Բանալի համար. Հով. 2.12-22
12 Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնաում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։
13 Մոտենում էր հրեաների Զատիկը և Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։ 14 Եվ տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների (սեղանաւորներին) , որոնք նստած էին։ 15 Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։ 16 Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։ 17 Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, Քո տան նախանձը կերաւ ինձ (Սաղ. 69.9ա)։
Հով. 12.12-16 — 12 Հաջորդ օրը, երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, 13 արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 118.26), Իսրայելի թագավորը»։ 14 Հիսուսը մի ավանակ գտավ և վրան նստեց, ինչպես որ գրված է. 15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ էշի քուռակի վրա նստած» (Զաք. 9.9)։ 16 Նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան. բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ դա նրա մասին էր գրված, և նրանք դա Հիսուսի համար արեցին։
Մար. 11.11- Եւ Հիսուս մտավ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրա.
Մենք կարդում ենք Մաղաքիա 3-ում.
Մաղաքիա 3.1-2 — Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է, ասում է Զորքերի Տերը։ Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։
Ուսումնասիրություն.
- Տաճարի համալիրը նստած էր Սիոն լեռան գագաթին: Այն զբաղեցնում էր մոտ 35 ակր․ տարածք։
- Երուսաղեմի բնակչությունը սովորաբար կազմում էր մոտ 80,000 մարդ։ Տարվա այս ժամանակահատվածում՝ Սուրբ Զատիկին, բնակչության թիվը հասնում էր մինչև 2 միլիոնի։
- Ըստ երևույթին, քահանայապետ Կայիափան վաճառականներին թույլ էր տվել վաճառել ստուգված, մաքուր կենդանիներ Տաճարի տարածքի արտաքին գավիթում։
1. Եդեմի պարտեզը որպես Աստծո ներկայության եզակի վայր:
- Անշուշտ, ամուր կապեր կան Եդեմի պարտեզի և խորանի ու տաճարի միջև:
Ծննդ. 3.8 – 8 Եւ Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին, որ օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս. Եւ Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը պարտէզի ծառերի մէջ։
Ծննդ. 3.8,21 — …օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս.
Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։
Հայ. 1.13 – Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։
Հայտ. 5.6 — Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար…
- Եդեմի պարտեզը՝ որպես Տաճարի և Սրբության Սրբոցի պատկերավորման ձևավորում:
Ահարոնի որդիները Նաբադը և Աբիուդը:
Ղև. 10.1-3 – 1 Ահարոնի երկու որդիները՝ Նաբադն ու Աբիուդը, ամէն մէկը մի բուրվառ վերցնելով, դրանց մէջ կրակ դրեցին, դրա վրայ խունկ լցրին եւ Տիրոջ առաջ անմաքուր կրակ մատուցեցին, մի բան, որ Տէրը նրանց չէր պատուիրել։ 2 Եւ Եհովայի առաջից կրակ ելաւ եւ սպառեց նորանց, եւ նորանք մեռան Եհովայի առաջին։ 3 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Սա այն է որ Եհովան խօսեց ասելով. Ինձ պաշտողների մէջ պիտի ցույց տամ իմ սրբությունը եւ իմ ամբողջ ժողովրդի առաջ պիտի փառավորվեմ. Եւ Ահարօնը լռեց։
- Հեղիի քահանան, և Սամվելի պատմությունը:
1 Թագ. 2.12 – Եւ Հեղիի որդիները չար զավակներ էին, Տիրոջը չէին ճանաչում։ 15… նրանք արհարմարհում էին Տիրոջ զոհը։
Բ Թագ. 6.6-7 — Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։
- Սողոմոնի տաճարը:
2 Մնաց. 7.1-3,15-16 – 1 Եւ երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, կրակն իջավ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը. Եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։ 2 Եւ քահանաները չ’կարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ 3 Եւ բոլոր Իսրայէլի որդիները տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վրա էր. Եւ ընկան երեսի վրա գետինը քարայատակի վրա եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմությունը հավիտյան է։
15 Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։ 16 Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ անունը հավիտյան այնտեղ լինի. Եւ իմ աչքերն ու իմ սիրտն ամեն ժամանակ այնտեղ լինին։
18 Հրեաները նրան հարցրին. Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու։ 19 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Քանդեցէք այդ տաճարը (naos), եւ երեք օրում կկանգնեցնեմ նորան։ 20 Հրեաներն ասացին. Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես։ 21 Բայց նա իր մարմնի տաճարի (naos) մասին էր ասում։ 22 Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը (Հով 2.18- 22):
Տաճարի հիմնական տարրերն էին Խորանը, Քահանայությունը և Զոհաբերությունները:
Այսպիսով, ի՞նչ եղավ ուխտի տապանակի հետ։ Որտե՞ղ է այն հիմա:
Ըստ Մատթեոս 27.51-ի՝ տաճարի վարագույրը վերևից ներքև պատռվել է երկու մասի և պարզվել է, որ ուխտի տապանակը խորանում չէ։
2. Դուք Սուրբ Հոգու տաճարն եք:
Ա Կոր. 6.19-20 — 19 Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են (naos) Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ 20 Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։
Եփ. 2.21-22 — 21 Նրա մեջ ամբողջ կառույցը միասին միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, 22 որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։
Ա Պետրոս 2.5-6 — Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ Որովհետև Գրքում էլ կա. Ահա Սիոնում դնում եմ ընտիր, պատվական անկյունաքար, և նրան հավատացողը չպիտի ամաչի (Ես. 28.16)։
Անգե 2:9 — Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։
3. Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։
Հայտնություն 21.21-27 — 21 Եվ տասներկու դռները՝ տասներկու մարգարիտներից, յուրաքանչյուր դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։ 22 Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։
Հայտ. 11.19 — Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։
23 Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։ 24 Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։ 25 Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որովհետև այնտեղ գիշեր չի լինելու։ 26 Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու։ 27 Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում։