9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Չորս բաժակներ եվ Չորս Խոստումներ

Կենտրոնացում.

Այս տոնից առաջ հրաեաները պատրաստվում են իրենց տները մաքրելով։

Ելից 12.14-15 — 14 Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։ Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը.

Բանալի համար. Ելից 6.6-7

6 Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. Ես եմ Տերը։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից,  ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու (redeem) եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։ 7 Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։ 

Ելից 12.26-27 — Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։

  • Իսրայելացիները առաջին Զատիկը տոնեցին թշնամու երկրում՝ Եգիպտոսում:

Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց.  դու իմ գլուխն օծում ես յուղով. իմ բաժակը խիստ լիքն է։ Սաղ. 23.5 

1. Սրբացման բաժակ — Ես քեզ դուրս կբերեմ։

6 Ես ձեզ հանելու եմ  եգիպտացիների բռնությունից. (Ծառայությունից)

Գաղ. 1.4 …որ ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի։

1 Կոր. 6.11 – 11   Եւ մի քանիներդ այսպէսներ էիք,  բայց լվացվեցիք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։ 

1 Թես. 5.23 –  Եւ ինքը խաղաղութեան Աստուածը  ձեզ սուրբ անէ բոլորովին. եւ  ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։

Արդարացումը և սրբացումը մարդկության համար երկու ամենակարևոր ուսմունքներնն են՝Արդարացումը մարդուն մաքուր է հռչակում, իսկ սրբացումը մարդուն մաքուր է դարձնում:Սրբացումը ուժ է մեղքի դեմ, և դա միակ ճանապարհն է, որով Դուք երբևէ հաղթանակ կունենաք մեղքի բնույթի նկատմամբ։ Սրբացումն՝ ամենակարևոր բանն է Աստծո զավակի համար։

Հարցն այն է, թե ինչպես կարող ես քեզ սրբացնել:

2. Ազատագրման բաժակ — Ես Կազատեմ։

6 Ես ձեզ ազատելու եմ նրանց ծառայելուց.

  • Այս բաժակի ժամանակ որդին հորը հարցնում է. Որքանո՞վ է տարբերվում այս գիշերը մյուս բոլոր գիշերներից:

Տիտոս 3.5 նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ։

2 Տիմ. 4.18 – Եւ  կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայությանը.  որին լինի փառք հավիտյանս հավիտենից. Ամէն։

3. Փրկագնի բաժակ — Ես քեզ ետ կգնեմ։

6 ձեզ փրկելու եմ (redeem) տարածած բազկով ու մեծ դատաստաններով։

  • Այս բաժակը խմում են ճաշից հետո Զատիկի ժամանակ։ Հիսուսն այս բաժակը կապեց Նոր Ուխտի և Նրա թափած արյան հետ:

Ելից 12.21 —  Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։

Հովհ. 1.29  — Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։

1 Կոր. 5.7 – Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։

Ղուկաս 22.14-20 — 14  Եւ երբ ժամը հասավ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15 Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացա՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարվելուց առաջ։ 16 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտի, մինչեւ որ կատարուի Աստուծո արքայությունում։ 

17 Եւ բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն եւ ասաց. Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գա Աստծո արքայությունը։ 19 Եւ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց եւ ասաց. Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արէ՛ք իմ հիշատակի համար։ 20 Նույնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից հետո եւ ասաց. Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափուած։

Եբրայեցիս 9.22  — Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է սրբվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։

  • Տերը մեզ փրկեց գալիք դատաստանից եվ մեղքը դատապարտեց Քրիստոսի մարմնի մեջ։ 

Հռոմեացիս 8.3 — Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ.

Բրանտ Փիթրն ասում է. «Մի խոսքով, վերջին ընթրիքի միջոցով Հիսուսը Խաչը վերածեց Զատիկի, իսկ Խաչի միջոցով Վերջին Ընթրիքը վերածեց զոհաբերության»:

4. Գոհության բաժակ — Ավարտման բաժակ.

Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը.

  • Զատիկի արարողությունն ավարտվում է չորրորդ բաժակով և Սաղմոսների արտասանությամբ։

Հետաքրքիր է, որ այս վերջին քայլից առաջ Հիսուսն ասում է.

Մատթեոս 26.29-30 — 29 Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ։ 

30 Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։

  • 113-114-րդ սաղմոսները երգվում էին առաջին և երկրորդ բաժակների ժամանակ, իսկ 115-118-րդ սաղմոսները՝ երրորդ և չորրորդ բաժակների ժամանակ։

Սաղմոս 116.13 — Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։

5. Դառը բաժակ. 

Հովհաննես 19.28-30 —  28 Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. Ծարավ եմ։ 29 Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։ 30 Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։

  1. Տերը մեզ աշխարհից դուրս բերեց։
  2. Տերը մեզ փրկեց։
  3. Տերը մեզ արդարացրեց։
  4. Տերը մեզ հավիտենական կյանք խոստացավ։
Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով