. Նա ամենազոր է (Ծննդ. 1.2)։
   He is all-powerful

1 Սկզբումն Աստուած  ստեղծեց երկինքը եւ երկիրը։  2  Եւ երկիրն  անձեւ ու դատարկ էր. եւ խավար կար անդունդի վրա. եւ  Աստուծո Հոգին շրջում էր ջրերի վրա։   

Սաղ. 33.6 – 6   Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի հոգով  նորա բոլոր զօրքերը: 

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԱՄԵՆԱԶՈՐ Է ԵՎ ՎԵՐԱԾՆՆՈՒՄ Է ՄԵԶ։

Հով. 3.5-9 – 5  Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։  6  Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ 7  Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. “Դուք պետք է վերստին ծնվեք։  8  Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք»։  9  Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նորան.  Այդ ինչպէ՞ս կարող է լինիլ։  

Հով. 20.21-22 – 21  Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ,  ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։  22  Եւ սա ասելով փչեց նորանց վրա եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։

2 Կոր. 5.17 – 17   Ուրեմն եթէ մէկը Քրիստոսում է՝  նոր ստեղծուած է.  հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։   

2. Նա իմաստության աղբյուրն է (1 Կորնթ. 2.10-11):
He is the source of wisdom.

10   Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։  11  Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները  եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է.  այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ոք չգիտի, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։  

Եփեսացիս 1.17-19    որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության Հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։

Եսայի 11.2-3  — Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։ Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի։

3. Նա ամենուր ներկա է (Սաղմ. 139.7-10):
He is everywhere-presen

Սաղ. 139.7-10 – 7   Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։  8   Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։  9  Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին, 10  Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով