Հանգիստ Քրիստոսում
Ներածություն
Ողջ պատմության ընթացքում, Աստված «ճանապարհային քարտեզ» է տվել մարդկանց՝ կանխասելով տարբեր նշաններ և պայմաններ Իր մարգարեների միջոցով։ Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեին մարգարեների խոսքերին, որպեսզի ճանաչեին և հավատային Մեսիային։ Այս նշանները և մարգարեությունները տրվել են մեզ Հին Կտակարանում՝ Աստվածաշնչի այն մասում, որը գրվել է մինչև Հիսուսի ծնունդը։ Այն գրվել է մինչև մ.թ.ա. 450 թվականը՝ Հիսուսի ծնունդից հարյուրավոր տարիներ առաջ, և պարունակում է ավելի, քան 300 մարգարեություն, որոնք կատարվեցին Հիսուսի կյանքի, մահվան և հարության միջոցով։ Մաթեմատիկորեն ասած, այս բոլոր մարգարեությունների իրականացումը մեկ մարդու կյանքում ապշեցուցիչ է։ Մաթեմատիկոսներն այսպես են ձևակերպում սա.
- Եթե մեկ մարդու կյանքում կատարվեր այս մարգարեություններից 8-ը, դա կարող էր տեղի ունենալ 100.000.000.000.000.000-ից 1 դեպքում։
- Եթե մեկ մարդու կյանքում կատարվեր այս մարգարեություններից 48-ը, դա կարող էր տեղի ունենալ 10157 (1 և 157 հատ զրո)-ից 1 դեպքում։
- Իսկ 300-ից ավելի մարգարեություն… դա կարող էր տեղի ունենալ միայն Հիսուսի կյանքում։
Նոր Կտակարանը գրվել է Հիսուս Քրիստոսի մահից հետո։ Հնէաբանները Նոր Կտակարանի հազարավոր ձեռագրեր են հայտնաբերել, որոնցից մի քանիսը թվարկվում են պակաս քան հարյուր տարի անց նորկտակարանյան նամակների գրության տարեթվերից։ Պատմական վավերականության տեսանկյունից, Աստվածաշունչը գերազանցում է բոլոր հին գրվածքները։
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ՀԻՍՈՒՍԻ ԿՅԱՆՔՈՒՄ
- Մեսիան կծնվի Բեթլեհեմում – Միքիա 5:2
- Մեսիան կծնվի կույսից – Եսայի 7:14, Եսայի 9:6-7
- Մեսիան մարգարե կլինի՝ Մովսեսի պես – Երկրորդ Օրինաց 18:15, Հովհաննես 7:40-42, Գործք 3:20-23
- Մեսիան կգայթակղվի սատանայից – Սաղմոս 91:10-12
- Մեսիան հաղթական մուտք կգործի Երուսաղեմ – Զաքարիա 9:9
- Մեսիան կմերժվի Իր իսկ ժողովրդի կողմից – Եսայի 53:1,3
- Մեսիան կմատնվի Իր հետևորդներից մեկի կողմից – Սաղմոս 41:9, Սաղմոս 55:12-13
- Մեսիան կկանգնի ատյանի առջև ու կդատապարտվի – Եսայի 53:8
- Մեսիան լուռ կլինի Իրեն մեղադրողների առջև – Սաղմոս 35:11, Եսայի 53:7-8
- Մեսիային կզարկեն և Նրա վրա կթքեն – Միքիա 5:1, Եսայի 50:6
- Մեսիային կծաղրվի – Սաղմոս 22:7-8
- Մեսիան կմահանա խաչելությամբ՝ խոցված ձեռքերով և ոտքերով – Սաղմոս 22:14-16
- Մեսիան կչարչարվի մեղավորների հետ – Եսայի 53:12
- Մեսիայի զգեստները կբաժանվեն՝ վիճակ գցելով – Սաղմոս 22:18
- Մեսիայի ոսկորները չեն կոտրվի – Թվոց 9:12 –
- Մեսիան կմահանա՝ որպես մեղքի զոհ – Եսայի 53:5-6,8,12
- Մեսիան կտեսնի Իր սերունդը – Եսայի 53:10-11
- Մեսիան կթաղվի հարուստ մարդու գերեզմանում – Եսայի 53:9
- Մեսիան հարություն կառնի մեռելներից – Սաղմոս 16:10, Սաղմոս 30:3
Բանալի խոսք.
Զգո՛յշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրուած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկուի. 2 քանզի ավետուած է, ինչպէս եւ նրանց։ Բայց խօսքը լսելը չօգնեց անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։ 3 Իսկ մենք, որ հաւատացինք, մտնելու ենք այդ հանգստի մէջ, ինչպէս որ նա ասաց. 4 Որովհետեւ մէկ տեղ (Ծննդոց 2։2) եօթներորդ օրուայ համար այսպէս է ասում. Եւ Աստուած եօթներորդ օրում հանգիստ առաւ իր բոլոր գործերից։ 11 Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. Եւ այստեղ դարձեալ ասում է, թէ՝ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ։ 7 Եւ արդ, քանի որ ոմանց արգելուել էր մտնել նրա մէջ, եւ նրանք էլ, որոնց նախապէս աւետուել էր, չմտան անհնազանդութեան պատճառով, 8 դարձեալ նա մի ուրիշ օր է սահմանում, Այսօրը. երկար ժամանակ յետոյ ասում է, ինչ որ Դաւթի բերանով ասուել է աւելի առաջ. 9 Որովհետեւ, եթէ Յեսուն դրանց հանգիստ տուած լինէր, ապա դրանից յետոյ Աստուած ուրիշ օրուայ մասին չէր խօսի։ 10 Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. 11 որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իր գործերից։ 12 Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։ Եբր. 4:1
Սերունդները Ադամից մինչև Աբրահամ
- Ադամից մինչև Ենովք = 7 սերունդ (Ենովքին Աստված վերցրեց երկրի վրայից)
- Մաթուսաղայից մինչև Սաղա = 7 սերունդ ( Մաթուսաղան մահացավ նույն ջրհեղեղի տարում, իսկ Նոյը փոխանցեց խոսքը Եբերին ու Աբրահամին, ինչպես Ենովքը Մաթուսաղային)
- Եբեր մինչև Աբրահամ = 7 սերունդ
Սերունդները Աբրահամ մինչև Հիսուս
- Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ = տասնչորս սերունդ.
- Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ = տասնչորս սերունդ
- Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ = տասնչորս սերունդ։