Կենտրոնացում.
Նամակի գլխավոր թեման. «առաջին սերը»: Նրանք այնքան էին զբաղված Թագավորի գործերով, որ ժամանակ չունեին Թագավորի համար:
Բանալի համարներ. Հայտ. 1.4, 11, 20
4 Հովհաննեսից՝ այն յոթ եկեղեցիներին, որ գտնվում են Ասիայում, շնո՜րհ և խաղաղությու՜ն ձեզ Նրանից, Որ է, Որ էր, և Որ պիտի գա, ու յոթ Հոգիներից, որ Նրա աթոռի առջև են:
11 որ ասում էր. Ես եմ Ալֆան և Օմեգան, Առաջինը և Վերջինը. և ինչ որ տեսնում ես, գրի՛ր մի գրքի մեջ և ուղարկի՛ր յոթ եկեղեցիներին, որ գտնվում են Ասիայում՝ Եփեսոսին, Զմյուռնիային, Պերգամոնին, Թիվատիրին, Սարդիկեին, Ֆիլադելֆիային և Լավոդիկիային:
20 Յոթ աստղերի խորհուրդը, որ Իմ աջ ձեռքում տեսնում ես և յոթ ոսկեղեն աշտանակները: Յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, իսկ յոթ աշտանակները, որ դու տեսնում ես, յոթ եկեղեցիներն են:
Բանալի համարներ. Հայտ. 2.1-7
1 Եփեսոսում գտնվող եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
-
Եկեղեցու անունը — Եփեսոս – «Ցանկալի» կամ «սիրելի»
«Այսպես է ասում Նա, որ Իր աջ ձեռքում յոթ աստղերն է պահում և շրջում է յոթ ոսկե Ճրագակալների (աշտանակների) միջև»:
-
Գովասանք — Հայտ. 2.3
2) Գիտեմ քո գործերը, և քո աշխատությունը, ու քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել, և փորձել ես նրանց, ովքեր ասում են, թե իրենց առաքյալ են, բայց չես, և գտել ես, որ ստախոս են, 3) և համբերել ես, նեղություններ ես կրել և Իմ անվան համար աշխատել և չես թուլացել:
-
Անհանգստություն — Հայտ. 2.4
4) Սակայն քո դեմ մի բան ունեմ՝ քո առաջին սերը թողեցիր: Return to Your First Love
-
Քաջալերանք
5) Ուրեմն հիշի՛ր, թե որտեղից ընկար և ապաշխարի՛ր և վերադարձի՛ր քո սկզբնական գործերին, եթե ոչ, շուտով Ես կգամ քեզ մոտ և քո աշտանակը կվերցնեմ իր տեղից, եթե չապաշխարես:
6) Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում։
Նշում. Նա ատում է գործերը, ոչ թե նիկողայոսյաններին:
7) Նա, ով հաղթի, նրան թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծո դրախտի մեջտեղում է: Նա, ով ականջ ունի, թող լսի՛, թե Հոգին եկեղեցիներին ինչ է ասում:
1. հիշի՛ր
Հովհաննես 13.35 — Սրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։
-
- Սուրբ Հոգու պտուղներից առաջինը նշված է՝ սեր. Գաղ. 5.22:
«Եթե լեզուներով խոսեմ…» Ա Կորն. 13 Մատթեոս 24.12 — Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։
-
- Պետրոս սիրում ես ինձ?
Ղուկ. 10.41-42 – 41 Հիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես. 42 Բայց մէկ բան է պէտք. Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնուի նորանից։
Եփ. 3.17-19 – 17 Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։ 18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծո ամեն լիութիւնովը լցուիք։
2. Ապաշխարի՛ր — x34 Նոր Կտակարանում
Ապաշխարի՛ր: Ապաշխարությունը կրկնվում է: Այսօր որտե՞ղ է նրանց ճրագակալը:
Մատ. 3.1-2 – 1 Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը, 2 Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
Հայ. 16.11 – 11 Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրենց ցավերի եւ պալարների պատճառովը. եւ չ’ապաշխարեցին իրանց գործերից։
3. Վերադարձի՛ր
Հուդա 1.21 – 21 Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։
Հաջորդ Քայլը:
Երկրպագիր, կարդա Խոսքը, եվ Վկայիր
Սաղ. 73.Կ25 – 25 Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։