Հովհաննես 1:1-18
1 Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։ 2Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ 3 Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։ 4Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր։ 5Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. եւ խաւարը չ’իմացաւ նորան։
6 Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։ 7 Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. Որ ամենքը նորանով հաւատան։ 8 Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։
9 Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։ 10 Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։ 11 Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ’ընդունեցին։ 12 Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։ 13 Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։ 14 Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։
15 Յովհաննէսը վկայում է նորա համար. Եւ աղաղակեց եւ ասեց, Սա էր, որի համար ասում էի, թէ Ինձանից յետոյ եկողը, ինձանից առաջ եղաւ. որովհետեւ ինձանից առաջ էր։ 16 Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։ 17 Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։ 18 Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց։
John 1:1-18
The Deity of Jesus Christ
1 In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God. 2 He was in the beginning with God. 3 All things came into being through Him, and apart from Him nothing came into being that has come into being. 4 In Him was life, and the life was the Light of men. 5 The Light shines in the darkness, and the darkness did not comprehend it.
The Witness John
6 There came a man sent from God, whose name was John. 7 He came as a witness, to testify about the Light, so that all might believe through him. 8 He was not the Light, but he came to testify about the Light.
9 There was the true Light which, coming into the world, enlightens every man.10 He was in the world, and the world was made through Him, and the world did not know Him. 11 He came to His own, and those who were His own did not receive Him. 12 But as many as received Him, to them He gave the right to become children of God, even to those who believe in His name, 13 who were born, not of blood nor of the will of the flesh nor of the will of man, but of God.
The Word Made Flesh
14 And the Word became flesh, and dwelt among us, and we saw His glory, glory as of the only begotten from the Father, full of grace and truth. 15 John *testified about Him and cried out, saying, “This was He of whom I said, ‘He who comes after me has a higher rank than I, for He existed before me.’” 16 For of His fullness we have all received, and grace upon grace. 17 For the Law was given through Moses; grace and truth were realized through Jesus Christ. 18 No one has seen God at any time; the only begotten God who is in the bosom of the Father, He has explained Him.