9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ՍԵՐՄԸ ԲԱՐԻ ՀՈՂՈՒՄ

Բանալի խոսք.  Մար. 4.1-20

1  Եւ  դարձեալ սկսեց ծովի մօտ սովորեցնել, եւ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ ծովի մօտ։  2  Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. Եւ  իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց.  3  Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։  

Հիսուսը սկսում է առակը 3-րդ համարում ասելով. «Լսի՛ր»։ Մինչ այժմ այս բառը (akouo) նշված է ընդամենը չորս անգամ: Այսուհետ Մարկոսի Ավետարանում այն կնշվի քառասուն անգամ:

4  Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի եզրին ընկան, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։  5  Եւ մյուսները ընկան քարքարուտ տեղ. Շատ հող չ’կար, եւ արագ բուսնեցին՝ հողը խոր չ’լինելուն համար։  6  Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացավ եւ արմատ չ’ունենալու պատճառով չորացան։  7  Եւ մեկ այլ մասը  ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին դրանց. Եւ պտուղ չ’տվեցին։  8  Մյուսները պարարտ հողի մեջ ընկան, բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեցին. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ հարյուր։ Եվ ասում էր. Ով լսելու ականջ ունի, թող լսի։  10  Եւ երբոր մենակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը։  11  Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծո արքայութեան խորհուրդը իմանաք, բայց  նորանք որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում.  12   Որ տեսնելով տեսնեն՝ եւ չտեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։

13  Եվ նրանց ասաց. Եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։

Եթե այս առակը չ հասկանաք, չեք հասկանա Մանանեխի հատիկի առակը (Մատթ. 13.31-32), Թաքնված գանձի առակը (Մատթ. 13:44), Անողորմ ծառայի առակը (Մատթ. 18) 23-35), Այգու մշակների առակը (Մատթ. 20.1-16), Հարսանեկան խնջույքի առակը (Մատթ. 22.1-14), Բարի սամարացու առակը (Ղուկ. 10.25-37), Կորած ոչխարի առակը (Ղուկաս 15.3-7), Կորած մետաղադրամի առակը (15.8-10), Կորած որդու  առակը (15.11-32) կամ բարի հովվի առակը (Հովհ. 10): Այսպիսով, Սուրբ Հոգու համար կարևոր է բացահայտել սերմնացանի առակը ձեզ համար: Եթե դուք չեք հասկանում սա, Հիսուսի ասածներից շատերը ձեզ համար իմաստ չեն ունենա:

14   Սերմողը Խօսքն է սերմում.  15  Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերում սերմուած խօսքը։  16  Այդպես էլ քարքարոտ տեղում սերմանվածները նրանք են, որոնք երբ խոսքը լսում են, ուրախությամբ իսկույն ընդունում են այն։ 17  Եւ իրենց մէջ արմատ չ’ունեն, այլ ժամանակավոր են. Հետոյ երբոր այն խօսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, շուտով գայթակղում են։  18  Եւ փշերի մէջ սերմվածները նորանք են, որ խօսքը լսում են,  19  Բայց աշխարհիս հոգսերը եւ  հարստութեան խաբէությունը եւ ուրիշ բաների ցանկությունները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։  20  Բայց այն բարի երկրի վրա սերմվածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։ 

  1. Ամեն ինչ սկսվում է Խոսքը լսելուց։

3  Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։

Ի՞նչու Հիսուսն ասաց, եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։

  • Սիրտ

Աստվածաշնչում Սիրտը օգտագործվում է որպես անձի իսկությունը ներկայացնող ամենից բազմակողմանիորեն կիրառվող մի տերմին: Դա մեր էության մի մասն է, որտեղ մենք ցանկանում ենք, մտորում և որոշումներ կայացնում: Այն ներկայացվում է որպես «գիտակցության և հոգևոր վճռական գործողությունների մի վայր», «անձը որպես այդպիսին՝  նրա զգացմունքները, ցանկությունները, եռանդները, մտորումները, հասկացողությունը և կամքը, ներկայացնող  համընդգրկուն մի  տերմին», և «անձի կենտրոնը: Մի վայր, որին Տերը անդրադառնում է»:  Ձ. Սթովել, Բոցավառիր կրակը, Մուդի, 1986, էջ 13

Եզ. 36:26 – Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։  

  • Կարևորը՝ հողի վիճակն է։

1 Պետ. 1:22 – 23 Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծո կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ 

  1. Բարի հողը լսում է Խոսքը։ 

14  Հիսուսն ասաց, Սերմողը Խօսքն է (logos) սերմում.

    • Չորսն էլ լսեցին բայց.

Բայց այն բարի երկրի վրա սերմվածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։ 

Հռ. 10:8,17 – 8  Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է», այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ 17 Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից (rhēma)։

  1. Բարի հողը պահում է Խոսքը։

Արդ առակն այս է. Սերմը Աստծո խոսքն է։ 12 Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են և հետո սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն։ 

Հռ. 10:8,17 — Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից (rhēma)

  1. Բարի հողը հարատևում է՝ հունձք տալով։

Կամել եթե Քրիստոնիան փրկված է, նա այնպես է անում որ պտուղ չտա որոմն ընդունելով։

    • Նրանք տալիս են «ապաշխարության արժանի պտուղ» (Մատթ. 3:8):
    • Նրանք տալիս են «արդարության պտուղը» (Փիլիպպեցիս 1։11)։

Փիլիպ. 1:11 – 11   Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռով,  Աստուծո փառքի եւ գովասանքի համար։ 

    • Նրանք տալիս են «Հոգու պտուղը» (Գաղ. 5:22-23):

եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։