Բանալի խոսք. Հովհաննես 3․7-8
7 Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. Դուք պետք է վերստին ծնվեք։ 8 Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք։
Եբրայերենում «հոգի», «շունչ» և «քամի» բառերը հաճախ նույն բառն են՝ רוּחַ (Ruach / Ռուախ)
Ծննդոց 1.2 — Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։
Ծննդոց 2.7 — Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։
- Երբ դու խոսում ես, քո բերանից ոչ միայն բառեր են դուրս գալիս, այլ դրանք խառնված են նաև քո շնչի հետ։
- Աստված Իր խոսքով արարեց երկինքն ու երկիրը, և Նրա շունչը կյանք տվեց երկրին։
8 Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես
Քամին գոյանում է, որովհետև արևը երկրի մակերեսը անհավասար է տաքացնում։ Տարբեր վայրեր տարբեր արագությամբ են տաքանում, և դա ստեղծում է օդային ճնշման տարբերություն։
Բարձր ճնշման վայրերից օդը շարժվում է դեպի ցածր ճնշման տարածք՝ փոխարինելու բարձրացած տաք օդին։ Այդ շարժվող օդը քամին է
Քամին պարզապես օդի շարժումն է բարձր ճնշումից դեպի ցածր ճնշում։
- Աստվածաշունչը խոսում է չորս քամիների մասին՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիների։
Հյուսիսային Քամի — Սառը Շրջաններ
Հյուսիսային քամին անձրև է բերում… և ցուրտը՝ հյուսիսային քամիներից (Առակաց 25.23, Հոբ 37․9)։
- Հյուսիսային քամին Աստվածաշնչում հաճախ ներկայացվում է որպես սառը և դժվար շրջանների խորհրդանիշ։
Հարավային Քամի — Ջերմություն և Մխիթարություն
Հոբ 37.17 — Գիտե՞ս, որ հագուստներդ տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։
Գործք 27․13 — Երբ մեղմ հարավային քամի փչեց, նրանք կարծեցին, թե արդեն հասել են իրենց նպատակին…
- Այն նույն Աստվածը, որ թույլ է տալիս փոթորիկը, նաև ուղարկում է մխիթարության քամին։
Արևելյան Քամի — Դատաստան և Ուղղում
Հովնան 1.4 — Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։
Հովնան 4.8 — Եվ երբ արեգակը ծագեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր քամուն, և արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր մեռնել և ասաց. Մեռնելս ապրելուցս լավ է։
- Երբեմն Աստված թույլ է տալիս ցավոտ շրջաններ՝ մեզ ուղղելու համար։
Արևելյան քամին կարող է ցավոտ լինել, բայց նույնիսկ այդ քամին Աստծո վերահսկողության տակ է։
Ելից 14.14, 21 — Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք։ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։
Ելից 10․13 — Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա, և Տերն ամբողջ այդ օրը և ամբողջ գիշերը արևելյան քամի բերեց երկրի վրա։ Երբ առավոտ եղավ, արևելյան քամին բերեց մորեխներին։
Արևմտյան Քամի — Փոփոխություն և Ազատագրում
Ելից 10.19 — Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց։
- Աստված նախ արևելյան քամի ուղարկեց՝ մորեխ բերելու համար, հետո արևմտյան քամի ուղարկեց՝ դրանք հեռացնելու համար։
- Նույն Աստվածը, որ թույլ է տվել փոթորիկը, կարող է նաև հեռացնել այն։
Սաղմոս 78.26-27 — Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին. Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ.
- Այն, ինչ թվում էր կործանում, Աստված կարող է դարձնել մատակարարում։
Սաղմոս 148․8 — Փոթորկալից քամիները կատարում են Նրա խոսքը։
Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես…
Մարկոս 4.39 — Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։
Բ Թագ. 22.1-4 — 1 Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։ 2 Նա ասաց. Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։ 3 Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում, Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը, Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։ 4 Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի, Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։
11 Նա երևաց հողմի թևերի վրա։
Եսայի 59.19 — Երբ թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ Հոգին (rûaḥ, շունչը) դրոշ պիտի բարձրացնի նրա դեմ։
Ծննդոց 2.7 — Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։
Սուրբ Հոգու ՔԱՄԻՆ ԿՅԱՆՔ Է ԲԵՐՈՒՄ
- Եզեկիել 37 — Չոր Ոսկորների Հովիտը
Սուրբ Հոգին վերականգնում է կոտրված բաները։
Եզեկիել 37.9 — Եվ ինձ ասաց. Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. Այսպես է ասում Տեր Աստված. Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան։
Քամին կարող է՝ ընտանիքներ վերականգնել, սրտեր բժշկել, եկեղեցի կենդանացնել, կախվածություններ կոտրել, ապստամբություն հեռացնել, դիվական ճնշում ոչնչացնել։
Հարցը հետևվյալն է
«Կարո՞ղ են այս ոսկորները կենդանանալ»։
ԴԱՐՁԻ՛Ր ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎՈՐԴ
8 Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես,
- Քամին պարզապես օդի շարժումն է բարձր ճնշումից դեպի ցածր ճնշում։
ՊԵՆՏԵԿՈՍՏԵ — ՔԱՄԻՆ ԵԿԱՎ
Գործք Առաքելոց 2.1-2 — 1 Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ 2 Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։
3 Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ 4 Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։
- ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՍԻՐՏԸ ՔԱՄՈՒ ՀԱՄԱՐ
Գործք 2․38–39 — Ապաշխարիր, Մկրտվիր, Ընդունիր Սուրբ Հոգին…
Այս խոստումը դեռ այսօր էլ ուժի մեջ է։