Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Պենտեկոստե

Պենտեկոստե հունարեն բառից է, որը նշանակում է 50-րդ: Խոսքը վերաբերում է Զատիկին հաջորդող 50-րդ օրը։ Այն հայտնի է նաև որպես «Շաբաթների տոն» կամ «50 օրվա տոն»։ Հին Կտակարանում Շաբաթների տոնը հայտնի է նաև որպես Բերքահավաքի տոն.

Ղև. 23.15-17 – 15  Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք նվիրման խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ.  16  Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Եհովային։

Հով. 12.24 — Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։

Բանալի համարներ. Գործ. 1.4, 8, Գործ. 2.1-13

Գործ. 1.4, 8 – 4 որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով։  8  Բայց  դուք զօրութիւն կ’առնէք՝  երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ,  եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։  

Գործ. 2.1-13 – 1  Եւ երբոր Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ 2 Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։  3  Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ ինչպէս կրակից, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ 4  Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։  5  Եւ Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ 6  Եւ երբոր այս ձայնը եղավ, բազմությունն եկավ մէկտեղ հավաքվեց. Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուով խօսում էին։  7  Եւ ամենքը հիանում էին եւ զարմանում, եւ իրար ասում էին. Չէ՞ որ ահա սորանք ամենքը, որ խօսում են, Գալիլեացի են։ 

Ահա երեք ճշմարտություն Պենտեկոստեի մասին.

1. Եկեղեցու Ծնունդը.

2  Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը։

Անգե 2.5-7 —  … այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։

Անգե 2.9 — Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից։

  • Աշխարհում ամեն օր Քրիստոսի մարմնին ավելացող մարդկանց թիվը կազմում է 174,000: Աշխարհում շաբաթական 3,500 նոր եկեղեցի է հիմնվում։

  • Հնդկաստանում ամեն ամիս 15,000 մարդ մկրտվում է ջրով։  Յուրաքանչյուր 7 եկեղեցիներում ծառայում է 1 հովիվ։

  • Այժմ Չինաստանում կան մոտ 80 միլիոն ավետարանի հավատքի հավատացյալներ, որոնք աճում են հինգ անգամ ավելի արագ, քան ընդհանուր բնակչությունը: Չինաստանում ամեն օր տեղի է ունենում ավելի քան 30,000 նոր ծնունդ Քրիստոսում։

  • 16,000 մուսուլման դարձի են գալիս Քրիստոսին ամեն օր։

  • Ամեն ժամ 667 մուսուլման քրիստոնեություն է ընդունում։

2  Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն (echos) հնչեց…

Դուք լսու՞մ եք ձայնը:

Եվ ինձ ասաց. Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. Այսպես է ասում Տեր Աստված. Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան (Եզեկիել 37.9):

2. Սուրբ ՀոՍուրբ Հոգու մկրտությունը.

Հոգին, քամին և կրակն անբաժանելի են։

3  Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ ինչպէս կրակից.

  • Ամպի ու կրակի սյունը», որը իսրայելացիներին անապատում առաջնորդում էր, հատուկ մեկ անգամ՝ ամբողջական արտահայտությամբ, հիշատակվում է Ելից 14։24-ում։

Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը (Ելից 14.24):

Հովհաննեսը բոլորին ասաց. Ես ձեզ ջրով եմ մկրտում… Նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի (Ղուկաս 3.16):

  • Հրդեհային ամենավտանգավոր պայմանները տեղի են ունենում, երբ ուժեղ քամիները միավորվում են հրդեհի հետ: Մի պահ վերհիշեք, թե ինչ տեղի ունեցավ Լոս Անջելեսում քամու և հրդեհի պատճառով։

  • Նմանապես, զորությունն ու հրաշքները դրսևորվում են Աստծո ներկայության մեջ։
  • Պենտեկոստեի օրը Աստված Իր կրակով վառեց եկեղեցու աղոթքի զոհասեղանը։

Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա (Ղև. 9.24)։

Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի (Ղև. 6.12-13)։

Իսկ Պողոս առաքյալն ասաց. Հոգին մի՛ մարեք (Ա Թես. 5.19):

3. Նշանը — Բաժանված լեզուներ եվ միաբան հոգիներ։

3  Եւ երեւեցին նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից… 4  Եւ  ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ  սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։

  • Ջրհեղեղից հետո ամբողջ աշխարհը դեռ նույն լեզվով էր խոսում։

Ծննդ. 11.7 – Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։

6  Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին։

8  Եւ ի՞նչպէս մենք ամեն մէկս մեր լեզուով լսում ենք որ նորանում ծնուած ենք.

  • Երկնքում ազգերը կխոսեն իրենց մայրենի լեզվով և բոլորը միմյանց կլսեն և կհասկանան։  

Հայ. 7.9-10 – 9  Եւ սորանցից հետո տեսա,  եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ոք չէր կարող համարել,  ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ  սպիտակ հանդերձներ հագած, եւ իրենց ձեռքերում արմաւենիներ.  10  Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում.  Փրկությունը մեր Աստուծուն,  որ նստում է աթոռի վրա, եւ Գառին։  

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով