Բանալի համարներ. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:14-19
14 Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները։ 15 Եղիսեն ասաց նրան. Մի աղեղ և նետե՛ր վերցրու։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։ 16 Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։ Եվ ասաց.
- Ձեռքերը ձեռքերի վրա։ Երիտասարդների ուժը, ծերերի ուղղությունը: Երիտասարդների եռանդը, ծերերի իմաստությունը: Ձեռքերը ձեռքերի վրա խորհրդանշում են գերբնական ձեռքեր: Գերբնական ձեռքեր, որոնք դիպչում են բնական ձեռքերին:
17 Բա՛ց պատուհանը դեպի արևելք, և նա բացեց։ Եղիսեն ասաց. Նետն արձակի՛ր։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց։
1. Այսօր առձակիր քո Տիրոջ փրկության նետը։
Եսայի 55:11 — այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։
Եսայի 49:2 — Նա իմ բերանը դարձրել է սրած թրի նման, ինձ ծածկել է իր ձեռքի հովանու տակ, փայլուն նետ է շինել ինձ և թաքցրել իր կապարճում։
18 Եվ ասաց. Վերցրո՛ւ նետերը, և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. Խփի՛ր գետնին։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։ 19 Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու։
- Պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Սա մի ազգի կռիվ չէ մյուսի դեմ։ Սա ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ Է։
2. Գետնին հարվածելը նշանակում է համառ աղոթքի կյանք ունենալ:
Սացմոս 11:2-3 — 2 Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ 3 Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։
18 Եվ ասաց. Վերցրո՛ւ նետերը, և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. Խփի՛ր գետնին։
Եսայի 54:17 — Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։
- Դ Թագ. 5:10 — Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես։
- Հեսու 6:16 — Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։
- Գ Թագ. 18:43-44 — Եվ ասաց իր ծառային. Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը. և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. Ոչ մի բան չկա։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։ Եվ յոթերորդ անգամ ասաց. Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից։ Եվ Եղիան ասաց. Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ։
- Ինձ հիշեցնում է նաև Դանիելին. Ինչպես բաց պատուհանից նետեր արձակելով, նա աղոթում էր՝ դեպի Երուսաղեմ: Աղոթում է, որ փրկության նետը դիպչի իր հողին:
«Մենք աղոթում ենք այս ամրոցի դեմ…»:
Արդյո՞ք ես բավականաչափ հարվածեցի գետնին:
Եփ. 6:10-13 — 10 Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ 11 Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ 12 Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ 13 Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։