Չորս Գավաթներ եվ Չորս Խոստումներ
Կենտրոնացում.
Այս տոնից առաջ հրաեաները պատրաստվում են իրենց տները մաքրելով։
Ելից 12:15 — “Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը.
Բանալի համարներ. Ելից 6:6-7
Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. “Ես եմ Տերը ։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։ Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։
Ելից 12:26-27 — “Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։”
1. Սրբացման գավաթ — The Cup of Sanctification
Ես քեզ դուրս կբերեմ — I will bring you out.
6 Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից. (ծառայությունից)
I am the Lord, and I will bring you out from under the yoke of the Egyptians.
“Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին.” Փիլիպպեցիներին 1:1
“Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։” Ա Կորնթացիներին 7:22
Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։ Հռոմ. 6:18
Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև։ Մատթեոս 11:30
Այս շաբաթ եկեք կարդանք Ելից 12, Եսայի 53 և Ղուկաս 22
2. փրկություն գավաթ — The Cup of Deliverance
Ես կփրկեմ քեզ — I will Rescue you.
6 Ես ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց.
I will free you from being slave to them.
2 Տիմ. 4:18 – 18 Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայությանը. որին լինի փառք հավիտյանս հավիտենից. Ամէն։
Տիտոսին 3:5 — նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ։
3. Փրկագնի բաժակ — The Cup of Redemption
Ես քեզ ետ կգնեմ — I will redeem you.
6 ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։
I will redeem you with an outstretched arm and with mighty acts of judgement.
ԵԼՔ 12:21 — “Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. «Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։”
ՀՈՎՀ. 1:29 — Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։
Ղուկաս 22:15-20 — Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։
ԵՍԱՅԻ 53:5-6 — Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։
1 Կոր 6։20 — Դուք մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։”
Տերը մեզ փրկեց գալիք դատաստանից եվ մեղքը դատապարտեց Քրիստոսի մարմնի մեջ։
Հռոմեացիներին 8:3 — Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ.
Հռոմեացիներին 5:9 — Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։”
4. Փառաբանության եվ վերականգնման բաժակ — The Cup of Praise Restoration
Ես քեզ վեր կառնեմ (կտանեմ …) ինձ մոտ — I will take you… to me.
Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը.
I will take you as my own people, and I will be your God.
Հով. 14:1-3 — 1 Ձեր սիրտերը թող չխռովեն. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ 2 Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք։
Հովհ. 17:21 — որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։”
ԱՄՓՈՓՈւՄ
- Տերը մեզ աշխարհից դուրս բերեց։
- Տերը մեզ փրկեց։
- Տերը մեզ արդարացրեց։
- Տերը մեզ հավիտենական կյանք խոստացավ։