Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու
Սուրբ Հոգու Անձը և աշխատանքը
Բանալի խոսք.
(1 Կորնթացիս 6:15,19-20)
15 Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են։
19 Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, 20 քանզի մե՛ծ գնով գնուեցիք։
Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ։
1. ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են։
- Աստված մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ (Տիտոս 3։3-4)։
- Գաղ. 3:27 – Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսում մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։
- Եփ. 5:26 – Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի ավազանովը՝ խօսքի միջոցով.
2. ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու։
- Ձեր ամեն բառ, ամեն միտք, եւ ամեն արարք իր առջև է և բաց։
- Նա քեզ լավ է ճանաչում։ Նա գիտի Քո ուժը և տկարությունը։
- Նա գիտի քո մեղավոր գործերը։
- Նա քեզանից ավելի լավ է քեզ Ճանաչում։
Եփես. 1։13 – Նրանում, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան Ավետարանը, որին հաւատալով կնքուեցիք (sealed) խոստացուած Սուրբ Հոգով, 14 որ մեր ժառանգութեան գրավն է մինչեւ ստացուացքի փրկությունը՝ ի գովութիւն նրա փառքի։
2 Տիմ. 2:20-21 – Բայց մի մեծ տան մէջ – (եկեղեցու մեջ) ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն (հոգևոր) անօթներ կան. այլ փայտէ եւ հողէ էլ – (մարդկային) . կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։ 21 Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած։
3. Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների (Տաճարի) մէջ։
- Փառավորիր Աստծուն Հոգով և Ճշմարտությունով։
- Ի՞նչպես է սա հնարավոր
Հռ. 12:1-2 – Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները (այսինքն տաճարը) ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։ 2 Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքով. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։
Ամփոփում
Հանձնեք ձեր մարմինը Տիրոջը.
Փառաբանեք Աստծուն ձեր առօրյա կյանքում.