Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Վերջին Օրերի Մեծ Խաբեությունը

Բանալի համար. Մատթեոս 24

1 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։ 2 Հիսուսը նրանց ասաց. Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի։ 3 Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը։

4 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, (planaō)  5 որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն (planaō)։  11 Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու (planaō)։

24 Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն (planaō)։

  • Հունարեն πλανάω (planaō) բառը շատ կարևոր է Սուրբ Գրքում, հատկապես երբ խոսքը վերաբերում է վերջին օրերի զգուշացումներին։

Planaō-ն միայն սխալվելու մասին չէ․ այն նշանակում է մեկին ակտիվորեն շեղել ճշմարտությունից։ Սա միտումնավոր մոլորեցում է, որ ունի հոգևոր հետևանքներ։

  • Planaō-ն համաշխարհային ազդեցություն ունի՝ կառավարությունների, մշակույթի և նույնիսկ կրոնական կառույցների մեջ (Հայտնություն 13)։

Մոլորեցնում էր (planaō) երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին… (Հայտ. 13.14):

Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր (planaō) նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին (Հայտ. 19:20):

Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։ Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի (planaō), մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի (Հայտ. 20.2-3)

I. Խաբեությունը գալիս է դիվային ոգիներից

Հիմնական նպատակը հավատքը թուլացնելն ու հավատքից հեռացնելն է

Ա Տիմոթեոս 4.1 — Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ (planaō) ոգիների ու դևերի վարդապետություններին:

Ա Հովհաննես 5.4 — որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։

Խաբեության ոգին հեռացնում է կենդանի հավատքից՝ փոխարինելով այն «հարմարավետ» բայց դատարկ ավետարանով։

Պողոս Առաքյալը զգուշացնում է, որ ինչպես օձը խաբեց (planaō) Եվային, այնպես էլ հավատացյալների մտքերը կարող են ապականվել այլ ոգու կողմից, որ քարոզում է սուտ ավետարան (Բ Կոր. 11․3–4):

  1. Չկա Զղջում (Ապաշխարություն)

Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա (Ա Հով. 1.8)։

  1. Չկա Սրբացում

Աստծո կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ հեռու մնաք պոռնակցությունից (Ա Թես. 4․3):

  1. Տալիս է Սուտ Հույս

Շատերը կասեն․ «Տե՛ր, Տե՛ր», բայց Քրիստոսը կպատասխանի․ «Ես երբեք ձեզ չեմ ճանաչել»։

  • Վերջին օրերում խաբեությունը բացահայտ սուտ չի լինի․ այն կլինի «համարյա ճշմարտություն»։

Եվ տեսա՝ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ ոգիներ էին ելնում՝ նման գորտերի։ Քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս…   Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն (Հայտ. 16.13-16):

II. Ինչպես Հաղթահարել Խաբեության ոգին
  • Աստծո Խոսքի միջոցով

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար (Սաղ. 119.105)

  • Սուրբ Հոգու առաջնորդությամբ

Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ (Հով. 16.13)

  • Զանազանությամբ, աղոթքով և զգոնությամբ

Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել (Ա Հովհաննես 4.1): 

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով