9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ

Հոգին հանգչում է Հիսուսի վրա։

Հով.1.32-34 — Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը”։ Ու ես տեսա և վկայեցի, թե՝ “Սա է Աստծու Որդին։

Հոգուց ծնված (Հոգուց ծնվածը հոգի է։)

Հով. 3.5 — Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։

Հոգին հանգչում է Հիսուսի վրա անսահմանափակ չափով։

Հով. 3.34 — Որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքն է խոսում, որովհետև Աստված Հոգին ըստ չափի չի տալիս։

Հոգին մեզ առաջնորդում է Աստծո ներկայության մեջ:

Հով. 4.23-24 — Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։

Հոգին է, որ կյանք է տալիս:

Հով. 6.63 — Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։

Սուրբ Հոգին որպես կենդանի ջուր:

Հով. 7.37-39 — 37 Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ 38 Ինչպես Գիրքն է ասում. “Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն”։ 39 Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։

Ընդունե’ք Սուրբ Հոգին:

Հով. 20.20-22 — 20 Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ 21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ 22 Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին։

Ով է Սուրբ Հոգին — Սուրբ Հոգի ԱՆՁԸ
  1. Սուրբ Հոգին Երրորդության երրորդ անձն է – Մեկ Աստված, ով բացահայտում է Իրեն երեք անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված (Հիսուս) և Սուրբ Հոգի Աստված (Ծն.1.26):

  2. Սուրբ Հոգին միշտ գոյություն է ունեցել՝ լինելով Աստծո հետ համահավասար և հավերժական (Ծն.1.2):

  3. Երրորդության բոլոր երեք ներկայացուցիչները ներկա էին Հիսուսի մկրտությանը (Մատ.3.16-17):

  4. Սուրբ Հոգին «անշունչ ինչ որ մեկը չէ» կամ պարզապես «ուժ» չէ; Նա ունի անհատականության բոլոր հատկանիշները Միտք (1 Կորնթ. 2.11); Կամք (1 Կորնթ. 12.11); Զգացմունք (Եփ. 4.30-32)։
Բանալի համար. ՀՈՎ. 14.15-17
Սուրբ Հոգու ԴԵՐԸ
1. ՄԵԿ ԱՅԼ ՄԽԻԹԱՐԻՉ։

Հով. 14.15-26 — 15 Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ 16 Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ (Advocate x5) կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. 17 ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ 

Ա Կոր. 3.16 — Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։

2. ՀՈԳԻՆ ՄԵԶ ԿՈՒՍՈՒՑԱՆԻ ԵՎ ԿՀԻՇԵՑՆԻ։

25 Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ 26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։

Ղուկաս 12.11-12 Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու, որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ի՛նչ պետք է խոսել։

Երբ Պետրոսին և Հովհաննեսին բերեցին դատարան և տվեցին իրենց ցուցմունքները, խորհուրդը դժվարացավ հավատալ, որ նման «անկիրթ, հասարակ մարդիկ» կարող էին այդքան համարձակ խոսել. «Եվ նրանք հասկացան, որ նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների» (Գործք 4.13):

Երբ Ստեփանոսն առաջին անգամ բախվեց իր ձերբակալությունից առաջ, «նրա թշնամիները Եվ չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով նա խոսում էր» (Գործք 6.10):

3. ՆԱ՛ ԿՎԿԱՅԻ ԻՄ ՄԱՍԻՆ։

Հով. 15.26-27 — 26 Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ 27 Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք։

  • Հոգու միջոցով մենք կարող ենք շփվել Աստծո հետ: Մենք աղաղակում ենք Նրան, և Նա մեզանից լսում է «Աբբա, հայրիկ»: Հռովմայեցիս 8.26–27-ն ավելի հեռուն է գնում՝ ցույց տալով, որ Հոգին է, ով մեր աղոթքները փոխանցում է մեր Հոր սրտին, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չգիտենք, թե ինչպես աղոթել:
4. ՀՈԳԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ։

Հով. 16.7-11 — 7 Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ 8 Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար. 9 մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, 10 արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի, 11 և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։

  • Սուրբ Հոգին կհանդիմանի մեզ մեղքի համար, որպեսզի օգնի մեզ հասկանալ մարդու իրական էությունը:

Ա Հովհաննես 1.10 Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Գործք Առաքելոց 5.3-4 — 3 Պետրոսն ասաց. Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես։ 4 Չէ՞ որ քանի դեռ այն կար, քոնն էր, և վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել։ Ինչո՞ւ սրտիդ մեջ այդ բանը դրեցիր. դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն։

  • Նա կհանդիմանի աշխարհին արդարության համար, որպեսզի օգնի մեզ հասկանալ Աստծո իրական էությունը:

  • Նա կդատապարտի աշխարհին մեղքի համար, քանի որ այս աշխարհի իշխանը դատվելու է:
5. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻ։

Հով. 16.13-14 — 13 Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ 14 Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։

Մեջբերում «Սկզբում էր Բանը» Քարոզից.

Հովհաննեսը մտահոգված էր ճշմարտության համար: Նա ճշմարտությունը նշում է քսանհինգ անգամ իր ավետարանում և քսան անգամ իր նամակներում: Այսպիսով, նա քառասունհինգ անգամ խոսում է ճշմարտության մասին. ութսուն անգամ նա խոսում է սիրո մասին: Բայց այս ավետարանում հարյուր անգամ նա օգտագործում է հավատալ բառը:

Հով. 18.37-38 — 37 Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։

38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։

Ճշմարտությունը համոզմունքի նպատակն է. կեղծիքը թերություն է. -Արիստոտել

Truth is the aim of belief; falsity is a fault.  –Aristotle

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով