14-րդ դարում Ֆիլադելֆիա քաղաքը միայնակ կանգնած էր ողջ թուրքական կայսրության դեմ՝ որպես ազատ, ինքնակառավարվող քրիստոնեական քաղաք՝ թուրքական հողի մեջ։ Երկու անգամ պաշարված թուրքական մեծ բանակների կողմից, նրա ժողովուրդը սովամահության եզրին էր, նրանք սովորել էին պաշտպանվել և դիմադրեցին մինչև վերջ։ 1379-1390 թվականներին այն վերջնականապես ենթարկվեց թուրքական և բյուզանդական միավորված բանակին: Մինչ այդ Ֆիլադելֆիան ամուր էր պահում։ Այսօր մնացած սակավաթիվ քրիստոնյաները մնում են ընդհատակում, ինչպես սովորաբար ստիպված են լինում իսլամական երկրում:
Տարածքը բարենպաստ էր գինու արտադրության համար (Դիոնիսոսը՝ գինու աստվածը, գլխավոր աստվածն էր):
Բանալի համարներ. Հայտ. 3.7–13
7 Եվ Ֆիլադելֆիայում գտնվող եկեղեցու հրեշտակին գրի՛ր… «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, Նա, ով Դավթի բանալին ունի. Նա, ով բացում է, և չկա մեկը, որ փակի. և փակում է, և չկա մեկը, որ բացի»։
Անունը. («Սիրո եկեղեցին») Այսօր. Ալլահ Շեհու. «Աստծո քաղաք»
- Գովասանք
8 Գիտեմ քո գործերը. ահա քո առջև մի բաց դուռ դրեցի, և ոչ մեկը չի կարող այն փակել. քանի որ դու քիչ ուժ ունես և պահեցիր Իմ Խոսքը և անունս չուրացար։ 9 Ահա՛ նրանց, ովքեր սատանայի ժողովից են, որոնք ասում են, թե հրեա են, բայց իրականում հրեա չեն, սուտ են խոսում, ահա՛, սրանց ստիպելու եմ, որ գան և երկրպագեն քո ոտների առաջ և իմանան, որ Ես սիրեցի (ἀγαπάω, agapaō) քեզ։ 10 Քանի որ պահեցիր Իմ համբերության խոսքը, Ես էլ քեզ պահելու եմ փորձության ժամանակ, որ գալու է ամբողջ աշխարհի վրա՝ երկրիս երեսին բնակվողներին փորձելու համար։
- Անհանգստություն
Ո՛չ Ֆիլադելֆիան, ո՛չ էլ Զմյուռնիան ոչ մի քննադատություն չունեն. այս երկու քաղաքները մինչև հիմա էլ կանգուն են։
- Քաջալերանք
11 Ահա, Ես շուտով գալու եմ, ամու՛ր պահիր ունեցածդ, որ մեկը չխլի քո պսակը։
“Thy crown”: They already have it! “Hold fast”:
- Խոստում հաղթողներին
12 Նա, ով հաղթի, նրան Իմ Աստծո տաճարի սյուն եմ դարձնելու, ու այլևս դուրս չեն գալու այնտեղից. և նրա վրա Իմ անունն եմ գրելու և Իմ Աստծո քաղաքի անունը, Նոր Երուսաղեմ, որ իջնում է երկնքից, Իմ Աստծուց. և Իմ նոր անունը։ 13 Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։
Ո՞վ է «Հաղթողը»։
«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, հաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։»։ Ա Հովհ. 5.4,5։
1. Ո՞վ ունի «Դավթի բանալին»:
7 Եվ Ֆիլադելֆիայում գտնվող եկեղեցու հրեշտակին գրի՛ր… «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, Նա, ով Դավթի բանալին ունի. Նա, ով բացում է, և չկա մեկը, որ փակի. և փակում է, և չկա մեկը, որ բացի»։
«Դավթի բանալին» Եսայի 22։20-25
«20 Եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին. 21 Եւ նորան կհագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կկապեմ, եւ քո իշխանույունը կտամ նորա ձեռքը եւ նա հայր կդառնա Երուսաղէմի բնակիչների եւ Հուդայի տան համար։ 22 Եվ Դավթի տան բանալին նրա ուսին պիտի դնեմ. որ բացի, և ոչ ոք չփակի, ու փակի, և ոչ ոք չբացի։ 23 Եվ սեպի մեխի (יתד — means properly pin, or spike) պես նրան հաստատուն մի տեղ պիտի ամրացնեմ, և իր հոր տան համար փառաց աթոռի պես պիտի լինի։ 24 Նրա վրա պիտի կախեն իր հոր տան ամբողջ փառքը, սերունդն ու պտուղը՝ բոլոր փոքրիկ անոթներից մինչև գավաթներն ու ամեն տեսակ սափորները»։ 25 «Այդ օրը,- ասում է Զորաց Տերը,- հաստատուն տեղում ամրացված սեպը (մեխը) պիտի հեռացվի, կոտրվի ու ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի վերցվի». Քանզի Տե՛րը խոսեց։
Մեսիական տերմին. Ես. 9։6,7, Ղուկ. 1։32-33, Մաթ. 28։18, Հայտն. 1։18։
Մեզ համար մի մանուկ ծնուեց, մեզ մի որդի տրուեց, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վրա, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Հաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դավիթ հօր աթոռը կ’տա նորան. եւ նա հավիտեան կ’թագաւորէ Հակոբի տան վրա. Եւ նորա թագաւորությանը վերջ չի լինիլ։ Եւ Հիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեց երկնքումն եւ երկրումս. Ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ հավիտեանս հավիտենից, ամէն. եւ ունեմ դժոխքի եւ մահի բանալիները։
Եղիակիմ (երբ Սեբնան՝ Եզեկիայի գանձապահը, դուրս արվեց և փոխարինվեց. Ես. 22։19-24)։
Կառավարման ամբողջական իշխանություն. Եղիակիմն իր ուսի վրա կրում էր մի ծանր բանալի, որ խորհրդանշում էր նրա իշխանությունը՝ մարդկանց թույլ տալու կամ մերժելու՝ թագավորի հետ տեսակցություն ունենալու։ Նա էր միայն թույլ տալիս՝ մտնելու թագավորի մոտ։
Ոչ թե «միայն Պետրոսին»
Մատթեոս 16։15-19 — Եվ Ես էլ ասում եմ քեզ, որ դու Պետրոսն ես. և այս վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթահարելու այն։ Եվ Ես կտամ քեզ երկնքի թագավորության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա՝ պիտի կապվի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես՝ պիտի արձակվի երկնքում։
Նպատակը բանալիների — « Փրկության Բաց դուռ».
«Ես եմ դուռը» (Հովհ. 10։7,9), Նոյի տապանը. փակված Աստծո կողմից (Ծննդ. 7։16. 7 օր նախքան ջրհեղեղը), Հարսանիքի դուռը (Մաթ. 25։1-10)։
Ծննդ. 7:16 – 16 Եւ մտնողներն արու եւ էգ մտան ամեն մարմնից, ինչպէս Աստուած նորան պատուիրել էր։ Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։
Մատ. 25:5,10 – 5 Եւ երբոր փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ 10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։
1 Կոր. 16:8-9 – 8 Բայց հիմա Եփեսոսում եմ մնում՝ մինչեւ Պենտէկոստէն։ 9 Վասնզի մեծ եւ արդիւնավոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակողները շատ են։
2 Կոր. 2:12 – 12 Բայց երբոր ես հասայ Տրովադա Քրիստոսի աւետարանի համար, եւ դուռն ինձ համար բաց էր Տէրով.
Կող. 4:3 – 3 Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բացի մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։
2. Հաղթող Քրիստոնյաները կլինեն հավերժական սյուները.
12 Նա, ով հաղթի, նրան Իմ Աստծո տաճարի սյուն եմ դարձնելու, ու այլևս դուրս չեն գալու այնտեղից. և նրա վրա Իմ անունն եմ գրելու և Իմ Աստծո քաղաքի անունը, Նոր Երուսաղեմ, որ իջնում է երկնքից, Իմ Աստծուց. և Իմ նոր անունը։
-
- Նրանց հագուստի վրա կփորագրվի փառավոր Աստծո երեք նշանները։
- Իր Փրկչի Անունը, Աստծո
- Իր երկնային քաղաքացիությունը
- Իր յուրատեսակ նոր անունը (Հայտ. 2։10)
- Նրանց հագուստի վրա կփորագրվի փառավոր Աստծո երեք նշանները։
Ով հաղթի, նրան պահված մանանայից ուտել եմ տալու ու ճերմակ մի քար եմ տալու նրան, և այդ քարի վրա գրված է լինելու մի նոր անուն, որ ոչ մեկը չգիտի, բացի նրանից, ով ընդունում է այն։