Երեմիա 29:11 – 11 – Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։
1 Պետ. 3:15 – 15 – Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած հույսի համար պատճառ հարցնի։
Գործ. 26:27-29 – 27 – Հաւատո՞ւմ ես մարգարէներին, ով Ագրիպպաս արքայ. գիտեմ որ դու հաւատում ես։ 28 Ագրիպպասն էլ Պօղոսին ասեց. քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ։ 29 Եւ Պօղոսն ասեց. Աստուածանից կ’խնդրէի՝ թէ քիչ թէ շատ՝ ոչ միայն դու, այլ այն ամենն էլ՝ որ այսօր լսում են ինձ, այնպէս լինէին ինչպէս ես եմ, այս կապանքներիցը ջոկ։