Բանալի համարներ. Մատ. 24.3-8
3 Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ 4 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չխաբէ։ 5 Որովհետեւ շատերը կգան իմ անունովը եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։ 6 Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կլսէք, զգոյշ կացէք, որ չշփոթուիք. որովհետեւ ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։ 7 Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կկենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. եւ սովեր կլինին. եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կլինին։ 8 Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
Ղուկ. 21:25-26 – 25 Եւ նշաններ կլինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կտագնապին, ծովը կգոչէ եւ կծփան ալիքները։ 26 Որովհետեւ մարդկանց սրտերը կնուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կշարժուին։
Ղուկ. 21:28 – 28 Եւ երբոր այս բաները կսկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է։
1. վերջին ժամանակների նշանները — Սա դեռ վերջը չէ։
8 Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։
- Խաբէություն,
- Պատերազմներ,
- Ազգ ազգի դեմ,
- Թագաւորութիւն թագաւորութեան դեմ,
- Սովեր կլինին,
- Մահտարժամներ,
- Երկրաշարժններ։
Ղուկաս 17:26-35— 26 Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ Մարդու Որդու օրերին կլինի։ 27 Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ 28 Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին, ծախում էին, տնկում էին, շինում էին։ 29 Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց։ 30 Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի։ 31 Այդ օրն ով տանիքին լինի, և իր բաները տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։ 32 Հիշե՛ք Ղովտի կնոջը։ 33 Ով իր անձը փրկել ուզենա, այն կկորցնի, իսկ ով այն կորցնի, կփրկվի։ 34 Ասում եմ ձեզ. այդ գիշերը երկու հոգի մի անկողնում կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։ Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։
2. Շատերը շատ շուտ կգայթակղվեն – Սա դեռ վերջը չէ:
Մատթեոս 24:10 — Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։
Մատթեոս 11:6 — Եվ երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի»։
Մատթեոս 13:21, 57 — Բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։ Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։
3. Շատերի սերը պիտի կպաղի – Սա դեռ վերջը չէ։
Մատթեոս 24:11-13 — Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։
4. Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում առանց կանգ առնելու — Ահա սա է վերջը։
Մատթեոս 24:14 — Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։