Բանալի համարներ. Բ ՄՆԱՑ. 20.1-5
1 Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։
- Պատերազմ
2 Ոմանք եկան և տեղեկացրին Հովսափատին՝ ասելով. Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում։
- Վատ լուրեր
3 Հովսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ 4 Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ 5 Հովսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ և ասաց. ԱՂՈԹԵՑ
- Հովսափատը փնտրեց Աստծուն.
- Ծոմապահություն հայտարարեց.
- Մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու.
1. Առաջին պատասխանը աղոթելն ու ծոմ պահելն է:
6 Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ 7 Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։
- Աստծուն ճանաչելն առաջնային է
- Հայրերի Տեր Աստված.
- Երկնքի Աստված.
- Զորության Աստված.
- Խոստումի Աստված.
8 Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին. 9 Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ։
Բ Մնաց. 7.14 Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։
10 Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։ 11 Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։
Դու երկնքում հոգեւոր ժառանգություն ունես, իսկ թշնամին ատում է դա։
- Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ։ Եփ. 1.3
- Եփեսացիս նամակում Պողոսը 33 անգամ օգտագործում է «Քրիստոսում» արտահայտությունը, իսկ Նոր Կտակարանում իր գրվածքներում նա օգտագործում է «Քրիստոսում» արտահայտությունը մոտ 169 անգամ։
12 Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված։
Օգնության համար աղաղակեք
- Մենք զորություն չունենք.
- Մենք չգիտենք, թե ի՛նչ անենք.
- Մեր աչքերը քեզ են ուղղված.
Երբևէ հայտնվել եք այդպիսի իրավիճակում:
2. Հազիելը մարգարեանում է (Աստված տեսնում է)
14 Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ Հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա,
Սուրբ Հոգին շարժվում է, երբ ամեն ինչ քաոսի մեջ է
- Նա շարժվեց չորրորդ սերնդի վրա
15 և նա ասաց. Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ 16 Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ 17 Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի։
-
Սուրբ Հոգին շփոթության մեջ ուղղություն է տալիս
Հրաշալի է Աստծո զավակ լինելը, մեր Հայրը միշտ կպաշտպանի Իր զավակներին: Մեր խնդիրները դառնում են Նրա խնդիրները: Մեր մարտերը դառնում են Նրա մարտերը:
18 Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ 19 Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։
- Սաղմոս 46-ը գրվել է Կորխի որդիների կողմից պատերազմի այս պահին
- Կորխի որդիները 11 սաղմոս են գրել
Սաղմոս 42
Սաղմոս 44–49
Սաղմոս 84–85
Սաղմոս 87-88
20 Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, Հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք։
- Իսկական գովասանքը գալիս է Աստծուն հավատալուց.
- Հավատացեք Աստծո Խոսքին (մարգարեներին).
- Աղոթք արեք պատերազմից (փորձությունից) առաջ և գովասանք բարձրացրեք պատերազմի մեջ։
- Աղոթքը մեզ պատրաստում է պատերազմի, բայց գովասանքը ճեղքում է պատերազմը:
3. Հաղթանակ գովասանքի միջոցով
21 Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
22 Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։
ԱՄՓՈՓՈՒՄ
27 ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։
- Վախ
- Հուսահատություն / ընկճվածություն /ճնշվածություն
- Անհանգստություն / շփոթություն