9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Քամին Եվ Աստծո ներկայությունը

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Եզեկիելը հրեա քահանա էր, ում գերեցին և տարան Բաբելոն Դանիելից մի քանի տարի անց։ Աստված ընտրեց նրան՝ մարգարեանալու այն ամենի մասին, ինչ կատարվում էր Երուսաղեմում։ Երուսաղեմի կործանումից հետո Եզեկիելը սկսեց մարգարեանալ այն հույսի մասին, որ Աստված մի օր կվերադարձնի հրեաներին իրենց երկիր։ Աստված Եզեկիելին ցույց տվեց, թե ինչպես նա կարող էր կյանքի կոչել մի փունջ հին չոր ոսկորներ: Նույն կերպ, Աստված կարող էր կյանքի վերադարձնել Իր ժողովրդին, եթե նրանք դառնան դեպի Իրեն:

rûaḥ / Sprirt / Pneuma — x8

Ծննդոց 1:2 — Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։

Ծննդ. 8:1 –  Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։

Ել. 14:21 – “Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Եզ. 37:1-12

1  Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։  2  Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։

Նախ Աստված ցույց տվեց դաշտը։

 3  Եվ ինձ ասաց. Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները։
    Ես ասացի. Ո՛վ Տեր Աստված, դու գիտես։

  • Սա գոհացուցիչ պատասխան չէ։ «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։
Մարգարեության երեք մակարդակ.

Մարգարեացիր Ոսկորներին։

Մարգարեացիր Շնչին։

Մարգարեացիր Հուսահատության Դեմ։

1. Մարգարեացիր Ոսկորներին։

4  Եվ նա ինձ ասաց. Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը.  

  • Աստծո խոսքը զորություն ունի չորացած ոսկորների վրա:
    Մարգարեացի՛ր.

Հռ. 10:17 –  Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքից։

5  Այսպէս է ասում Տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես  ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք։  6  Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը  շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. Եւ  պիտի իմանաք որ ես եմ Տէրը։ 

Ծննդ. 2:7 –  Եւ Եհովայ Աստուածը  հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա  ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը  կենդանի հոգի եղաւ։

 7  Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։  8  Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։ 

2. Մարգարեացիր շնչին։ 

9 Եվ ինձ ասաց. Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛  շնչին (Ռուախ, rûaḥ, Ծննդոց 1:2).   Այսպես է ասում Տեր Աստված. Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան։ 10  Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։

Հռոմեացիս 8:11 — Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։

3. Մարգարեացիր Հուսահատության դեմ։

 11  Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. ահա նորանք ասում են.  Մեր ոսկորները չորացան եւ մեր հույսը փչացավ, մենք կորած ենք։   12  Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան.  Ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից7hb , եւ  ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։  

4. խաչը եվ չորացած ոսկորների դաշտը:

15 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 16 Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։ 17 Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։ 

20 Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։

Եփ. 5:30 — որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։