9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Օրհնյալ ամուսնություն 

Օրհնյալ ամուսնություն 

Կենտրոնացում.

Ամուսնությունը ներկայացնում է Աստծուն երկրի վրա, Քրիստոսին և Եկեղեցուն, Ուխտը: Տարվա այս հատվածում շատ ընտանիքներ աշնանային հատուկ ավանդույթներ ունեն: Ո՞ր ավանդույթներն են նշանակալի քո ընտանիքի համար և ինչո՞ւ:

Բանալի համարներ. Մատթեոս 19.3-8

3  Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին.

Արժա՞ն է արդեօք մարդիս, որ  իր կինն արձակէ ամեն որեւէ պատճառի համար։  4  Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբից ստեղծեց,  արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց.  5   Սորա համար մարդ կթողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կհարի եւ  երկուսը կլինին մէկ մարմին։  6  Որովհետեւ այլեւս երկու չեն, այլ մէկ մարմին. արդ այն որ Աստուած միավորեց, թող մարդը չբաժանէ։  

7  Նորան ասեցին.  Ապա ինչո՞ւ Մովսէսը պատվիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։ 
8  Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտության պատճառով ձեզ թույլ տվեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։  

Ամեն ընտանիքում բաժանումը լինում է երկուսից մեկի քարասրտության պատճառով։ 

Հով. 1:17 –  Որովհետեւ  օրէնքը Մովսէսի ձեռով տրվեց.  շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռով եղավ։

Ինչպե՞ս դու կարձագանքեիր, եթե այդ օրն այնտեղ լինեիր, երբ Հիսուսն այդ պատասխանները տվեց: 

1. Ամուսնությունը ներկայացնում է Աստծուն երկրի վրա։

Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբից ստեղծեց,  արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց.

Ծննդ. 1:26-27 – 26  Եւ Աստուած ասեց.  Մեր պատկերով եւ մեր նմանութեան պէս մարդ «humankind» շինենք, որ  իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վրա, եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։  27  Եւ  Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծո պատկերով ստեղծեց նորան.  արու եւ էգ ստեղծեց նորանց։  

Երբ Աստված ամուսնությունը ստեղծեց տղամարդու ու կնոջ միջև, դա արտահայտում էր Նրա պատկերը: Նմանապես Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին էլ մեկ են. ինչպես ամուսինները, նմանապես Աստվածության երեք անձերն են մեկ: Աստված ամուսնության միջոցով արտացոլում է Իր պատկերը:

Ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև ծրագրված է այնպես, որ արտացոլի Աստծուն երկրի վրա: Ոչ թե միայն կինը կամ ամուսինը այլ երկուսը միասին։ 

2. Ամուսնությունը ներկայացնում է Քրիստոսին եվ Եկեղեցին։
  • Ամուսնությունն արտացոլում է Քրիստոսի և Եկեղեցու փոխհարաբերությունը:

Եփ. 5:31-33 – Եփ. 5:28-33 – 28  Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում։  29  որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին։  30   Որովհետեւ անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկորներից։  31   Սորա համար մարդը կթողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կհարէ  եւ երկուսը մէկ մարմին կլինին։  32  Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ։ 33  Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նու՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը.  եւ կինը վախենա «հարգի և պատվի»  իր մարդուց։ 

Եփեսացիների 5-րդ գլուխն ասում է, որ ամուսնությունը խորհրդապատկերում է Քրիստոսին ու Եկեղեցուն: 

Ամուսիններն իրենց օրինակով պետք է աշխարհին ցույց տան, թե ինչպես է Հիսուսը վերաբերվում Իր հարսնացուին՝ Եկեղեցուն:

Կանայք իրենց օրինակով պետք է աշխարհին ցույց տան, թե ինչպես է Եկեղեցին հարգում և պատվում Քրիստոսին: Եթե մենք սա չենք ձևավորում մեր ամուսնության մեջ, ուրեմն՝ մենք ճշմարիտ կերպով չենք արտացոլում ճշմարտությունն աշխարհին:

Ես. 54:5-8 – 5  Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովա է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։ 6  Որովհետեւ Տէրը քեզ  մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։  7   Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի ժողովեմ։  8  Բարկությունս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց հավիտենական ողորմությունով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։

3. Ամուսնությունը ներկայացնում է Ուխտը։
  • Ամուսնությունն արտացոլում է Ուխտը: — בְּרִית, bĕriyth, Բէռիֆ 

Մաղ. 2:14 – 14  Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»։ Նրա համար, որ Տէրը ուխտ (վկա է) դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որի դէմ դու անհավատարիմ ես եղել. սակայն  նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։  

    • Ի՞նչ տարբերություն կա պայմանագրի հիման վրա կայացած ամուսնության և Ուխտի հիման վրա կայացած ամուսնության միջև:

