Քո հավա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ
(Մար. 14:3-9)
Բանալի խոսք.
(Մար. 14:3-9 / Հովհ.12։1-8)
Իսկ Հիսուս զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից հարութիւն տուավ։ 3 Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, քաղաքում մի մեղավոր կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ մեծարժէք յուղ բերեց. եւ շիշը կոտրելով՝ յուղը թափեց Յիսուսի գլխին։ Կանգնեց Յիսուսի ետեվը, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ յուղով օծում։ Բայց կային ոմանք Աշակերտներից որ զայրացան եւ ասացին. «Այդ յուղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»։ Եւ շատ հանդիմանում էին այն կնկան։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց։ Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք։ Դա, ինչ որ կարող էր, արեց. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա hիշատակի համար»։
10 Եւ Հուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Հիսուսին մատնի նրանց։
Ղուկաս 7։48 – Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ 49 Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»։ 50 Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հավա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»։
I. Ի՞նչ է գրված Ավետարանում մարիամի մասին և ինչ չի գրված։
3 քաղաքում մի մեղավոր կին կար.
Հռ. 3:23-24 – 23 որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից, 24 բայց նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ։
Նրա մասին նշված է տասնչորս անգամ Ավետարաններում։
8 անգամ — այլ կանանց հետ տարբեր համարներոմ.
2 անգամ — Հով. 19:25 – 25 Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը, եւ Մարիամ Մագդաղենացին։
5 անգամ — նշված է առանձին, Քրիստոսի մահվան և հարության հետ կապակցված։
-
Մարիամը տեսավ թէ ինչպես Հիսուսը մեծ ձայնով արձակեց՝ հոգին։
Մար. 15:40-41 – 40 Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից։ Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն, 41 որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա hետեւից էին գնում եւ ծառայում նրան.
-
-
Մարիամը տեսավ այն տեղը, ուր Հիսուսի մարմինը դրվեց։
-
Մար. 15:47 – 47 Իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց։
-
-
Մարիամը տեսավ թէ ինչպես գերեզմաի քարը գլորվեց։ Մատթ. 28։1-2
-
Մատթ. 28։1-2 1 Շաբաթ օրուա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2 Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ…
-
-
- Մարիամը առաջինն էր որ ականատես եղավ Հիսուսին մեռելներից հարություն առած։
-
Մար. 16:9-11 – 9 Կիրակի առավօտեան հարություն առած լինելով՝ Յիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։
Հով. 20:11-16 — … աշակերտները գնացին տուն… Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացավ դէպի գերեզմանը 12 եւ տեսավ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն էր եղել։ 13 Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա նրանց ասաց. «Որովհետեւ ԻՄ ՏԻՐՈՋԸ գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»։ 14 Երբ այս ասաց, դէպի հետեւի կողմը դարձավ եւ տեսավ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է։ 15 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»։ Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»։ 16 Հիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ։ Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ)։
-
-
- Մարիամը աշակերտներին վկայեց Հիսուի մասին։
-
Մար. 16:9-11 – 10 Եւ սա գնաց ու պատմեց նրանց, որ Յիսուսի հետ էին եւ դեռեւս սգում ու լաց էին լինում։ 11 Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է եւ երեւացել է Մարիամին, չհաւատացին։
Երկու կարեւոր դասեր մենք կարող ենք սովորել Մարիամ Մագդաղենացին:
II. Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա հիշատակի համար»։
John Bunyan has the same number at the end of his Grace Abounding — I find to this day these seven abominations in my heart.
Առակ. 6:16-19 – 16 Վեց բան կա որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգու առաջին. 17 Ամբարտավան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արյուն թափող ձեռքեր. 18 Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարության համար վազելու շտապող ոտքեր. 19 Սուտեր բորբոքոխ անիրավ վկա, եւ եղբայրների մէջ կռիվներ գցող։
III. Քո հավա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ:
Հռ. 7:18-25 – 18 Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնի մեջ) մի բարի բան չի բնակվում. որովհետեւ կամենալը կա իմ մէջ, իսկ բարին գործելը՝ չեմ գտնում։ 19 որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։ 20 Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։ 21 Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում։ 22 Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծո օրէնքին՝ ներսի մարդով։ 23 բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ։ 24 Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում։ 25 Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին։