Բանալի համար. Հով. 4.1-26
1 Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը, 2 (թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները.) 3 Թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ։ 4 Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։ 5 Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ 6 Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց այդ աղբյուրի մոտ։ Վեցերորդ ժամն էր։
1. ԱՅՆ ՎԱՅՐԸ, ՈՐՏԵՂՈՎ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՐ ՀԻՍՈՒՍԸ։
4 Եվ ՊԵՏՔ Է Սամարիայի միջով անցներ։ 5 Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։
Սամարիան Իսրայելի պատմության կենտրոնական կետերից մեկն էր և հիշատակվում է շուրջ 106 անգամ Հին Կտակարանում և 11 անգամ Նոր Կտակարանում:
- Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսն անցներ Սամարիայի միջով։
Հեսու 24.32 — Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով, և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։
Վատ ընդունելություն Սամարիայի մի գյուղում։
Ղուկաս 9.51-56 — 53 Բայց Սամարացիները նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում։ 54 Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի։ 55 Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։ Եվ ուրիշ գյուղ գնացին։
Հով. 4.39-41 — Արդ երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց։
Այս պատմությունը Հովհաննեսի համար շատ անձնական էր, և այդ պատճառով նա արձանագրել է իր ավետարանում:
Հով. 4.27 — Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ Ի՞նչ ես ուզում» կամ«Դրա հետ ի՞նչ ես խոսում։
Ավետարանի Քարոզությունը Սամարիայում։
Գործք Առաքելոց 8.14-15 — Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք այնտեղ իջան ու նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգին ստանան.
- Երբեմն մեր կյանքում լինում են անհասկանալի պահեր, որոնց միջով պետք է անցնենք:
7 Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ. 8 քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ 9 Սամարացի կինը նրան ասաց. Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ Սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում. որովհետև հրեաները Սամարացիների հետ չէին շփվում։ 10 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջո՛ւր տուր”, ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար։ 11 Կինը նրան ասաց. Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։ 12 Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց. ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից։ 13 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ 14 Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի։ 15 Կինը նրան ասաց. Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու։
- Ահա և հետաքրքիրն այն է, որ այս պատմության մեջ Հիսուսը խոսեց 7 անգամ, իսկ սամարացի կինը՝ 6 անգամ։Առաջին բանը, որ Հիսուսը խնդրեց կնոջից, «Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ»:
2. ՄԻԱՅՆ ՀԻՍՈՒՍՆ Է ԿԵՆԴԱՆԻ ՋՈՒՐԸ, ՈՐ ԼՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։
- Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «Կենդանի ջուր» ասելով։
Հովհաննէս 7.37-39-ը տալիս է լրացուցիչ պարզություն:
Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. “Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն”»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։
Խաչի վրա Հիսուսի ավարտած գործով, յուրաքանչյուր նոր ուխտի հավատացյալ, ով անկեղծորեն ապաշխարում է և հռչակում Հիսուսին որպես իր Տեր և Փրկիչ, ապա Աստծո նշանակած ճիշտ ժամանակին ստանում է կենդանի ջուր, այսինքն՝ Նրա Սուրբ Հոգու բնակությունը մարդու մեջ (տես 1 Հովհաննես 5.1)։
Ա Հովհաննես 5.1 — Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։
Ամենօրյա մարտահրավեր. Մարդիկ միշտ փնտրում են այնպիսի բաներ, որոնք կլրացնեն իրենց սրտում գտնվող դատարկությունը – այն դատարկություն, որը կարող է լրացնել միայն Հիսուսը: Այդ բաները կարող են ներառել հարաբերություններ, զբաղվածություն, ալկոհոլ, թմրանյութեր, և այլն:
5 Կինը նրան ասաց. Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու։
3. Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՀԱՆԴԻՊԱՈՒՄ ԵՍ ՀԻՍՈՒՍԻՆ։
16 Հիսուսը նրան ասաց. Գնա ամուսնուդ կանչի՛ր ու այստե՛ղ արի։ 17 Կինը պատասխանեց եւ ասեց. Ես ամուսին չունեմ. Հիսուսը նրան ասաց. Լավ ասացիր՝ “Ամուսին չունեմ”. 18 Որովհետեւ դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր։
- Հանդիպում Հիսուսի հետ.
Հաճախ չի լինի այն, ինչ մենք ակնկալում էինք․ ․ ․
Բացահայտվում են մեր թույլ կողմերը և հասնում խնդրի իրական արմատին:
19 Կինը նորան ասաց. Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ 20 Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել։ 21 Հիսուսը նրան ասաց. Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։ 22 Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը Հրեաներից է։ 23 Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ 24 Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ 25 Կինն ասեց նորան. Կինը նրան ասաց. Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի։ 26 Հիսուսը նրան ասաց. Ես եմ՝ քեզ հետ խոսողը։
Հիսուսինն է վերջին խոսքը։