Բանալի համար. ԾՆՆԴՈՑ 3.8, Հովնան 1.3
8 Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից (ներկայությունից pānîm) պարտեզի ծառերի մեջ։
Հովնան 1.3 — Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից (ներկայությունից) Թարսիս փախչի։
Ել. 33.14-15 – 14 Եւ նա ասեց. Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կհանգստացնեմ։ 15 Եւ Մովսէսն ասեց նորան. Եթէ քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։
Ծննդոցից մինչև Հայտնություն կա մի անփոփոխ ճշմարտություն․ Անհնար է փախչել Աստծո ներկայությունից։
Հայտնություն 6.15-16 —Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։ Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից։
Ադամն ու Եվան փորձեցին, Հովնանը նույնպես փորձեց, իսկ Դավիթն ասաց՝
Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ (Սաղմոս 139.7)։
Փախուստ Աստծո ներկայությունից (Հովնան 1.3)
Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջն իջավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։
- Թարսիսը խորհրդանշում էր շեղում և խորտակում
«Իջավ Հոպպե… իջավ նավը…»
Եվ վերջում՝ «իջավ ձկան փորի մեջ» (Հովնան 2.1)։
Ինչո՞ւ ենք մենք փախչում Տիրոջ ներկայությունից
Անհնար է փախչել Աստծո ներկայությունից (Սաղմոս 139.7–10)
7 Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։ 8 Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ 9 Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին, 10 Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։
- Հովնանը պարզապես մեկ բան հասկացավ՝ որ Աստծո ներկայությունը ամենուր է։
Չես կարող նավով փախչել Նրա աչքից։
Չես կարող խավարի մեջ թաքնվել Նրա լույսից։
Երեմիա 23.24 — Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ, ասում է Տերը.
Հովնանը փախավ Աստծո ներկայությունից, բայց ձկան փորում հանդիպեց Նրան. (Հովնան 2.2)
1 Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։ 2 Եվ ասաց. Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։
- Աստծո ողորմությունը չդադարեց՝ նույնիսկ Հովնանի փախուստի ժամանակ։
Սաղմոս 23.6 — Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։
որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. Եբր. 12.6
- Աստծո ներկայությունը փոխում է մեզ։
Ձկան փորի մեջ Հովնանը ապաշխարեց։
ՍԻՄՈՆ՝ ՀՈՎՆԱՆԻ ՈՐԴԻ — ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ (Մատթեոս 16.17)
Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
Ուշադրությո՛ւն դարձրեք․ Հիսուսը նրան կոչում է Հովնանի որդի։
Հովնանը փախավ Աստծո ներկայությունից, բայց Աստծո աչքը երբեք չհեռացավ նրանից։ Նույնը տեղի ունեցավ նաև Պետրոսի կյանքում։
Երկուսն էլ, տարբեր ճանապարհներով անցնելով, հասան նույն հայտնությանը․ «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Որդին»։
Աստծո ներկայությունը չի բերում դատապարտություն, այլ՝ նոր սկիզբ։
Աստծո ներկայությունը վերականգնում է կյանքի նպատակը (Հովնան 3.1-2)
Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով. Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ։
- Փառք Աստծուն «երկրորդ հնարավորության» համար։
Նույն ձայնը, որից Հովնանը փորձում էր փախչել, կրկին խոսեց նրա հետ։
- Սա Տիրոջ ներկայության մեջ գործող շնորհի զորությունն է։
Աստծո ներկայությունը մեզ չի լքում մեր ձախողման մեջ։
Երբ Ադամն ու Եվան թաքնվեցին, Աստված կանչեց՝ «Ադամ, ուր ես» (Ծննդոց 3.9)։
Հովնանին էլ նույն ձայնը կրկին կանչեց՝ «Վեր կաց, Հովնա՛ն»։
Նույն կոչը, նույն Աստվածը, բայց՝ փոխված Հովնան։
ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21–22
Հայտնություն 21–22 գլուխներում մենք տեսնում ենք ներկայության կատարելությունը․ Այլևս չկա բաժանում, այլևս չկա մեղք, այլևս չկա փախուստ։
Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ Եվ տեսնելու են նրա երեսը…(Հայտնություն 22.3-4)։
Եդեմում մարդը թաքնվեց Աստծո երեսից, բայց Նոր Երյուսաղեմում սրբերը տեսնում են Նրա երեսը բաց և առանց ամոթի։
- Անկախ ամեն ինչից՝ արդյո՞ք Հիսուսն քո նավակի մեջ է։
- Արդյո՞ք դու գտնվում ես կյանքի փոթորկյալի ծովում։
- Արդյո՞ք դու թիավարում ես սխալ ուղղությամբ։ Գուցե եկել է ժամանակը հանձնելու քո կյանքը Հիսուսին։