9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Սուրբ ծննդյան մեծագույն պարգևը

Հիսուսի ծնունդը նկարագրվում է Ղուկասի և Մատթեոսի ավետարաններում։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Բոլոր նվերներից, որոնք մենք ստանում ենք այս Սուրբ Ծննդյան տոներին, լավագույնները գալիս են վերևից: Մեր երկնային Հայրը տվել է և շարունակում է տալ մեզ ամենահիասքանչ պարգևները… այժմ և ամբողջ տարվա ընթացքում: Սուրբ Ծնունդը կատարյալ ժամանակն է այս հավերժական նվերների մասին անդրադառնալու համար: Հիսուսը իր աշխարհ գալով մեզ տվեց Փրկութուն, շնորհ, օրհնություն, առաջնորդություն, ուրախություն, խաղաղության և գոհություն:

1. փրկություն — Salvation (Զաքարիա) Ղուկ. 1:67–69, 1:76–77

67 Եվ նորա հայրը՝ Զաքարիան  Սուրբ Հոգով լցվեց, մարգարէացավ եւ ասեց. 68 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստվածը,  որ այցելության եկավ, եւ փրկություն արավ իր ժողովրդի համար։ 69 Եւ  փրկության եղջյուր վերկացրեց մեզ համար իր Դավիթ ծառայի տանը։  

76 Եւ դու, երեխա, Բարձրեալի մարգարէ կ’կոչուվես. որովհետեւ կ’գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու, 77 Որ նորա ժողովրդին տաս փրկության գիտությունը  իրենց մեղքերի թողութեան մէջ։

Մատ. 1:21 – 21 Եւ  նա որդի կծնի, եւ նորա անունը  Յիսուս դնես.  որովհետեւ նա իր ժողովրդին կփրկէ  իրենց մեղքերից։  

Ի՞նչ է փրկության գիտությունը
  • Փրկվել ենք. մեղքի պատժից (դատարանից և մեղքի օրենքից)

Դիրքային առումով, Եփ. 2:8,9

Կոչվում է արդարացման փրկություն:

  • Փրկվում ենք. մեղքի իշխանությունից

Գործնական, Սուրբ Հոգով, րոպե առ րոպե, Հռոմ. 6

Կոչվում է սրբացում (պետք է սուրբ լինեն ձեր աչքերը, միտքը, սիրտը…)

Հռ. 6:22 –  Բայց հիմա որ մեղքից ազատուած եւ Աստուծո ծառա եղած էք՝ ձեր պտուղն ունեք սրբանալու համար, եւ նորա վերջը հաւիտենական կեանքն է։

  • Կփրկվենք. մեղքի ներկայությունից

Կոչվում է «մեր մարմինների ազատագրում», Հռոմ. 8:23

2. Շնորհ — Favor (Մարիամ) Ղուկ. 1:26-30

26  Եւ վեցերորդ ամսում Գաբրիէլ հրեշտակն Աստծու կողմից ուղարկուեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, 27 Մի կույսի մօտ, որ նշանված էր մի մարդու, որի անունը Հովսէփ էր՝ Դավիթի տանից. եւ այն կույսի անունը Մարիամ էր։  28  Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց.  Ողջույն քեզ, ով շնորհընկալ (charitoō  խառիթաօ— to make graceful) Տէրը քեզ հետ. օրհնեալ ես դու կանանց մէջ։

Եփեսացիներին 1:6 — որպեսզի գովերգվի նրա շնորհի (charis) փառքը, որ ՄԵԶ  շնորհվեց (charitoō  խառիթաօ — to make graceful) իր Սիրելիի միջոցով։

29 Եւ նա նորան տեսնելով  շփոթվեց նորա խօսքի համար, եւ իր մտքում մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջույնը։ 30 Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախեցիր, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք (charis) գտար։

  • Նոր Կտակարանում շնորհ բառը նշված է 131 անգամ, որոնցից 86-ը հիշատակվում է Պողոս առաքյալի կողմից: 

Տիտոս 2:11-12 — Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց. այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում։

