Ներածություն
Ողջ պատմության ընթացքում, Աստված «ճանապարհային քարտեզ» է տվել մարդկանց՝ կանխասելով տարբեր նշաններ և պայմաններ Իր մարգարեների միջոցով։ Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեին մարգարեների խոսքերին, որպեսզի ճանաչեին և հավատային Մեսիային։ Այս նշանները և մարգարեությունները տրվել են մեզ Հին Կտակարանում՝ Աստվածաշնչի այն մասում, որը գրվել է մինչև Հիսուսի ծնունդը։ Այն գրվել է մինչև մ.թ.ա. 450 թվականը՝ Հիսուսի ծնունդից հարյուրավոր տարիներ առաջ, և պարունակում է ավելի, քան 300 մարգարեություն, որոնք կատարվեցին Հիսուսի կյանքի, մահվան և հարության միջոցով։ Մաթեմատիկորեն ասած, այս բոլոր մարգարեությունների իրականացումը մեկ մարդու կյանքում ապշեցուցիչ է։ Մաթեմատիկոսներն այսպես են ձևակերպում սա.
- Եթե մեկ մարդու կյանքում կատարվեր այս մարգարեություններից 8-ը, դա կարող էր տեղի ունենալ 100.000.000.000.000.000-ից 1 դեպքում։
- Եթե մեկ մարդու կյանքում կատարվեր այս մարգարեություններից 48-ը, դա կարող էր տեղի ունենալ 10157 (1 և 157 հատ զրո)-ից 1 դեպքում։
- Իսկ 300-ից ավելի մարգարեություն… դա կարող էր տեղի ունենալ միայն Հիսուսի կյանքում։
Նոր Կտակարանը գրվել է Հիսուս Քրիստոսի մահից հետո։ Հնէաբանները Նոր Կտակարանի հազարավոր ձեռագրեր են հայտնաբերել, որոնցից մի քանիսը թվարկվում են պակաս քան հարյուր տարի անց նորկտակարանյան նամակների գրության տարեթվերից։ Պատմական վավերականության տեսանկյունից, Աստվածաշունչը գերազանցում է բոլոր հին գրվածքները։
Սերունդները Ադամից մինչև Աբրահամ
- Ադամից մինչև Ենովք = 7 սերունդ (Ենովքին Աստված վերցրեց երկրի վրայից)
- Մաթուսաղայից մինչև Սաղա = 7 սերունդ ( Մաթուսաղան մահացավ նույն ջրհեղեղի տարում, իսկ Նոյը փոխանցեց խոսքը Եբերին ու Աբրահամին, ինչպես Ենովքը Մաթուսաղային)
- Եբեր մինչև Աբրահամ = 7 սերունդ
Սերունդները Աբրահամ մինչև Հիսուս
- Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ = տասնչորս սերունդ.
- Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ = տասնչորս սերունդ
- Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ = տասնչորս սերունդ։
Սուրբգրային հատված – Կող. 1:15-20
Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու, անդրանիկը ծնված բոլոր ստեղծվածներից առաջ։ 16 Որովհետև նորանով ամեն բան ստեղծվեց ամեն բան երկնքում թե երկրի վերա, երևալի և աներևույթ, թէ գահակալներն, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, ու իշխանութինները. Նրա ձեռքով և Նրա համար ստեղծուեց ամեն ամեն ինչ։ 17 Նրա գոյությունն ամեն բանից առաջ է, և ամեն բան նրանով է գոյացել։ 18 Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է։ Նա է սկիզբը, որ անդրանիկ ծնուծդը եղավ մեռելներից, որպեսզի ինքն առաջնությունն ունենա ամեն բանի մեջ. նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէսզի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։ 19 Քանզի Հայրն ուզեց, որ Քրիստոսն իր մեջ ունենա լիյությունն Աստվածային բնության։ 20 Նրա ձեռքով ուզեց իր հետ հաշտեցնել ամեն բան երկնքում թե երկրի վրա խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա մահվամբ։
Կողոսացիների 1։15-20-ը թվարկում է Քրիստոսի յոթ բնութագրերը։
-
Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու (խս. 15)։
-
Նա անդրանիկն է ծնված բոլոր ստեղծվածներից առաջ (խս. 15)։
-
Նորանով ամեն բան ստեղծվեց (խս. 16)։
-
Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է (խս. 18)։
-
Նա է սկիզբը, որ անդրանիկ ծնուծդը եղավ մեռելներից (խս. 18)։
-
Նա իր մեջ ունի լիյությունն Աստվածային բնության (խս. 19)։
-
Նրա միջոցով, Հայր Աստված ուզեց իր հետ հաշտեցնել ամեն բան (խս. 20)։
Ամփոփում
Հիսուս Քրիստոսն Աստված է։ Այն, թե ո՛վ է Նա, ի՛նչ է Նա կատարել և ի՛նչ ապագա է սպասում մեզ դրա շնորհիվ, պետք է դրդի մեր սրտերը սավառնել երկրպագության մեջ։ Հիսուսն անզուգական է։ Ջոն Փայփերը հաճախ ասում է. «Աստված առավելագույնս փառավորվում է մեզանում, երբ մենք առավելագույնս բավականություն ենք ստանում Նրանում»։ Հիսուս Քրիստոսի մեջ անսահման բավականություն կա։ Թող որ մենք գտնենք մեր բավականությունը Նրանում, որ փառավորենք Նրա Անունն ամեն ինչում։