9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Տեսողություն

Տեսողություն

Կենտրոնացում.

Երբ մենք չենք կարողանում տեսնել կամ լսել, բաց ենք թողնում Աստծո Խոսքի սիրտը։ Սա սահմանվում է որպես հոգևոր կուրություն, և նույնիսկ Հիսուսի աշակերտներն այդ հարցում բացառություն չէին։ Բայցև այնպես, որպեսզի ունենանք ամբողջական պատկերը, թե ինչ է Աստված ուզում մեզ սովորեցնել կամ ցույց տալ, պետք է բաց աչքեր ու ականջներ ունենանք։

Բանալի համարներ. Ես. 42:18-20

Ով խուլեր, լսեցէք. եւ ով կույրեր, նայեցէք որ տեսնէք։  19   Ո՞վ է կույր՝ բացի իմ ծառան, եւ խուլ՝ իմ ուղարկած դեսպանի պէս. ո՞վ է կույր՝ նուիրեալի պէս. Կուրացան Աստծու ծառաները։  20  Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։   

Մենք չենք կարող Աստվածաշունչը հասկանալ, եթե հոգևորապես կույր լինենք։
Սա ֆիզիկական հարց չէ, այլ հոգևոր։

1. Գիտակցել, որ մենք առանց Աստծո կույր ենք։

Հոգևոր կուրությունը գողանում է մեր հասկացողությունը։

  • Հոգևոր կուրությունը մեզ չի թողնում հասկանալ Աստծո Խոսքը:

Մատ. 13:14-15 – 14  Եւ նորանց վրա կատարվում է Եսայիի մարգարէությունն, որ ասում է.  Լսելով կլսէք, եւ չէք հասկանա, եւ տեսնելով կտեսնէք, եւ չէք տեսնի։  15  Որովհետեւ թանձրացավ այս ժողովրդի սիրտը, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ։ 

  • Տեսնեն, լսեն, հասկանան, դարձի գան — եվ կբժշկվեն։
  • Շատ ժամանակ հոգեվոր կուրության պատճառով մարդիկ չեն բժշկվում։ 

Եփ. 1:18 – 18  Այո՛, աղոթում եմ, որ Աստված լուսավորի ձեր սրտերի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին Նա հրավիրեց ձեզ, թե ինչքա՜ն ճոխ ու փառավոր է այն խոստումը, որը ժառանգելու են Նրա ընտրյալները, և թե ինչքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է հավատացյալներիս մեջ։

  • Եվ Մովսէսն իր երեսը քօղով ծածկում էր՝ մինչեւ Նորա հետ խօսելու մտնելը։ (Ել. 34։29)
  • Աստված տվեց Իսրայելին իրենց հոգևոր կուրությունը: (Հռ. 11։8)

2 Կոր. 3:14-16 – 14   Բայց նորանց միտքը կուրացավ. որ մինչեւ այս օրվա օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վրա վեր չառնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։  15  Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վրա։ 16 Բայց երբոր դէպի Տէրը կդառնան,  այն քօղը վեր կառնուի։  

  • Երկու բան, որ հոգևոր կուրության պատճառ են դառնում։

Եզ. 12:2 – 2  Մարդի որդի, դու  ապստամբների (Rebelious) տան մէջ ես բնակվում, որոնք  աչքեր ունին տեսնելու բայց չեն տեսնում, եւ ականջներ ունին լսելու բայց չեն լսում,  որովհետեւ ապստամբների տուն են նորանք։  

Սոփ. 1:17 – 17  Եւ ես պիտի նեղեմ մարդկանց, որ  կույրերի պէս ման գան, որովհետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին 

  • Մեղքերից ապաշխարելը հոգևորապես արթնացնում է մեզ:
2. Հպարտությունը կուրության պատճառ է դառնում։

Հասկանալ, որ մեղքը և ըմբոստությունը հոգևոր կուրության պատճառ է դառնում։

Հով. 9:39-41 – 39  Եւ Հիսուսն ասեց.  Ես դատաստան անելու համար եկա այս աշխարհ,  որպեսզի չտեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան։ 40  Եւ Փարիսեցիներից ոմանք որ նորա հետ էին, լսեցին այս, եւ ասեցին նորան. Մի՞թէ մենք էլ կույր ենք։  41  Հիսուսը նորանց ասեց.  Եթէ կույր լինէիք, մեղք չէիք ունենա. բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. նորա համար ձեր մեղքերը մնում են։ 

  • Անանիան աղոթեց Պողոսի համար…

Գործ. 9:18 – 18  Եւ շուտով նորա աչքերիցը թեփերի պէս վայր ընկան. Եւ իսկույն տեսավ, եւ վերկացավ մկրտվեց.  

Ես. 4:1 – 1  Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրա. 

Մար. 6:12-1312  Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։  13  Եւ շատ դեւեր էին հանում, եւ  շատ հիվանդներին յուղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։  

3. Ընդունիր քո հոգևոր տեսողությունը։

Հիսուսը բացում է կույր աչքերը։

Մար. 8:22-25 – 22  Եւ գալիս է  Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կույր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։  23  Եւ նա բռնելով կույրի ձեռքից՝ գյուղից դուրս հանեց, եւ  նրա աչքերը թքով թրջեց, եւ ձեռքը վրան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։  24  Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։  25  Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա. կույրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ հստակ տեսնում էր։ 

    • Հիսուսն առաջինը բացեց (այդ մարդու) հոգևոր աչքերը, երկրորդը նրա ֆիզիկական աչքերը բացվեցին:
    • Ի՞նչ են խորհրդապատկերում այս հատվածում ծառերը:

Եր. 17:7-8 – 7   Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, եւ Տէրն է նորա հույսը։  8  Նա նման կլինի  մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. նա իր արմատները կձգի գետի մօտով, երբ տօթը հասնի՝ չի վախենա. 

