ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. 1 Թագ. 30:1-6
1 Եւ երբոր Դավիթը եւ իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ահա Ամաղեկացիները հարձակուել էին հարավային երկրի ու Սիկելակի վրա. Եւ Սիկելակը զարկելով՝ նորան կրակով այրել էին. 2 Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։ 3 Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։
4 Եւ Դավիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրենց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վրա ուժ չմնաց լալու։
5 Եւ Դավիթի երկու կանայք Հեզրայէլացի Աքինոամը եւ Կարմելացի աբաղի կինը՝ Աբիգեան էլ էր գերի տարուած։ 6 Եւ Դավիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նորան ուզում էր քարկոծել, նորա համար որ բոլոր ժողովրդից ամեն մէկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար. Բայց Դավիթը ինքն իրեն զօրացրեց իր Տէր Աստուծով։
I. Վիշտը Դավթի առաջին արձագանքն էր:
4 Եւ Դավիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրենց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վրա ուժ չմնաց լալու։
- Հուսահատության խայթը խորն է։
6 Եւ Դավիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նորան ուզում էր քարկոծել, նորա համար որ բոլոր ժողովրդից ամեն մէկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար.
Հով. 14:1 — Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։
- Ինչպե՞ս նա դուրս եկավ դրանից:
II. Դավիթն ինքն իրեն քաջալերեց Տիրոջ մեջ:
- Կլինեն ժամանակներ, երբ մենք ստիպված կլինենք քարոզել ինքներս մեզ:
- Նա աղոթեց։
Դավիթն իրեն քաջալերեց Աստծուն ուղղված աղոթքի միջոցով:
Դավթի կյանքը աղոթքի կյանք էր:
- Նա փնտրեց Աստծո Ներկայությունը։
Ա Թագ. 30:7-8 — Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց։ Եվ Տերը նրան ասաց. Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին։
- Այս պատմությունը հետաքրքիր ավարտ ունի. Աստված ամեն ինչ վերադարձնում է Դավթին:
III. Մեր Աստվածը վերականգնող Աստված է։
Ա Թագ. 30:18-19 — 18 Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։ 19 Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։
Խոսքն ասում է — 1 Եւ երբոր Դավիթը եւ իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ…
- Ըստ Աստծո Խոսքի՝ աշակերտները Հիսուսի խաչելությունից հետո կիրակի առավոտյան գնացին գերեզման, սակայն այն գտան դատարկ։
Հիսուսն ասաց.
Հով. 10:10 – Գողը գալիս է միայն գողանալու, և սպանելու և ոչնչացնելու համար,. ես եկա որ կեանք ունենան, եւ էլ ավելի ունենան։
Հայտնություն 21:4 — Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան։
Ա Կոր. 15:26-27 — Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է, որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ (Սաղ. 8.6)։
Ա Կոր. 15:55 — Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)։