9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Սարդիկե – Արթու՛ն եղիր

Բանալի համարներ. Հայտ.  3.1-6

1 Եվ գրի՛ր Սարդիկեում գտնվող եկեղեցու հրեշտակին… «Այսպես է ասում Նա, որ ունի Աստծո յոթ հոգիները և յոթ աստղերը»։

  • Սարդիկե – «մնացորդ» կարմիր քար (դեղին ստվերում)

Հայ. 4.3 – Եւ նստողը hասպիս եւ սարդիոն քարի երեվույթի նման էր.

Եսայի 11.2  — Եվ Տիրոջ (Յահվեյի) Հոգին Նրա վրա պիտի հանգչի՝ իմաստության և հասկացողության Հոգին, խորհրդի և զորության Հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգին:

«Աստծո յոթ հոգիները». Հին Կտակարանում Սուրբ Հոգու անվանում էր։ Ինչու՞ է Հիսուսն այս անունն օգտագործում հենց այս եկեղեցու հանդեպ։ Շատ հարանվանություններ իրենց լավ չեն զգում Սուրբ Հոգու հետ. եկեղեցիներում մեծամասամբ այդ պատճառով են բաժանումներ լինում։

Նրանք դեռ օգտագործում էին Քրիստոսի անունը եւ եղել են արտաքուստ մի եկեղեցի Քրիստոսի անունով։ Անդամներից շատերը դավանում էին Քրիստոնեությունը, բայց ոչ իսկապես վերածնված:

  • Գովասանք 

Ոչ մի «գովասանք» չկա այս նամակում։

 

  • Անհանգստություն 

1 Գիտեմ քո գործերը՝ որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։

  • Քաջալերանք

2 Արթու՛ն եղիր և հաստատի՛ր այն մնացած(ներին) բաները, որ մեռնելու վրա են, քանի որ քո գործերն Աստծո առաջ կատարյալ չեմ գտնում։ 3 Ուստի հիշի՛ր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր և ամուր պահի՛ր, և ապաշխարի՛ր։ Եթե արթուն չմնաս, գողի պես գալու եմ քո վրա, և բնավ չես իմանալու, թե որ ժամին եմ գալու քո վրա։ 4 Սակայն Սարդիկեյում անգամ մի քանի անուններ կան, որ չեն կեղտոտել իրենց հագուստները և ճերմակ հագուստով շրջելու են Ինձ հետ, քանի որ արժանի են։

  • Խոստում հաղթողներին

5 Նա, ով հաղթի, ճերմակ է հագնելու, ու Ես նրա անունը չեմ ջնջելու Կենաց գրքից, այլ նրա անունը դավանելու եմ Իմ Հոր ու Նրա հրեշտակների առջև։ 6 Նա, ով ականջ ունի, թող լսի՛, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։

Ո՞վ է «Հաղթողը»։

«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, հաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։»։  Ա Հովհ. 5.4,5։

1. Արթուն եղիր որովհետեվ ժամանակը մոտեցել է։

2 Արթու՛ն եղիր և հաստատի՛ր այն մնացած(ներին) բաները, որ մեռնելու վրա են, քանի որ քո գործերն Աստծո առաջ կատարյալ չեմ գտնում։ 3 Ուստի հիշի՛ր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր և ամուր պահի՛ր, և ապաշխարի՛ր։ Եթե արթուն չմնաս, գողի պես գալու եմ քո վրա, և բնավ չես իմանալու, թե որ ժամին եմ գալու քո վրա։

Մատ. 25.1-13 – 1  Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կույսերի, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան  փեսային դիմավորելու։  2 Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը հիմար։  3 Այն յիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրենց հետ։  4  Սակայն իմաստուններն իրենց ամաններում ձէթ վեր առան իրենց լապտերների հետ մէկտեղ։  5  Եւ երբոր փեսան ուշացավ,  ամենքը թմրեցին եւ քնեցին։  6  Եւ կէս գիշերին  աղաղակ եղավ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմավորելու։  7  Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ  իրենց լապտերները պատրաստեցին։ 8 Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տվեք մեզ ձեր յուղից, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։  9  Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Միգուցէ մեզ ու ձեզ բավական չլինի. բայց ավելի լավ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։  10  Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկավ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ  դուռը փակվեց։  11  Եւ հետո այն միյուս կույսերն էլ եկան եւ ասեցին.  Տէր, Տէր բաց մեզ։  12  Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ,  Ես չեմ ճանաչում ձեզ։  13   Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չգիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, որ նորանում մարդի Որդին կգա։

1 Թես. 5:2-6 2  Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ  Տիրոջ օրը ինչպէս գիշերվա գող՝ այնպէս կ’հասնէ։  3 Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է,  այն ժամանակ hանկարծակի կ’հասնէ նորանց վրա կորուստը ինչպէս  ցավը հղիի վրա, եւ նորանք չեն պրծնի։  4 Իսկ դուք, եղբայրներ, խավարում չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վրա հասնի։  5 Դուք ամենքդ լույսի որդիներ էք եւ ցերեկի որդիներ, գիշերինը չենք եւ ոչ խավարինը։  6 Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս,  բայց արթուն եւ զարթուն լինենք։ 

«Արթուն եղիր»

Մար. 13:33-37 – 33   Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։  34 Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա։ 35 Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, հավի խօսելու ժամանակին, թե՞ առավոտյան։ 36  “Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։ 37 Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք։

1 Կոր. 16:13 –  Արթո՛ւն եղէք, հաստատո՛ւն մնացէք հավատքի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք։

2. Արթուն եղիր եվ Հանդերձդ մաքուր պահիր:

4 Սակայն Սարդիկեյում անգամ մի քանի անուններ կան, որ չեն կեղտոտել իրենց հագուստները և ճերմակ հագուստով շրջելու են Ինձ հետ, քանի որ արժանի են։ 5 Նա, ով հաղթի, ճերմակ է հագնելու, ու Ես նրա անունը չեմ ջնջելու Կենաց գրքից, այլ նրա անունը դավանելու եմ Իմ Հոր ու Նրա հրեշտակների առջև։

Հայտնություն 7:14  — Եվ նա ինձ ասաց. Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։

Ժող. 9:8 – Հանդերձներդ թող միշտ սպիտակ լինեն, և գլխիդ յուղը թող չպակասի։

Աստծո խոսքը ասում է որ դուք Աստծո տաճարն եք և իր Հոգին բնակվում է ձեր մեջ։

1 Հով. 1:7 – Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։