9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ՍԵՐՄԸ ԲԱՐԻ ՀՈՂՈՒՄ

ՍԵՐՄԸ ԲԱՐԻ ՀՈՂՈՒՄ

Բանալի խոսք.
Ղուկաս 8:11-15

11 Արդ առակն այս է. Սերմը Աստծո խոսքն է։
12 Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ
լսում են և հետո սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն։
13 Ապառաժի վրայիններն էլ նրանք են, որ երբ որ
կլսեն, խոսքը ուրախությամբ ընդունում են, սակայն սրանք արմատ չունեն։ Մի առ ժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։
14 Փշերի մեջ ընկնողն էլ նրանք են, որ խոսքը
լսած են լինում, բայց հոգսերից և հարստությունից և կյանքի զվարճություններից գնալով խեղդվում են, և անպտուղ են լինում։
15 Բայց այն պարարտ երկրի միջինը, նրանք են, որ բարի և հոժար սրտով
խոսքը լսում և ընդունում են, և համբերությամբ պտուղ են տալիս։

1. Ամեն ինչ սկսվում է հողից, ոչ թե սերմից։

  • Եր. 17:9  –  Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված. նորան ո՞վ կարող է հասկանալ։

Սիրտ
Աստվածաշնչում Սիրտը օգտագործվում է որպես անձի իսկությունը ներկայացնող ամենից բազմակողմանիորեն կիրառվող մի տերմին: Դա մեր էության մի մասն է, որտեղ մենք ցանկանում ենք, մտորում և որոշումներ կայացնում: Այն ներկայացվում է որպես «գիտակցության և հոգևոր վճռական գործողությունների մի վայր», «անձը որպես այդպիսին՝  նրա զգացմունքները, ցանկությունները, եռանդները, մտորումները, հասկացողությունը և կամքը, ներկայացնող  համընդգրկուն մի  տերմին», և «անձի կենտրոնը: Մի վայր, որին Տերը անդրադառնում է»:  Ձ. Սթովել, Բոցավառիր կրակը, Մուդի, 1986, էջ 13

    • Եզ. 36:26 –   Եւ ես ձեզ  նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։  
    • Քարեղեն սրտի օրինակը։ 
  • Կարևորը՝ հողի վիճակն է։
    • 1 Պետ. 1:22-23 – 22  Սուրբ Հոգու միջոցով ձեր  անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ  եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.  23   Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից.  Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ 

 2. Բարի հողը լսում է Խոսքը։

10

  • Մատթեվոս 13ը, 14րս անգամ նշում է լսել բառը
  • Աստված Եղիայի հետ խոսեց իր լռության ժամանակ
  • Հինգ քայլ՝ ավելի լավ լսելու համար։
    • Երբ մենք լսող ականջ ունենք, մենք կլսենք և կհասկանանք։
      • Ընդունել, Հասկանալ, Հիշել, Գնահատել, Արձագանքել։
  • Սաղ. 62:11 – Աստուած մի անգամ խօսեց. ես երկու անգամ լսեցի այս. թէ  զօրութիւնն Աստուծուն է։ 
  • Հակ. 1:19 – Ուստի, իմ սիրելի եղբայրներ,  թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար,  եւ ծանր՝ խօսելու համար, եւ  ծանր՝ բարկանալու համար։

3. Բարի հողը պահում է Խոսքը։

  • Արդ առակն այս է. Սերմը Աստծո խոսքն է։ 12 Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են և հետո սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն։ 
  • Կամել եթե Քրիստոնիան փրկված է, նա այնպես է անում որ պտուղ չտա որոմն ընդունելով։
  • 1 Թես. 5:21-22 – Ամեն բան փորձեցէք,  բարին ամուր բռնեցէք։

4. Բարի հողը հարատևում է՝ հունձք տալով։

  • Հռ. 5:3-5 – 3  Եւ ոչ միայն այսքան,  այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք.  գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում,  4   Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս.  5  Յոյսն էլ չէ ամաչեցնում.   որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։