3. Օրհնություն — Blessed (Եղիսաբեթ) Ղուկ. 1:39-45

39 Մարիամն այն օրերում վերկացավ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝ Հուդայի քաղաքը.  40  Եւ Զաքարիայի տունը մտավ, եւ Եղիսաբեթին բարեւեց։ 41 Եւ եղավ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնում խաղաց. եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցվեց։  42  Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց.  Օրհնեալ ես դու կանանց մէջ. եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը.  43  Եւ սա որտեղի՞ց է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկավ։  44  Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։  45  Եւ երանի նորան, որ հավատաց, թէ այն բաները կ’կատարվեն, որ Տէրիցն իրեն ասված են։

  • Դու օրհնյալ ես որովհետև — Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ (Եփ. 1:3)։
4. առաջնորդություն — Guidance (Հովսէփ) Մատ. 2:13,19-23

13  Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեց երազում Հովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։ 

  • 2 տարի անց. Հովսեփը «ամուսին» սպասել է 2 տարի Տիրոջից առաջնորդվելու համար։

19  Եւ երբոր Հերովդէսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երեւաց Հովսէփին Եգիպտոսում,  20  Եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը եւ գնա Իսրայէլի երկիրը. որովհետեւ երեխայի կյանքը որոնողները մեռել են։  21  Եւ նա վեր կացավ՝ վեր առավ երեխային եւ նորա մօրը եւ եկավ Իսրայէլի երկիրը։  22  Եւ լսելով թէ Արքեղայոսն է թագաւորում Հրէաստանի վրա իր հայր Հերովդէսի տեղ, վախեցավ գնալ այնտեղ, եւ երազում պատգամ առնելով՝ գնաց  Գալիլեայի կողմերը.  23  Եւ եկավ բնակվեց այն քաղաքում որ  Նազարէթ է ասվում. որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ՝ Նազովրեցի կկոչուի։

  • Աստված մեզ առաջնորդում է Իր խոսքի և Սուրբ Հոգու միջոցով: 

Եսայի 30:21 — Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։

5. ուրախություն — Joy (հովիվներ) Ղուկ. 2:8-14

8  Եւ այն տեղ հովիվներ կային դաշտում բնակվող, որ գիշերն իրենց հօտերը պահում էին։ 9 Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. եւ  մեծ վախով վախեցան։ 10 Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախեցեք, որովհետեւ ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ,  որ բոլոր ժողովրդին պիտի լինի.

‭‭Հռ. ‭15‬:‭13‬ – Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

6. խաղաղություն — Peace (Սիմէօն) Ղուկ. 2:25–29, 2:33–35

25  Եւ ահա Երուսաղէմում մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր  Իսրայէլի մխիթարությանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերա։    26  Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգուց,  որ մահ չի տեսնի, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին (Մէսիա) կ’տեսնէ։  27 Եւ Հոգով առաջնորդված եկավ տաճար, եւ երբոր ծնողները Հիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորության պէս նորա վրա կատարեն, 28 Նա էլ առավ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց. 29  Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղությունով. 30 Որովհետեւ  իմ աչքերը տեսան քո փրկությունը, 31 Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին։ 

  • Զաքարիան  Սուրբ Հոգով լցվեց, մարգարէացավ.
  • Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցվեց և մեծ ձայնով աղաղակեց
  • Եկեղեցին Սուրբ Հոգով լցվեց…

Հռ.15:13 – Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

7. Գոհություն — Thanksgiving (Աննա) Ղուկ. 2:36-38

36  Եւ այնտեղ էր Աննա մարգարէուհին՝ Փանուէլի աղջիկն՝ Ասերի ցեղից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից. 37  Եւ ութսուն եւ չորս տարվա չափ որբեւայրի էր (Աննան 105 տարեկան էր), որ տաճարից չէր հեռանում. ծոմերով եւ աղօթքներով  գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։ 38  Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։

Հայտնություն 5:13 — Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից։

Այս Սուրբ Ծննդյան առթիվ Աստված ուզում է ձեզ պարգևել․  փրկութուն, շնորհ, օրհնություն, առաջնորդություն, ուրախություն, խաղաղության և գոհություն:

 Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։