Սաղ. 52:8 – 8  Բայց ես  Աստծու տան մեջ տնկված մի պտղալից ձիթենի եմ. ես Աստծու ողորմությանն եմ հուսացած հավիտեանս հավիտենից։ 

Սաղ. 92:12 – 12   Արդարներն արմավենու նման պիտի ծաղկեն, պիտի աճեն Լիբանանի մայրիների պէս։ 

Ես. 55:12 – 12   Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդվեք, սարերն ու բլուրները  պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։ 

  • Ծառերի երկու տեսակներ: Ինչպե՞ս են այս երկու տեսակի ծառերը արտահայտում մեզ:

Մատ. 7:17 – 17  Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։  

Սաղ. 1:1-3 – 1  Երանելի է  այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չի գնում, եւ մեղավորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ  ծաղր անողների աթոռի վրա չէ նստում. 2  Այլ նորա  կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ  ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերա է մտածում։  3  Եւ նա  ջրերի գնացքում տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է  հաջողվում է նորան։

Մար. 8:13-21 – 13  Թողեց նրանց, նորից նավակ մտավ եւ գնաց ծովի միյուս կողմը։ 14  Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել, եւ մէկ հացից ավելի չունէին իրենց հետ նավի մէջ։ 15 Եւ նա պատվիրեց նրանց ու ասաց. «Զգու՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»։ 16  Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝, Որովհետեւ հաց չունենք։  17  Հիսուս իմացավ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք հիշում. Տակավին թմրա՞ծ է ձեր սիրտը։  18  Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք հիշում։ 19   Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ զամբյուղ լիքը վերցրիք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ տասներկու։  20   Եւ երբոր եօթը հացը չորս հազարի համար, քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը։  21  Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»։

  • 12 — Իսրայլի համար // 7 — Հեթանոսների համր:
ԱՄՓՈՓՈւՄ

Մենք կարիք ունենք մի կողմ դնել հպարտությունը, ապաշխարել մեղքերից և ըմբոստությունը թողնել հետևում։ Հիսուսն եկավ, որպեսզի մենք կարողանանք տեսնել։ Նա ուզում է, որ մենք բոլորս ստանանք այն հոգևոր հայտնությունը, որ Նա ունի մեզ համար։

Քննարկում

1․ Նշիր երկու բան, որ հոգևոր կուրության պատճառ են դառնում։ (Եզեկիել 12․2, Սոփոնիա 1․17)

2. Կարդացեք Մատթեոս 13.15-ը: Ի՞նչ պետք է տեղի ունենա նախքան մեր աչքերն ու ականջները հոգևորապես համապատասխանում են Աստծուն կամ մինչ բուժվում ենք:

3. Հղում անելով Մարկոս 8.22-25-ին՝ բացատրիր հովիվ Արմենի արտահայտությունը. «Հիսուսն առաջինը բացեց (այդ մարդու) հոգևոր աչքերը, երկրորդը նրա ֆիզիկական աչքերը բացվեցին»:

4. Կարդացեք Սաղմոս 1.3, 52.8 և Երեմիա 17.8 հատվածները: Ի՞նչ են խորհրդապատկերում այս հատվածում ծառերը: Նկարագրիր Մատթեոս 7.17-ում նշված ծառերի երկու տեսակները: Ինչպե՞ս են այս երկու տեսակի ծառերը արտահայտում մեզ:

5. Ի՞նչ էր հատկապես Հիսուսն ուզում զգուշացնել Իր աշակերտներին՝ կապված «փարիսեցիների և Հերովդեսի խմորի» հետ (Մարկոս 8.13-21): Ինչո՞ւ աշակերտները չհասկացան, թե ինչ էր Հիսուսն ուզում նրանց սովորեցնել: Ինչու՞ մենք չենք կարողանում միշտ հասկանալ, թե ինչ է Հիսուսը մեզ փորձում սովորեցնել:

6. Մի պահ հատկացրու, որպեսզի հարցնես Աստծուն, թե արդյոք քո կյանքում կա՞ ասպարեզ, որտեղ դու հնարավոր է խուլ ես կամ կույր: Հետո Նրան խնդրիր բացել քո աչքերն ու ականջները Նրա Խոսքի հայտնության համար:

Ամփոփելիս, հիշիր.

Հոգևոր կուրությունը մեզ չի թողնում հասկանալ Աստծո Խոսքը:

Մեղքը և ըմբոստությունը հոգևոր կուրության պատճառ են դառնում:

Մեղքերից ապաշխարելը հոգևորապես արթնացնում է մեզ:

Աղոթք

Սիրելի՛ Աստված, ես ապաշխարում եմ մեղքից ու հպարտությունից, խնդրում եմ, ներիր ինձ: Ես Քեզ մոտ եմ գալիս որպես երեխա՝ խոստովանելով, որ առանց Քո առաջնորդության ես չեմ կարողանում հասկանալ Քո Գիրքը: Ես հիմա ընդունում եմ Քո օգնությունը: Հիսուսի անունով, ամեն: