9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Տիրոջ Ներկայության ամպը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ…
Արդյոք մեր հույսը մե՞զ վրա է, թե՞ փափագում ենք Նրա Հոգուն

15  Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։ 16 Տիրոջ փառքը կանգնեց Սինա լեռան վրա, և ամպը այն ծածկեց վեց օր։ Յոթերորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։  17 Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին, Իսրայելի որդիների աչքի առաջ։  18 Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։ Ելից 24:15-18

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Ելից 33:7-11

7 Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։ 8 Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը, իր վրանի մուտքին կանգնած, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա մտնում էր վրանը։ 9 Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։ 10 Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։ 11 Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս։

18 Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։

1. Թո՛ղ Աստծո ներկայությունը գա:

Ել. 33:14-15 – 14  Եւ նա ասեց.  Իմ ներկայությունը (երեսը) պիտի գնա քո առջևից, եւ ես քեզ կհանգստացնեմ։  15  Եւ Մովսէսն ասեց նորան.  Եթէ քո ներկայությունը (երեսը) մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։ 

2. Թո՛ղ Աստծո ներկայությունը լցնի տունը:

Ելից 40:33-35 — 33 Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։ 34 Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։ 35 Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։

  • Տիրոջ ներկայության ամպը իջնում ​​է երկրպագության ժամանակ:

Բ Մնացորդաց 5:13-14 — 13 Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը, այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով, 14 և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։

3. Թո՛ղ Աստծո Ներկայությունը Առաջնորդի մեր կյանք:

Ելից 40:36-38 — 36 Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։ 37 Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։  38 Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։

  • Ամպերով Հիսուսը համբարձվեց երկինք (Գործք Առաքելոց 1:9), և ամպերով  Նա պիտի վերադառնա (Մարկոս 13:26):

  • Ամպը ներկայացնում է Սուրբ Հոգու առաջնորդությունն ու փառահեղ ներկայությունը ձեր կյանքում:

  • Նա շրջապատում է քեզ և բացահայտում Աստծո փառքը:

Կա երկու իրական խոչընդոտ Տիրոջ ներկայության ամպը խաթարելու համար:

Գործք Առաքելոց 19:1-2 — Պողոսը նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրան պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։

Գաղատացս 3:3 — Այդքան անմի՞տ եք. Հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում։

Ինչու մենք պետք է փափագենք Նրա Հոգուն…

  • Մենք ունենք հանձնարարություն, որը չենք կարող կատարել:

Մովսեսն ասաց Տիրոջը. Ես օգնության կարիք ունեմ, և ես ինքս չեմ կարող դա անել:

  • Մենք ունենք արտոնություն, որը չենք կարող անտեսել:

Ա Կոր. 6:15, 19 — 15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։ 19 Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։

  • Տիրոջ փառքի ամպը կարող է փոքր սկիզբ ունենալ:

Գ Թագ. 18:44 — Եվ յոթերորդ անգամ ասաց. Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից։ Եվ Եղիան ասաց. Գնա ասա՛ Աքաաբին. Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։