9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Փարավոնի Փոխզիջումները

Փարավոնի փոխզիջումները
Եբր. 11:8-11,17-18, Ելից 5:1-3

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Աստված հանձնարարեց Մովսեսին գնալ փարաւոնի մօտ որպեսի հայտնի փարավոնին, որ «Արձակիր իմ ժողովրդին»: Փարավոնը հրաժարվեց և որպես հետեւանք տասը պատուհասները (1-ջուր արյուն դարյավ, 2-Գորտեր, 3-մժեղ, 4-Ճանճեր, 5- Ժանտախտ , 6-մոխիր, 7-կարկուտ, 8-մորեխ, 9-Խավարը; 10-մահը անդրանիկը) թափվեցին Եգիպտոս վրա: Այս պատուհասների ընթացքում Փարավոնն առաջարկեց չորս փոխզիջումներ: Փոխզիջում նշանակոպմ է.

Փոխզիջումը՝ մասնակի հնազանդությունն է Աստծո պատվիրաններին։ Այնուամենայնիվ, նվիրումը և հնազանդությունն Աստծուն քննարկման ենթակա չեն։ Աստծուն հնազանդվելու հարցում կես չափով գործադրվող միջոցները չեն գործի։

Compromise is about giving partial obedience to God’s commands. But commitment and obedience to God cannot be negotiated. When it comes to obeying God, half measures will not work.

Աշխարհը փորձում է եկեղեցուն փոխզիջման գնալ այսօր։ Եկեք նայենք Փարաւոնի այդ փոխզիջումներին եւ կիրառել դրանք այսօր։

Ել. 3:10 – Եւ հիմա ԳՆԱ Փարաւօնի մօտ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը։

Բանալի բառ – հնազանդվել — Գնալ

հնազանդվել – ὑπακούω (verb) գործողություն, to listen (Հուփաքուո) – 21 անգամ, Ն.Կ։
Առաջին անգամ ՆԿ-ում — Մատ. 8:27 – Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ինչպիսի՞ մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։
Գնալ Բառը (verb) գործողություն – 81 անգամ
Մատ. 5:24 – Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ ԳՆԱ առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ հետոյ եկ ընծադ մատուցրու։

Բանալի խոսք.

(Եբր. 11:23-30, Ելից 3, 4)
Հաւատքով Մովսէսը, երբոր ծնվեց՝ երեք ամիս թաքուն պահվեց իր ծնողքի ձեռով. վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չվախեցին թագաւորի հրամանից։
24 Հաւատքով Մովսէսը երբոր մեծացավ՝ չկամեցաւ Փարաւօնի աղջկա որդի կոչուիլ։ 25 Ավելի լավ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ, 26 Ավելի մեծ հարստութիւն համարելով  Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։
27 Հավատքով թողեց նա Եգիպտոսը չվախենալով թագաւորի բարկութիւնից. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։
28 Հաւատքով արավ զատիկը եւ արիւնի սրսկումը. որ առաջինեկներին սատակիչը չմօտենայ նորանց։
29 Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։
(Ելից 5։1։3)
Եւ հետո Մովսէսն ու Ահարօնը եկան եւ ասեցին Փարաւօնին. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը, արձակիր իմ ժողովուրդին, որ անապատում ինձ համար տօն կատարեն։ 2 Եւ Փարաւօնն ասեց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, և Իսրայէլին արձակեմ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ չեմ արձակում։ 3 Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստուածը մեզ հանդիպեց. հրաման տուր որ երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցենք, որ մի գուցէ ժանտախտով կամ սրով մեզ վերայ յարձակուի։

1. Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Գնացէք ձեր Աստուծոյն զոհ մատուցրէք երկրիս մէջ։ (Ելից 8։25)

լինել Մարմնավոր Քրիստոնիա – Գաղատացիս 5։19-21

  • Ել. 8:26 – Մովսէսն ասաց. Ընդունուած չէ, որ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք մեր տէր Աստծուն։ 27 Երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ զոհ մատուցանենք մեր Եհովայ Աստուծոյն, ինչպէս որ ինքը մեզ ասէ։
  • 2 Տիմ. 4:9 – Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ.
  • 1 Կոր. 15:33 – Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։

Խնդիրները չեն առաջանում այն ժամանակ, երբ դուք իջեցնում եք նավը ջրի վրա, այլ երբ ջուրը թափանցում է նավի մեջ։

There is not a problem when you put the ship in the water, but when the water gets into the ship.

2. Եւ Փարաւօնն ասեց. Ես ձեզ թույլ կտամ որ գնաք անապատումը ձեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանէք, միայն թէ հեռու չգնաք. (Ելից 8։28)

լինել Քրիստոնիա ով հեռու չի իր անցյալից

  • Ել. 8:29,32 – Եւ Մովսէսն ասեց. Ահա ես քո մօտից դուրս կը գնամ եւ Եհովային կաղաչեմ որ էգուց Փարաւօնից, նորա ծառաներից եւ նորա ժողովրդից շանաճանճը գնայ. բայց Փարաւօնը այլ եւս չխաբէ՝ ժողովրդին թող չտալով որ Եհովային զոհ մատուցանեն։ 32 Եւ Փարաւօնը այն անգամին էլ խստացրեց իր սիրտը, եւ ժողովրդին չարձակեց։
  • Մատ. 6:24 – Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. որովհետեւ կամ մէկին կատէ եւ միւսին կսիրէ, կամ մէկին կմեծարէ եւ միւսին կարհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։
3. Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն։ Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»։ Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն։ (Ելից 10։11)

լինել Քրիստոնիա ով չունի տեսիլք իր ընտանիքի համար

  • Ել. 10:9 Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»։
  • 11 Փարաւոնն ասաց նրանց. 11 Այդպէս չի լինի։ Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում։ Եւ նրանց վռնդեցին փարավոնի մօտից։
4. Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ ասեց.  Գնացէք եւ պաշտեցէք Եհովային. միայն ձեր հօտերն ու արջառները մնան. ձեր ընտանիքներն էլ թող ձեզ հետ գնան։ Ելից 10։24

Լինել Քրիստոնիա առանց զոհաբերության

  • Ել. 10:25-26 – Եւ Մովսէսն ասեց. Դու պէտք է մեր ձեռքը զոհեր ու ողջակէզներ էլ տաս, որ մեր Եհովայ Աստուծոյն մատուցանենք։ 26 Եւ մեր հօտերն էլ գնան մեր հետը. նորանցից մէկ կճղակ էլ պիտի չմնայ. որովհետեւ նորանցից ենք առնելու մեր Եհովայ Աստուծոյն պաշտելու համար, եւ մենք չգիտենք թէ ինչով պիտի պաշտենք Եհովային մինչեւ որ այնտեղ գնանք։
  • Ել. 10:28-29 – Եւ Փարաւօնն ասեց նորան. Գնա իմ մօտից. զգուշացիր քո անձի համար, որ էլ իմ երեսը չտեսնես. որովհետեւ այն օրը որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես։
  • 29 Եւ Մովսէսն ասեց. Լավ ես ասում, էլ քո երեսը չեմ տեսնի։
Ամփոփում

Մենք երբեք չպետք է փոխզիջման մտնենք սատանայի հետ որեւէ կերպ. Աստված փրկեց Իսրայելին, եւ նա կփրկի մեզ, եթե մենք հավատարիմ մնանք։