- Հին Կտակարան – Քրիստոսը մարգարեության մեջ
- Ահա Նա Գալիս է
- Ավետարանները – Քրիստոսը պատմության մեջ
- Ահա Նա մահացավ
- Գործք – Քրիստոսը Եկեղեցում
- Ահա Նա կենդանի է
- Թղթերը – Քրիստոսն առօրյա կյանքում
- Ահա Նա փրկում է
- Հայտնություն – Քրիստոսը գալիք փառքի մեջ
- Ահա Նա թագավորում է
Բանալի համարներ. Գործ. 1.6-11
6 Եւ նորանք մէկտեղ գալով հարցնում էին նորան եւ ասում. Տէր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայէլի թագաւորութիւնը։ 7 Եվ Հիսուսն ասաց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ 8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ 9 Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերից։ 10 Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին, 11 և նրանց ասացին. Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս։
Եփ. 1.20 – 20 Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներում։
Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը նստած է Աստծո աջ կողմում։
Աջ ձեռքը խորհրդանիշն է ուժի և զորության։
Ել. 15.6 – 6 Քո աջ ձեռքն, ով Եհովա, փառավորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովա, խորտակեց թշնամուն։
Ամենավաղ ժամանակներից եղել է աջ ձեռքը երդում տալու և պարտավորությունները վկայելու կամ ընդունելու հետ։ Աջ ձեռքը, ի տարբերություն ձախի, օգտագործվել է սուրբ արարողությունների ժամանակ, որտեղ օգտագործվում է միայն մեկ ձեռքը: Դա կարելի է տեսնել արվեստում, ամուսնության, արարողությունների, նախագահի երդմնակալության, դատավարության երդման ժամանակ։
1. Հիսուսը նստած է Աստծո աջ կողմում։
Գործ. 2.32-35 – 32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց որի վկաներն ենք մենք ամենքս։ 33 Արդ Աստուծո աջովը բարձրացած, եւ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, որ դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ 34 Որովհետեւ ոչ թէ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել. Բայց ինքն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմին նստիր, 35 Մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։
Եբր. 1.3 – 3 Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
1 Թագ. 20.25 – 25 Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։ (Կարդա 3րդ Թագ. 10։19)
Դանիել 7.9 — Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։
Եսայի 6.1 — Տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և աթոռի վրա նստած…
2. Հիսուսին Տրվեց ամեն իշխանություն։
Ո՞րտեղ։
Մատ. 28.18 – 18 Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանությունն ինձ տրվեց երկնքում եւ երկրի վրա.
Փիլիպ. 2.9-11 – 9 Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է. 10 որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, 11 Եվ ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։
Եփ. 1.20 – 20 Որ Քրիստոսում գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներում։ Եփ. 2.6 — Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով,
Կողոսացիներին 3.1 — Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։
3. Հիսուսը մեր բարեխոսն է երկնքում։
Հռ. 8.34 – 34 Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։
Գործ. 7.55 – 55 Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմում. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։
4. Տիրոջ ձեռքը քեզ հետ է։
Ա Մնացորդաց 4.9 — Գաբեսն իր եղբայրներից արժանավոր էր. նրա մայրը նրա անունը Գաբես դրեց՝ ասելով. Ցավով ծնեցի։ Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։
Գործ. 11.21 – 21 Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։