Բանալի համար. Հով. 18:1-40
1 Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։
2 Հուդան՝ Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։ 3 Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։ 4 Արդ Հիսուսը, իրեն սպասվող այս ամենն իմանալով, գնաց և նրանց հարցրեց. Ու՞մ եք փնտրում։ 5 Նրան պատասխանեցին. Հիսուս Նազովրեցուն։ Հիսուսը նրանց ասաց. Ես եմ։ Նրանց հետ էր նաև Հուդան՝ նրան մատնողը։ 6 Հենց որ նրանց ասաց՝ Ես եմ, նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։ 7 Եվ դարձյալ նրանց հարցրեց. Ո՞ւմ եք փնտրում։ Նրանք ասացին. Հիսուս Նազովրեցուն։ 8 Հիսուսը պատասխանեց. Ձեզ ասացի՝ Ես եմ. արդ, եթե ինձ եք փնտրում, թո՛ւյլ տվեք նրանց, որ գնան։ 9 Որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի։
- Հով. 6:51 – Ես եմ կենդանի հացը.
- Հով. 8:12 – Ես եմ աշխարհքի լոյսը.
- Հով. 10:9 – Ես եմ դուռը.
- Հով. 10:11 – Ես եմ բարի հովիւը.
- Հով. 11:25 – Ես եմ յարութիւնը եւ կեանքը.
- Հով. 14:6 – Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը.
- Հով. 15:1 – Ես եմ ճշմարիտ որթը.
10 Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։ 11 Հիսուսն էլ Պետրոսին ասեց. Սուրդ դիր պատեանի մէջը. այն բաժակը որ իմ Հայրը տվեց ինձ, ես այն չխմե՞մ։
12 Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ 13 Եւ տարան նորան առաջ Աննայի մօտ. որովհետեւ Կայիափայի աներն էր, որ այն տարվա քահանայապետն էր։ 14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է՝ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ 15 Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի սրահը։
Ուրացում #1. Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում (Մատ. 26:70)
16 Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ 17 Եւ այն աղջիկը՝ որ դռնապան էր՝ Պետրոսին ասեց. Մի՞թէ դու էլ այն մարդու աշակերտներիցն ես. եւ նա ասեց. Չեմ։ 18 Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։
Ուրացում #2. Ես այդ մարդուն չեմ ճանաչում (Մատ. 26:72)։
25 Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից։ Նա ուրացավ և ասաց. Չեմ։
Ուրացում #յ. նա սկսեց անիծել ու երդվել. Այդ մարդուն չեմ ճանաչում (Մատ. 26:74)։
26 Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։ 27 Պետրոսը դարձյալ ուրացավ, և իսկույն աքաղաղը կանչեց։
Հովհաննես 13:37-38 — 37 Պետրոսն ասաց նրան. Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար։ 38 Հիսուսը նրան պատասխանեց. Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս։
Ղուկաս 22:62 — 62 Եվ Պետրոսը, դուրս ելնելով, դառնապես լաց եղավ։
- Տարբերությունը ափսոսանքի և ապաշխարության միջև.
Բ Կոր. 7:10 — Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ (ափսոսանք) պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։
Այժմ ի՞նչ կարող ենք սովորել Պետրոսի կյանքից։
- Հունարեն «ուրանալ» բառը նշանակում է չճանաչել կամ չպնդել որևէ հարաբերություն: Ուրանալ բառը Նոր Կտակարանում նշված է 13 անգամ։
Ղուկաս 12:9 — Եվ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, նա էլ Աստծու հրեշտակների առաջ կուրացվի։
Հռ. 1:16 Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար.
Ղուկաս 9:23 — Եվ բոլորին ասում էր. Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։
Դուք պատրա՞ստ եք գին վճարել Հիսուսի համար:
Երբ փոխհյուպատոսը հորդորեց Polycarp-ին փրկել իր կյանքը՝ և անիծել Քրիստոսին, նա պատասխանեց. «Ութսունվեց տարի ես ծառայել եմ Նրան, և Նա երբեք ինձ ոչ մի վատ բան չի արել: Ինչպե՞ս կարող եմ հայհոյել իմ Թագավորին, ով փրկեց ինձ»:
ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ. Ով ինձ հավատում է, թեև մեռնի, կապրի։
Ես ծնվել եմ թուրք մուսուլման, դարձել եմ քրիստոնյա նահատակ։
- Հիսուսը վերականգնում է Պետրոսին
Հով. 21:17 – Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեց. որովհետեւ երրորդ անգամ նորան ասեց՝ թէ Սիրո՞ւմ ես ինձ. եւ նորան ասեց. Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Հիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները։
18 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, երբոր պատանի էիր՝ ինքդ էիր գօտիդ կապում՝ եւ ման գալիս որտեղ որ ուզում էիր. բայց երբոր կծերանաս, ձեռքերդ կմեկնես. եւ ուրիշը գօտի կկապէ, եւ կտանէ՝ որտեղ որ չես ուզիլ։ 19 Սա ասեց՝ ցոյց տալով թէ նա ի՛նչ մահով կփառաւորէ Աստուծուն. եւ սա ասելուց յետոյ, նորան ասեց. Իմ ետեւիցը եկ.
- Պետրոսին գլխիվայր խաչեցին, քանի որ նա իրեն անարժան էր զգում խաչվելու նույն ձևով, ինչ Հիսուս Քրիստոսը: