Բանալի համարներ. Հայտ. Հայտ. 2.12–17
12 Եվ գրիր Պերգամոնում գտնվող եկեղեցու հրեշտակին. «Այսպես է ասում Նա, որ սրած երկսայրի սուր ունի»։
Հայ. 19.15 – Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով.
- Պերգամոն՝ օձերի քաղաք — The City of the Serpent
Պեր = խառը, վիճաբանող
Գամոս = ամուսնություն
- Գովասանք
13 Գիտեմ քո գործերը, և թե՝ որտեղ ես բնակվում, այսինքն՝ այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է, և ամուր պահում ես Իմ անունը, և չուրացար Իմ հավատը նույնիսկ այն օրերին, երբ Իմ Անթիպաս հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, որտեղ սատանան է բնակվում։
- Անհանգստություն
14 Բայց քո դեմ որոշ բան ունեմ, որ այդտեղ դու Բաղաամի վարդապետությանը հետևողներ ունես, որ Բաղակին սովորեցրեց Իսրայելի որդիների առջև գայթակղություն դնել, որպեսզի նրանք կուռքերին զոհ արված բաներ ուտեն ու պոռնկանան։ 15 Նույնպես դու նիկողայոսյան վարդապետությանը հետևողներ ունես, որ Ես ատում եմ։
- Անհանգստություն
16 Ուստի ապաշխարիր՛ր, եթե ոչ՝ շուտով կգամ քեզ մոտ և Իմ բերանի սրով կպատերազմեմ նրանց դեմ։
- Քաջալերանք
17 Նա, ով ականջ ունի, թող լսի՛, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին. Ով հաղթի, նրան պահված մանանայից ուտել եմ տալու ու ճերմակ մի քար եմ տալու նրան, և այդ քարի վրա գրված է լինելու մի նոր անուն, որ ոչ մեկը չգիտի, բացի նրանից, ով ընդունում է այն։ 18 Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։
Ո՞վ է «Հաղթողը»։
«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, հաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ 5 Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։»։ Ա Հովհ. 5.4,5։
1. Հպարտությունը բոլոր չարիքի արմատն է:
13 Գիտեմ քո գործերը, և թե՝ որտեղ ես բնակվում, այսինքն՝ այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է, …որտեղ սատանան է բնակվում։
Եսայի 14.12-15 — Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։ Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։ Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները։
1 Տիմոթեոսին 3.5-7 — (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։ Թող նորահաւատ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։
2. Փոքր փոխզիջումները հանգեցնում են մեծ փոփոխությունների:
14 Բայց քո դեմ որոշ բան ունեմ, որ այդտեղ դու Բաղաամի վարդապետությանը հետևողներ ունես, որ Բաղակին սովորեցրեց Իսրայելի որդիների առջև գայթակղություն դնել, որպեսզի նրանք կուռքերին զոհ արված բաներ ուտեն ու պոռնկանան։ 15 Նույնպես դու նիկողայոսյան վարդապետությանը հետևողներ ունես, որ Ես ատում եմ։
- Բաղաամը հանդիմանվեց իր էշի կողմից (Թվ. 22) և հրաժարվեց անիծել Իսրայելին (Թվ. 23, 24), սակայն սովորեցրեց, թե ինչպես հաղթեն Իսրայելին (Թվ. 31.16)։
2 Օր. 23.5 – 5 Բայց քո Եհովայ Աստուածը չուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։
- Ադամը և Եվան լսեցին Աստծո ձայնը — փոխզիջում և սուր
Մատ. 10.34 – Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չեկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։
- Բաղաամի ճանապարհը — Բ Պետ. 2։15
2 Պետրոս 2.15 — շիտակ ճանապարհը թողած՝ մոլորվեցին՝ Բոսորի որդի Բաղաամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց։