9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ

Բանալի խոսք.

Հակոբոս 1:2-8

Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրներս, երբ որ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք, գիտենալով որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նորան։ Միայն թէ թող հավատքով խնդրի առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծի, որ Տիրոջից մի բան կառնի։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ

Օրինակ.
Երբ Հադսոն Թեյլորը Չինաստանի ներքին միսիայի տնօրենն էր, նա հաճախ էր հարցազրույցներ անցկացնում ապագա միսիոներների հետ։ Մի անգամ նա հանդիպեց մի խումբ դիմորդների, որպեսզի ստուգեր նրանց ծառայության դրդապատճառը։
«Ինչո՞ւ եք դուք ցանկանում միսիոներ լինել օտար երկրում», – հարցրեց նա նրանցից մեկին։
«Ես ցանկանում եմ գնալ, որովհետև Քրիստոսը պատվիրեց մեզ գնալ ողջ աշխարհը…», – պատասխանեց նա։
«Ես ցանկանում եմ գնալ, որովհետև միլիոնավոր մարդիկ մահանում են առանց Քրիստոսի», – պատասխանեց ևս մեկը։
Մյուսներն այլ պատասխաններ տվեցին։
Հադսոն Թեյլորն ասաց նրանց. «Որքան էլ բոլոր այս դրդապատճառները լավը լինեն, դրանք կձախողեն ձեզ փորձությունների, նեղությունների, տառապանքների և մահվան սպառնալիքների ժամանակ։ Կա միայն մեկ դրդապատճառ, որը կպահպանի ձեզ նեղությունների և փորձությունների մեջ՝ Քրիստոսի սերը»։

1. Հավատացյալները նեղություններ կունենան

    1. Ուշադրություն դարձրեք, որ Հակոբոսը չի ասում. «Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրներս, եթե կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք»։ Ո՛չ, նա ասում է. «…երբ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք»։ 

Someone asked C.S. Lewis, “Why do the righteous suffer?” “Why not?” he replied. “They’re the only ones who can take it.”

Ինչ-որ մեկը հարցրեց . ՍԻ. ԷՍ Լյուիսին. «Ինչո՞ւ են արդարները չարչարվում»։ «Ինչո՞ւ ոչ», – պատասխանեց նա։ – «Նրանք միակն են, ովքեր կարող են կրել դա»։

  • Չարչարանքը քրիստոնեական կյանքի անբաժան մասն է։ 
    • Այն կար Քրիստոսի կյանքում (Հովհաննես 16։33)։
      Այս բաները խօսեցի ձեզ հետ,  որ ինձանում խաղաղութիւն ունենաք.  աշխարհքումը նեղութիւն կունենաք.  բայց քաջացէք,  ես յաղթել եմ աշխարհքին։
  • Այն կար Պողոսի կյանքում (Հռոմեացիների 8։17)։
    Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ,  Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ.  որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։ 
  • Այն կար Պետրոսի կյանքում (Ա Պետրոս 4։12), նաև Բ Տիմոթեոս 3։12։
    Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը  որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։

Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսում, հալածանք պիտի կրեն.

Մեջբերում. «Հոգևոր ընթացքի երկու ամենաբարդ փորձություններ են համբերությունը, որպեսզի սպասենք ճիշտ պահին, և խիզախությունը, որպեսզի չհիասթափվենք այն բանից, ինչին հանդիպելու ենք», – Պաոլո Կոելյո

2. Հավատացյալներն աճ կունենան նեղությունների պատճառով։ 

  • Խոսքեր 3-4-ը բացատրում են, թե ինչո՛ւ մենք պետք է ուրախ լինենք նեղությունների մեջ։«Գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք»։
  • Նեղություններն աստվածապաշտ բնավորություն են զարգացնում, ինչը կարողություն է տալիս մեզ «պարծենալ նեղությունների մեջ»՝«…գիտենալով, որ նեղությունը համբերություն է գործում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիների 5։3-5)։
  • Այնուամենայնիվ, մենք պետք է զգույշ լինենք, որ երբեք արդարացումներ չունենանք այն «նեղությունների և փորձանքների» համար, որոնք մեր սեփական սխալների արդյունքն են։«Ձեզանից մեկը չչարչարվի ինչպես մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպես ուրիշի բանին խառնվող» (Ա Պետրոս 4։15)։

3. Հավատացյալները կհաղթահարեն նեղությունները։

  • Այն, որ «համբերությունը» պետք է «կատարյալ գործ ունենա», օգնում է մեզ հասկանալ, որ Աստված ավարտի կհասցնի Իր գործը։ Հավատացյալները կդիմանան նեղություններին՝ մեր օգտի և Նրա փառքի համար։«…շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո արքայությունը։» (Գործք 14.21)։«Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այն ամենից փրկում է նրան։» (Սաղմոս 34:19)։

ԱՄՓՈՓՈՒՄ

Երբ Վիլյամ Սանգստերին ասացին, որ նա մահանում էր զարգացող մկանային հյուծումից, նա կայացրեց չորս որոշում և հավատարմորեն պահեց դրանք.
1) ես երբեք չեմ տրտնջա,
2) ես այնպես կանեմ, որ իմ տունը լուսավոր մնա,
3) ես հաշվելու եմ իմ օրհնությունները,
4) ես կփորձեմ օգտի վերածել սա։

When William Sangster was told he was dying of progressive muscular atrophy, he made four resolutions and faithfully kept them:
1) I will never complain;
2) I will keep the home bright;
3) I will count my blessings;
4) I will try to turn it to gain.