Պայմանագիր. մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և սահմանափակում մեր պատասխանատվությունները:

Միայն Աստված կարող է կոտրել իր ուխտը։ Արդ այն որ Աստուած միավորեց, թող մարդը չբաժանէ։

Ուխտ. մենք վայր ենք դնում մեր իրավունքները և ստանձնում ենք մեր պատասխանատվությունները։

__________, համաձա՞յն ես, որ ___________ դառնա քո ամուսինը/կինը, որպեսզի ապրես նրա հետ՝ որպես քո կյանքի ընկերոջ։ Համաձա՞յն ես պատվել, հարգել ու սիրել նրան այնպես, ինչպես Աստված է սովորեցնում։ Համաձա՞յն ես նվիրել քո կյանքը նրան։ Համաձա՞յն ես աղոթել նրա համար, չնայել ոչ ոքի և հավատարիմ լինել նրան, մինչև որ Աստված բաժանի ձեզ մահվան միջոցով։ 

Առողջ ամուսնության մեջ ամուսինն ու կինն աշխարհին ցույց են տալիս, թե ինչպես է Աստված Իր Ուխտը պահում: Աստված միշտ պահում է Իր Ուխտը մեզ հետ: Հիսուսը մեր կողմից պահեց Աստծո հետ Ուխտը, և երբ մենք հավատում ենք Հիսուսի արած գործին, մենք Աստծո հետ մտնում ենք Ուխտի մեջ:

ԱՄՓՈՓՈւՄ

Աստված ուզում է օրհնել ընտանիքներն ու տեսնել, որ նրանք քայլում են ազատության և առողջ փոխհարաբերությունների մեջ՝ Իր հովանու ներքո:

Քննարկում

  1. Կարդա Մատթեոս 19.3-8: Ի՞նչն է ամենակարևորը քեզ համար այս հատվածում: Ինչպե՞ս դու կարձագանքեիր, եթե այդ օրն այնտեղ լինեիր, երբ Հիսուսն այդ պատասխանները տվեց:
  2. Ինչո՞ւ պետք է Աստված ընտրեր տղամարդու և կնոջ միջև եղած ամուսնությունը, որպեսզի Ինքն Իրեն արտահայտեր երկրի վրա:
  3. Տղամարդու և կնոջ ո՞ր հատկություններն են արտացոլում Աստծո բնույթը: Ինչպե՞ս են այս անհատականությունները լրացնում մեկը մյուսին:
  4. Ինչպե՞ս պետք է ամուսինը վերաբերվի իր կնոջը, որպեսզի ցույց տա, թե ինչպես է Հիսուսը վերաբերվում Եկեղեցուն:
  5. Ինչպե՞ս պետք է կինը խոսի իր ամուսնու հետ, որպեսզի արտացոլի, թե ինչպես մենք պետք է խոսենք Քրիստոսի հետ:
  6. Ի՞նչ տարբերություն կա պայմանագրի հիման վրա կայացած ամուսնության և Ուխտի հիման վրա կայացած ամուսնության միջև: 
  7. Ի՞նչ է Սուրբ Հոգին քեզ ասում այս հատվածի միջոցով: Եթե դու ամուսնացած ես, կա՞ն քո ամուսնության մեջ ասպարեզներ, որոնք ուղղման կարիք ունեն, որպեսզի դրանք Աստծուն ներկայացնեն երկրի վրա: Դու քո կողակցին վերաբերվու՞մ ես այնպես, որպեսզի արտացոլեք Քրիստոսին և Եկեղեցուն: Եթե դու ամուսնացած չես, դու ապրու՞մ են այնպես, որ աշխարհին ներկայացնես, թե ով է Աստված, ճիշտ ինչպես Հիսուսն արեց, երբ երկրի վրա ապրում էր որպես չամուսնացած տղամարդ: Եթե ոչ, ի՞նչ քայլեր դու կարող ես անել դա փոխելու համար:

Ամփոփելիս, հիշիր.

  • Ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև ծրագրված է այնպես, որ արտացոլի Աստծուն երկրի վրա:
  • Ամուսնությունն արտացոլում է Քրիստոսի և Եկեղեցու փոխհարաբերությունը:
  • Ամուսնությունն արտացոլում է Ուխտը:

Աղոթք.

Երկնայի՛ն Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ, որ ստեղծել ես ամուսնությունը, որպեսզի արտացոլի Քեզ երկրի վրա: Օգնիր, որ մեր ամուսնություններն աշխարհին ներկայացնեն, թե ով ես Դու: Օգնիր մեր կողակիցների հանդեպ սիրով վերաբերվել: Մենք նաև աղոթում ենք, որ Դու զորացնես և օրհնես ամուսնությունները մեր ազգի մեջ: Հիսուսի անունով, ամեն։