9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Սուրբ Հոգին և մեր սրբացումը

Բանալի համարներ.  Հով. 16.7-9

Սուրբ Հոգու աշխատանքը աշխարհում։

7  Բայց ես ճշմարտութիւնն եմ ասում ձեզ, թէ լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ եթէ չգնամ,  Մխիթարիչը չի գա ձեզ մօտ.  բայց եթէ գնամ, նորան կուղարկեմ ձեզ մօտ։  8  Եւ նա՝ երբոր գա՝ աշխարհքին կյանդիմանի մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։  

9  Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում։  10  Արդարութեան համար,  որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնի։  11  Եւ  դատաստանի համար,  որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտուած է։  

Սուրբ Հոգու աշխատանքը հավատացյալի կյանքում։

1 Պետ. 1.2,16 – 2  Հօր Աստուծո կանխագիտութեան պէս, Հոգու սրբագործության, հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար.  թող շնորհն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա։  16 «Սուրբ եղեք, որ Ես սուրբ եմ»։

Ի՞նչ է սրբությունը, ո՞րն է դրան հասնելու ճանապարհը և ովքե՞ր կարող են սուրբ համարվել։

Սուրբ նշանակում է՝ զատված, անջատված:

9 Սրբացում։

Սրբացումը՝ չարից առանձնանալու և Աստծուն նվիրվելու քայլ է (Հռոմեացիների 12:1-2, Ա Թեսաղոնիկեցիների 5.23, Եբրայեցիների 13.12)։ Սուրբ գիրքը սովորեցնում է մեզ «սրբության» մասին, «…որ առանց նրա ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիների 12.14)։ Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք հնազանդվել այս պատվիրանին. «Սուրբ եղեք, որ Ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1:15-16)։ Սրբացումն իրագործվում է հավատացյալի կյանքում, երբ նա ճանաչում է իր նույնությունը Քրիստոսի հետ՝ Նրա մահվան և հարության մեջ, և ամեն օր հավատքով հենվում է այս միության փաստի վրա, և շարունակաբար հանձնում է իր բոլոր կարողությունները Սուրբ Հոգու իշխանությանը։

1. Դիրքային սրբացում — արդարացում:
     INSTANTANEOUS/POSITIONAL SANCTIFICATION — justification.

Ա Կորնթացիս 1.2-3    Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբուածներիդ՝ կանչուած սուրբերիդ՝ բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը.

1 Կոր. 6.11 – 11 Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, ԲԱՅՑ լվացվեցիք՝ բայց սրբվեցիք՝ բայց արդարացաք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։

2 Թես. 2.12 – 12   …Աստուած  սկզբիցն  ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ.  

1 Պետ. 2.9 – 9   Բայց դուք ընտիր ազգ էք,  թագաորական քահանայութիւն,  սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները,  որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.  

2. Առաջընթաց սրբացում — հոգեվոր հասունություն:
PROGRESSIVE SANCTIFICATION — spiritual maturity.

Հայտնություն 22.10-11 —  Եվ ինձ ասաց. Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, որովհետև ժամանակը մոտ է։ Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։

Հռ. 6:11,19,22 – 11  Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։  

19  … այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբանալու համար։  

22   Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել,՝ ձեր պտուղն ունեք սրբանալու համար,և դրա վերջը հավիտենական կյանքն է։

Իսկ ո՞րն է պտուղը սրբանալու համար: 

Գաղ. 5.22-23 – 22   Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,  23  Քաղցրութիւն,  բարութիւն,  հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն.  այնպիսիների դէմ օրէնք չ’կա։   

Օրինակ։ Կարելի է ասել, որ սրբացումը բնութագրում է ամուսնական անկողինը։ Երկու անկատար մարդիկ ամուսնանում են միասին՝ դարձնելով իրենց ամուսնական անկողինը սուրբ և կատարյալ ողջ կյանքում։ Նմանապես, ձեր վերստին ծնված հոգին մաքուր է և սրբագործված, քանի որ այնտեղ միայն ձեր և Աստծո Հոգին է ապրում: 

Եբր. 13.4 – 4  Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։

3. Վերջնական սրբացում — փառավորված մարմին։
Ultimate sanctification — glorification

1 Հով. 3:2 – 2  Սիրելիներ,  հիմա Աստուծոյ որդիներ ենք, եւ  տակավին հայտնված չէ թէ ինչ պիտի լինենք. բայց գիտենք թէ, երբոր նա կ’հայտնվի, նորան նման կ’լինենք,  որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։ 

1 Թես. 5.23 – 23   Եւ ինքը խաղաղութեան Աստուածը  ձեզ սուրբ անէ ամբողջովին. ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։  

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով