9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Սուրբ Ծննդյան երկու կարևոր կանայք

Կանայք կարևոր դեր ունեն Ավետարաններում, և այստեղ՝ Սուրբ Ծննդյան պատմության սկզբում, մենք տեսնում ենք երկու առանցքային կանանց՝ Մարիամին և Եղիսաբեթին, որոնք հանդիպում են միասին և կիսվում հրաշալի հրաշքով, որը պատրաստվում էր տեղի ունենալ:

Մարիամը մոտ 70 մղոն ճանապարհ է անցնում, որպեսզի այցելի իր տարեց ազգական Եղիսաբեթին: Նա գնաց մի փոքրիկ գյուղ, որը կոչվում է Էյն Կարին: Նա գնաց տեսնելու, թե արդյոք իր ազգականը, իսկապես հղի է: Նա մտածում էր անհավատալի փորձառության մասին։

Հրեշտակը պատասխանեց եւ ասեց Մարիամին, որ նա հղի է լինելու՝ առանց տղամարդու ճանաչելու: Մարիամը կարող էր հարցնել. «Իրոք սա իրական է»: Բայց Հրեշտակն այլ բան էլ ասաց. «Եթե դու դրա ապացույցն ես ուզում, ազգականը՝ Եղիսաբեթը, այժմ վեց ամսական հղի է, գնա և տես նրան»։

Ղուկ. 1.35-36,38 – 35  Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան.  Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ  Աստուծոյ Որդի կ’կոչուի։  36  Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ 37 Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա:  38  Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը հեռացավ նորանից։ 

Բանալի համարներ. Ղուկ. 1.39-56

39  Մարիամն այն օրերում վերկացավ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝  Յուդայի քաղաքը.  40  Եւ Զաքարիայի տունը մտավ, եւ Եղիսաբեթին ողջունեց։  41  Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։

  1. Եղիսաբեթի Խոսքը.

 42  Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը.  43  Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։  44  Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։  45  Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։ 

  • Ինչո՞ւ է Սուրբ Հոգին կոչվում «Հիսուս Քրիստոսի Հոգին» և «Հիսուսի Հոգին»:

Սուրբ Հոգու ծառայությունը Հիսուսին բացահայտելն է:

Մատթեոս 16.17 — Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։

  1. Մարիամի Խոսքը.

46  Եվ Մարիամն ասաց. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի։  47  Եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով։  48  Որովհետեւ  իր աղախնի խոնարհութեանը նկատեց, որովհետեւ ահա այսուհետեւ  բոլոր ազգերը ինձ երանի պիտի տան։  49  Որովհետև Հզորն ինձ համար մեծամեծ գործեր արեց. և սուրբ է նրա Անունը։  50  Եւ  նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վրա է։  51   Իր բազկով զորություն ցույց տվեց, ցրեց ամբարտավաններին՝ իրենց սրտի խորհուրդներով։  52   Զորավորներին աթոռներից իջեցրեց, եւ խոնարհներին բարձրացրեց։  53   Սովածներին բարիքներով լիացրեց, եւ հարուստներին դատարկ արձակեց։  54  Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմութիւնը.  55   Ինչպէս մեր հայրերի հետ խօսեց, Աբրահամին եւ նորա զաւակին՝ մինչեւ յաւիտեան։ 

56  Եւ Մարիամը մնաց նորա մօտ երեք ամիսի չափ. եւ յետոյ դարձաւ իր տունը։ 

  1. Հաստատման Խոսքը:

Ղուկաս 1.44 — Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց:

ԵՍԱՅԻ 11.1-3 — 1 Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։ 2 Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։ 3 Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի.

Արդյո՞ք Աստված իսկապես ճանաչում էր ինձ նախքան իմ ծնվելը:

Գաղատացիներին 1.15-16    Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել ու իր շնորհի միջոցով կոչել՝ հայտնելու իր Որդուն իմ միջոցով.

Երեմիա 1.4-5  — Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել։

Սաղմոս 22.9-10 — Հիրավի, դու ես, որ հանել ես ինձ իմ մոր արգանդից, դու եղար իմ հույսը՝ մորս կրծքի վրա եղած ժամանակ։ Իմ մոր արգանդից ես հանձնված եմ քեզ, իմ մոր փորից դու ես իմ Աստվածը։

Հռոմեացիներին 8.29-30 — Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։

ԱՄՓՈՓՈւՄ

Մենք այս հրաշալի պատմության մի մասն ենք: Մենք Աստծո փրկագնման պատմության մի մասն ենք, և դա մեզ մեզանից ոչինչ չի պահանջում: Դա շնորհի պարգեւ է: Ինչպես Մարիամը, Եղիսաբեթը և Հովհաննես Մկրտիչը, մենք էլ կանչված ենք մատնացույց անելու Հիսուսին: Այս Սուրբ Ծնուննդյան ամսին եկեք մատնանշենք Հիսուսին՝ աշխարհի հույսին: