9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Վիրավոր Զինվորներ

Կենտրոնացում

Մենք բոլորս պատերազմի մեջ ենք, և սատանան օգտագործում է մեր վերքերը՝ մեզ պարտության մատնելու համար, սակայն Հիսուսը եկել է` բուժելու մեր հոգիներն ու մեր զգացմունքային վերքերը:

Ուսումնասիրություն Բանալի համար՝ Ղուկաս 4.16-21:

Հիսուսն ասաց, որ եկել էր գերիներին ազատ արձակելու: Մենք ունենք վերքեր, որ չենք կարող հաղթահարել՝ պարզապես դրանք անտեսելով: Դրանք խորությամբ մեր սրտի մեջ են, մինչդեռ Հիսուսն ուզում է բուժել մեր բոլոր վերքերը: Զգացմունքային բժշկությունը զարմանահրաշ ազատություն կբերի մարդու կյանքում.

  • Հիսուսն ասաց, որ եկել է բուժելու սրտով կոտրվածներին: (Մաթ. 21.42, Եփ. 1:6):

Կոտրված սիրտը մերժման պատճառ է դառնում մեր կյանքում: Սատանան կարող է օգտագործել մարդկանց մերժելու այս զգացողությունը՝ մեր ներսում ամրոցներ կառուցելու համար: Երբ մենք մերժում ենք Աստծուն, դրանով դուռ ենք բացում հակառակորդի համար: Մենք, հնարավոր է, զգացմունքային ամրոցներից ներքին բուժման կարիք ունենք, եթե պայքարում ենք հետևյալ երևույթների դեմ՝ բարկություն, անապահովության զգացողություն, հպարտություն, անկախություն, հեշտ վիրավորվող, չափազանց ամաչկոտություն և մշտապես վերահսկելու ցանկություն:

  • Հիսուսը եկել էր բուժելու մեր զգացմունքային ցավերը: (Ղուկ. 4.18, Մաթ. 18.21-35):

Զգացմունքային ցավը ներքին վիրավորվածություն է և կարող է մեզ պահել կապանքի մեջ: Ցավ ունենալ՝ նշանակում է ջախջախված լինել: Վիրավորվածությունների հետ կապված՝ Հիսուսն ասաց, որ մենք կարիք ունենք ազատագրվելու: Աններողամտությունն այն հիմնական դուռն է, որ վիրավորվածությունը կարող է բացել: Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, սատանան արդեն այնտեղ է, որպեսզի այդ վիրավորվածության միջոցով ամրոց կառուցի: Այդ ամրոցները, այսպիսով, ցույց են տալիս, որ մեր սրտում կան վերքեր, որոնք բուժման կարիք ունեն:

Քննարկում
  1. Կարդա Եսայի 61.1-5-ը: Այս համարների մեջ ամենաշատն ի՞նչն է քեզ քաջալերում: Ինչո՞ւ:
  2. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է հակառակորդն ամեն բան անում՝ մեր կյանքում այնպիսի բաներ բերելու, որոնք պատճառ կհանդիսանան, որ մեր սիրտը կոտրվի:
  3. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մարդիկ դժվարանում գալ Աստծուն՝ իրենց կոտրված սրտերի համար բժշկություն գտնելու: Աստվածաշունչն ասում է, որ Աստված սեր է: Ի՞նչ ճանապարհներով է Աստծո սերը բժշկություն բերում մեր սրտին:
  4. Եղե՞լ է քո կյանքում մի ասպարեզ, որտեղ քո սիրտը կոտրված է եղել, սակայն Աստված բուժել է քեզ: Որպես քաջալերանք մյուսների համար, կիսվիր այս վկայությունը:
  5. Մի պահ ժամանակ հատկացրու՝ Տիրոջ հետ խոսելու և հարցնելու, թե արդյոք կա՞ քո սրտում մի հատված, որ կոտրված է, և Նա ցանկանում է բուժել այն: Հրավիրիր Նրան՝ գալու և բուժելու քո սրտի այդ հատվածը:
Աղոթիր

Հա՛յր, ես իմ կոտրվածությունն ու վիրավորվածությունները Քեզ եմ հանձնում: Բուժիր իմ սիրտը և հիշողությունները: Ես խնդրում եմ, որ հիմա ինձ բուժես բոլոր սթրեսներից և ինձ սուրբ մոռացկոտություն տաս: Ես հիմա, իմ կամքով, որոշում եմ ներել, մոռանալ և բուժվել: