Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Սուրբ հող

Բանալի համարներ. Ելից 3.1-6

1 Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։ 2 Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ 3 Մովսեսն ասաց. Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչո՛ւ մորենին այրվելով չի սպառվում։ 4 Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար. և Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց. Մովսե՛ս, Մովսե՛ս։ Նա ասաց. Ահա ես այստեղ եմ։ 5 Աստված ասաց. Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է։ 6 Նաև ասաց. Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։

Հարցն այն է՝ ինչպե՞ս կարող է երկրի հողը, փոշին ու կեղտը կապ ունենալ սրբության հետ։

Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում «սուրբ» բառը առաջին անգամ օգտագործվում է հենց այստեղ՝ Ելից 3.5-ում։

Ոչ երկնքում, ոչ տաճարում, ոչ էլ սուրբ քաղաքում։ Այլ՝ անապատում, սովորական հողի վրա, մի մեղավոր հովվի Մովսեսի կյանքում։

Եբրայերեն “սուրբ” բառը՝ קֹדֶשׁ (qōdesh), գալիս է մի արմատից, որը նշանակում է «առանձնացնել, և նվիրել Աստծուն»։

Գործք Առաքելոց 13.2 — Սուրբ Հոգին ասաց. Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց։

1. Սրբությունը չունի աշխարհագրական սահմաններ

Աստված չասաց՝ «գնա ինչ որ մի սուրբ տեղ»։ Նա ասաց՝ «որտեղ կանգնած ես՝ սուրբ է»։

  • Աստված նույն ձևով է հայտնվում սերունդներին

Հեսու 5.15 — Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է։ Եվ Հեսուն այդպես արեց։

Ստեփանոսը, կանգնած մարդկանց առաջ, որոնց ձեռքերը լի էին քարերով, հիշեցնում է նույն դեպքը՝

Գործք 7.33 — Տերը նրան ասաց Մովսեսին. Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։

Հովհաննես 8-ում մեկ այլ տեսարան է․ մարդիկ նորից կանգնած են՝ քարերը ձեռքներին։

Հովհ. 8.7 — Հիսուսը վեր նայեց ու ասաց. Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գրում էր հողի վրա։

Ես հավատում եմ, որ երբ Հիսուսը գրում էր հողի վրա, Նա հիշեցնում էր Ելից 3.5-ի մոռացված ճշմարտությունը։

Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է։

Աստված Մովսեսին չդատապարտեց իր անցյալի համար, այլ բարձրացրեց նրան իր կոչման մեջ։

2. Սրբությունը կապված է հողի հետ՝ Քո հետ
  • Աստված Եդեմի պարտեզում ընտրեց հողը՝ որպես Իր գործելու սկիզբ։

Ծննդոց 2.7 — Տեր Աստված մարդուն ստեղծեց հողի (ăḏāmâ, հողից մարդ) փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։

Եսայի 64.8 — Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։

  • Փոշին ներկայացնում է՝ մարդկայնությունը, մեր թուլությունն ու կոտրվածությունը։ Իսկ Բրուտը ասում է՝ Ես քեզ այնտեղ կհանդիպեմ։
3. Դու պարզապես հող չես… քո մեջ բնակվում է Սուրբ Հոգին, որպես գանձ կավե անոթի մեջ։

Բ Կոր. 4.7 — Բայց այս գանձն ունենք կավե անոթներում…

Ա Կոր. 3.16 — Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճարն եք, և Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ…

Պողոս առաքյալը այստեղ ասում է, որ դու պարզապես «կավե անոթ» չես—դու Աստծո բնակարանն ես…

Քո ներսում կա այն, ինչ Մովսեսը տեսավ այրվող մորենու մեջ։ Աստծո սրբությունը հիմա քո մեջ է ապրում…

4. Սրբության առաջին արձագանքը խոնարհումն է՝ կոշիկները հանելը

6 …Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։

Հակոբոս 4.7-8 — Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։

Սաղմոս 51.10 — Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։

  • Դավիթը, իր կոտրվածության մեջ, չխնդրեց նոր իրավիճակ… չխնդրեց նոր հնարավորություն…

Նա խնդրեց մի բան՝ մաքուր սիրտ ստեղծիր։

Սա նույն բառն է, որ օգտագործվում է Ծննդոցում՝ երբ Աստված ստեղծեց (bārā’) աշխարհը։

Այսինքն՝ Դավիթը ասում է՝ «Աստված, արա իմ ներսում այն, ինչ միայն Դու կարող ես անել»։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով:

Այսօր, Տե՛ր Աստված իմ, վերցրու իմ «կոշիկները» և մաքրի՛ր իմ կյանքը, ինչպես Դու լվացիր աշակերտներիդ ոտքերը, մաքրի՛ր ինձ Քո խոսքով։