9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Քրիստոսի կյանքը՝ Ողորմություն

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Ղուկ. 10:25-35

25  Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ 26  Հիսուսն ասաց նրան. Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում։  27  Նա պատասխանեց և ասաց. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5) և քո ընկերին, քո անձի պես (Ղևտ. 19.18)։ 28  Եվ նրան ասաց. Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես։  

1. Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։
2. Օրենքում ի՞նչ է գրված։
2. ինչպե՞ս ես կարդում։

Եփ. 2:8-9 — Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։

  • Հարցն այն է, թե ինչի՞ց ենք մենք փրկվել:

Հռ. 6:23  — Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

  • Հիսուսի առաջին գալստյան պատճառը:

Մատ. 1:21 — Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։

Ա Հով. 4:9 — Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։

29  Իսկ նա՝ որովհետեւ կամենում էր  իր անձն արդարացնել՝ Յիսուսին ասեց. եւ իմ ընկերն ո՞վ է։  

4. իմ ընկերն ո՞վ է։

30  Հիսուսն ասաց. Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։  31 Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։  32  Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում և տեսնելով նրան՝ շրջանցեց։ 

Ծննդոց 9:22-23 — 22  Քանանի հայրը՝ Քամը, տեսավ իր հոր մերկությունը և դրսում պատմեց իր երկու եղբայրներին։ 

23 Սեմը և Հաբեթը հանդերձն առան և իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ-ետ գնալով՝ ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսները դեպի ետ էին, և նրանք իրենց հոր մերկությունը չտեսան։

33  Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։  34  Մոտեցավ, նրա խոցերը փաթաթեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով. եւ իր անասունի  վրա դրած նրան մի իջևանատուն տարավ եւ նորան հոգ տարավ։  35  Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ։  

5. Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն ավազակների ձեռք ընկած մարդին։

 37 Նա ասաց. Նա, ով ողորմություն արեց նրան։ Ապա Հիսուսը նրան ասաց. Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա։

  • Աստված ողորմություն է ցանկանում:

Մատթեոս 9:13—Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6). որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին։

Միք. 6:8 – Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։

Մատ. 5:7 – Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կգտնեն։ 

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով