9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնԻ ինձ մոտ

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. 2 Թագ. 6:1-12

1 Եւ Դավիթը դարձյալ ժողովեց Իսրայէլի բոլոր ընտիրները՝ երեսուն հազար հոգի։ 2 Եւ վեր կացավ գնաց Դավիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը Հուդայի Բաաղից, որ այնտեղից Աստուծո տապանակը վեր բերէ, որի վրա կոչուած է քերովբէների վրա նստող Զօրաց Տիրոջ անունը։  3 Եւ դրին Աստուծո տապանակը մէկ նոր սայլի վրա, եւ նորան վեր առան Աբինադաբի տանից, որ այն բլրի վրա էր. Եւ Աբինադաբի որդիները Ոզան ու Աքիովը քշում էին այն նոր սայլը։ 4 Եւ վեր առան նորան Աստուծո տապանակի հետ  Աբինադաբի տանից, որ բլրի վրա էր. Եւ Աքիովը գնում էր տապանակի առաջից։ 5 Եւ Դավիթը եւ Իսրայէլի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով,  քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնծղաներով։ 6 Եւ երբոր եկան  Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծո տապանակին եւ բռնեց նորան. Որովհետեւ եզները ծռել էին նորան։ 7 Եւ Տիրոջ բարկությունը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ  Աստուած զարկեց նորան այնտեղ այս հանցանքի համար. Եւ նա մեռավ նույն տեղը Աստուծո տապանակի մօտ։ 8 Եւ Դավիթը տրտմեց, որ Տէրը հարվածով հարվածեց Ոզային, եւ այնտեղի անունը մինչեւ այս օրը  Փարէզ-ողա է ասվում։ 9 Եւ Դավիթը վախեցավ այն օրը Տէրից, եւ ասեց. Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնէ ինձ մոտ։

  • Ինչո՞ւ ուխտի տապանակը դրեցին եզներով քաշած սայլի վրա։

3 Եւ դրին Աստուծո տապանակը մէկ նոր սայլի վրա, …Ոզան ու Աքիովը քշում էին այն նոր սայլը։

  • Դավիթն իր գաղափարը փոխառել է փղշտացիներից։

Ա Թագ. 6:7, 10 — 7 Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։ 10 Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։

Ուխտի տապանակը Աստծո ներկայության խորհրդանիշն էր և իսրայելացիների համար երկրպագության վայր։

  • Դավիթի նման, մեր մտադրությունները ճիշտ են… բայց մեր մեթոդները սխալ են:

Հեսու 3:5-6 — 5 Եվ Հեսուն ասաց ժողովրդին. Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ։ 6 Ապա Հեսուն ասաց քահանաներին. Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։

1. Երկրպագությունը ծիսակարգ չէ:

Հովհաննես 4:20-21, 23-24 — 23 Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ 24 Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։

2. Երկրպագությունը պահանջում է ինքնաքննություն:

8 Եւ Դավիթը տրտմեց,

9 Եւ Դավիթը ասեց. Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնէ ինձ մօտ։

Սաղմոս 132:3-5 — 3 Ասելով. Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի, 4 Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ, 5 Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար։

8 Տե՛ր, ելի՛ր և մտի՛ր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։

3. Մենք պետք է ինքներս մեզ պատրաստենք Իր ներկայության համար:

Բ Թագավորաց 6:13, 17-18 — 13 Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։ 

Ա Մնաց. 15:26 — Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։

17 Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։ 18 Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։

4. Աստծո ներկայությունը նշան է, որ սրբությունը բնակվում է վրանում:

Ելից 29:43 — Այնտեղ պիտի հանդիպեմ Իսրայելի որդիներին, և վրանը պիտի սրբանա իմ փառքով։

1 Թագ.3-3  — …եւ Սամուէլը քնել էր  Տիրոջ տաճարումը, ուր որ Աստուծոյ տապանակն էր։

Ել. 33:15 –  Եւ Մովսէսն ասեց նորան.  Եթէ քո ներկայությունը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։