Բանալի համարներ. Ղուկ. 2.1-20
1 Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ 2 Այս առաջին մարդահամարը եղավ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի ժամանակ։
1. Հիսուսը պատմություն կերտողն է։
Jesus is the history maker.
- Գաբրիելի կողմից Դանիելին 9.24-27-ում փոխանցված մարգարեությունը կապված է Քրիստոսի կյանքի հետ:
Դանիել 9.25-26 — Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։ Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։
3 Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։ 4 Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր. 5 որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր։
2. Հիսուսը ծնվել է Դավթի ծննդավայրում։
Jesus Is Born in David’s Birthplace.
- Աստված Դավթին խոստացել էր Սամուել մարգարեի միջոցով.
Բ ԹԱԳ. 7.16 — Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան:
- Միքիան նաև մարգարեացել էր Բեթլեհեմի մասին՝ որպես Մեսիայի ծննդավայր (Միքիա 5.2)։
Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։
Ղուկաս 3.23, 38 — Երբ Հիսուսը իր գործն սկսեց, երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, Հեղիի… 38 Ենովսի, Սեթի, Ադամի, և նա՝ Աստծու։
6 Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան։ 7 Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։
3. Հիսուսը ծնվել է հասարակ պայմաններում:
Jesus Is Born in Humble Circumstances
Հիսուսը ծնվել է մի աղքատ միջավայրում:
Փիլիպպեցիներին 2.6-8 — որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։
Հիսուսը ծառայում էր աղքատներին:
Ղուկ. 4.18-19 – 18 Տիրոջ Հոգին ինձ վերայ է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, 19 Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։
Մարկոս 10.45 — Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա։
Հրեշտակները ծառայում էին Հիսուսին։
10 Եվ հրեշտակը նրանց ասաց. Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. 11 Թէ այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց. որ է Քրիստոս Տէրը։
8 Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում։ 9 Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց. Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու մեծ վախով վախեցան։ 10 Եվ հրեշտակը նրանց ասաց. Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. 11 Թէ այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց. որ է Քրիստոս Տէրը։ 12 Եւ Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված: 13 Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. 14 Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։ 15 Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ։ 16 Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային՝ մսուրի մեջ պառկած։ 17 Եվ երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին։ 18 Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա։ 19 Իսկ Մարիամն այդ ամենը պահում էր իր սրտում և մտածում էր։ 20 Հովիվները հետ դարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։
4. Սուրբ Ծննդյան երեք նշանները։
The Three Signs Of Christmas.
12 Եւ Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված:
- Իսրայելի նշանը «Ահա կույսը կհղիանա»:
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
- Մոգերի նշանը Բեթլեհեմի աստղը:
Թվոց 24:17 — Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։
- Հովիվների նշանը երեխան,խանձարուր, և Մսուրը :
Եվ սա նշան կլինի՞ ձեզ համար։ Ինչպե՞ս կարող է բարուրը «նշան» լինել, եթե բոլոր երեխաները փաթաթված են: «Մսուրում» երեխա, այո, դա նշան կլինի, բայց ի՞նչ կասեք այս մսուրի մասին:
Հովիվները նորածին գառներին սերտորեն փաթաթում էին հատուկ նշանակված տաճարային կտորներով, և դնում մսուրի մեջ, որպեսզի անցնեն մաքրման շրջանը մինչ նրանք հետազոտվում էին արատների համար (ինչպես պահանջվում էր Օրենքով): Նշանակված ժամին հովիվները փոխանցում էին գառներին՝ ընտրելով միայն անդրանիկ արուներին, որոնք ունեին անբիծ կամ արատ, և նրանց պատրաստում էին Զատկի տոնին տաճարում մատուցվող զոհաբերության համար։ Այնտեղ նրանց գնում էին այն մարդիկ, ովքեր ցանկանում էին զոհ մատուցել Տիրոջ առաջ՝ իրենց մեղքերը քավելու համար:
Հովիվների նշանը մսուրն էր: Նրանք գտան Փրկչին՝ Քրիստոս Տիրոջը, փաթաթված ճիշտ այնպես, ինչպես փաթաթում էին իրենց թանկագին գառը նրա ծնվելուց հետո: